Բովանդակություն
- Լազեր թագ խաղը խրամատներում։ Իրական ռազմի դաշտի մոդելավորումը
- Թիմային ոգին անպարտ է, միմյանց օգնելով նպատակին հասնելը՝ ուժ
- Ազատազէնի ու TotoGaming-ի համագործակցությունը
2020 թվականից ի վեր, բոլորիս հայտնի պատճառներով, Հայաստանը հայտնվել է մի իրավիճակում, երբ քաղաքացիների ֆիզիկական անվտանգությունն ապահովելը դարձել է պետության առջև ծառացած կենսական խնդիր։ Ինչ խոսք, մենք կխուսափենք գնահատական տալ, թե որքանով է պետությանը հաջողվում առճակատվել այդ գերբարդ մարտահրավերին, սակայն ուրախալի է գոնե այն, որ մեր երկրում կան անհատներ, խմբեր և կազմակերպություններ, ովքեր, նման ծանր կացության մեջ, չեն ապավինում միայն պաշտոնական, պետական ուժերին՝ փոխարենը ձգտելով ինքնուրույն շարժվել կառուցողական ուղղությամբ։
Միայն պատկերացնել կարելի է, թե որքան բարդ գործ է դա, որքան պատասխանատու և նույնքան վտանգավոր։
«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը հենց այդպիսի մի նախաձեռնություն է, որի նպատակն է՝ խթանել Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորումն ու զարգացումը, զինագործության զարգացումը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավումները:
TotoGaming ընկերությունը լիովին կիսելով և գիտակցելով նշված նպատակների կարևորությունը և դրանց իրագործման օրհասական անհրաժեշտությունը՝ ցանկություն հայտնեց համագործակցել և աջակցել «Ազատազէն»-ին։ Եվ ահա հենց այդ համագործակցության շրջանակներում ընկերությունը տրամադրեց «Ազատազէն»-ին 10․000․000 դրամ բյուջե, որը մինչև այսօր հասարակական կազմակերպությունում արված ամենախոշոր ներդրումներից է։ Բացի այդ, 2023 թ-ի հունիսի 17-ին TotoGaming-ը կազմակերպեց թիմբիլդինգ «Ազատազէն» հրաձգարանում։
Կրակային և առաջին անհրաժեշտության գործողությունների պատրաստություն
Քաղաքացիական հրաձգարանում ընկերության աշխատակիցների միջև անցկացվեցին մրցույթային խրամատային պարապմունքներ նախ լազեր-թագ զենքերով, ապա նաև Հայաստանի զինված ուժերում առկա ակոսավոր զենքերով ստուգեցին նրանց կրակային պատրաստությունը: Արդյունքները գոհացուցիչ էին։
Լազեր թագ խաղը խրամատներում։ Իրական ռազմի դաշտի մոդելավորումը
Ընկերության աշխատակիցները բաժանվեցին երկու պայմանական թիմերի և խաղարկեցին մարտական դիրքի գրավման սցենար։ Մասնակիցները բաշխված էին երկու խրամատում՝ մեկը պաշտպանվում էր, մյուսը՝ հարձակվում: Երկու թիմերն էլ փորձում էին գրավել դիրքը: Հենց նմանօրինակ իրավիճակներ են լինում նաև մարտի դաշտում: Թիմի անդամները նաև էստաֆետային մրցույթների մասնակցեցին։ Առաջին հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ստացան մրցանակներ «Ազատազէն»-ից։
Թիմային ոգին անպարտ է, միմյանց օգնելով նպատակին հասնելը՝ ուժ
«Ազատազէն»-ում տեղի ունեցած թիմբիլդինգն էապես տարբերվում էր մինչ այդ TotoGaming-ի կազմակերպած նմանատիպ միջոցառումներից։ Ի տարբերություն դասական սցենարով թիմբիլդինգների, որտեղ միանգամայն երկրորդական դեր ունի կիրառվող ակտիվությունների տեսակը և առաջնահերթ նպատակն է լոկ աշխատակիցների միջև թիմայի ոգու ամրապնդումը, այստեղ՝ «Ազատազէն»-ում , հակառակը՝ չափազանց կարևոր էր բուն ակտիվության տեսակը։ Աշխատակիցները ծանոթացան տարբեր զինատեսակների, իսկ նրանցից շատերը, կյանքում առաջին անգամ, զենք բռնեցին և կրակեցին։ Սա շատ արժեքավոր դրվագ էր այդ բոլոր մարդկանց համար՝ թե՛ որոշակի հմտություններ ձեռք բերելու առումով, թե՛ հոգեբանական դիտանկյունից։ Քանզի ոչ ոք չգիտի, թե ինչ է իրեն սպասվում վաղը։
Դե իսկ ներթիմային կապերի ամրացման և, ինչու չէ, որոշակի «անհարթությունների» լուծման տեսակետից «Ազատազէն»-ում թիմբիլդինգը պարզապես անգնահատելի փորձ էր։ Փոշոտ խրամատներում թեժ արևի տակ թիմով գրոհելն ու պաշտպանվելը, ընկերոջ թիկունքը պահելն ու հանուն թիմի թեև խաղարկվող, բայց «անձնազոհության» գնալը անփոխարինելի հույզեր և տրամադրություն պարգևեց մասնակիցներին։ Անշուշտ, այդ տրամադրությունը դեռևս երկար տեղ կունենա նաև գրասենյակում։
Ազատազէնի ու TotoGaming-ի համագործակցությունը
Ինչպես վերևում նշել ենք, TotoGaming-ը տրամադրեց «Ազատազէն»-ին 10․000․000 դրամ գումար։
Տրամադրած միջոցների մի մասը ծախսվելու է հենց TotoGaming-ի թիմի մարզումների համար, մյուս մասը հատկացվելու է ՀԿ-ի անդամների հմտությունների և սպառազինության բարելավմանը: ՀԿ-ն ունի դիպուկահարների և արագ արձագանքման թիմեր, իսկ նրանց մարզման համար միջոցներ են հարկավոր։ Ինչպես նշեց «Ազատազէն»-ի խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը, «TotoGaming-ն իր այս քայլով նպաստեց, որ կրակային պատրաստվածություն ունեցող հայերի մեկ խումբ ավել ունենանք, քան երեկ էր»։
Կարծում ենք, որ սա հրաշալի նորություն է։
Համոզված ենք, որ այն պիտի դառնա շարունակական ավանդույթ․․․