Տոտո գեյմինգի ռեբրռենդինգի միջոցառումը, Ջեն Տո

Տոտո Գեյմինինգի ռեբրենդինգը։ Ջեն Տո

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

TotoGaming-ը օնլայն և օֆլայն խաղային ծառայությունների լիցենզավորված օպերատոր է, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Երևանում։ Ընկերությունն առաջարկում է խաղադրույքների համար նախատեսված տարատեսակ պրոդուկտների լայն ընտրություն՝ ինչպես սպորտում, այնպես էլ կազինոյում։ Երկարամյա աշխատանքի արդյունքում ընկերությանը հաջողվել է դառնալ տարածաշրջանում ամենախոշոր խաղային ընկերություններից մեկը։

2023 թվականին նախատեսվում է TotoGaming-ի մուտքը ռումինական շուկա։ Մոտակա ապագայում ծրագրված են ներդրումներ նաև այլ երկրներում։

Ինչպես ծնվեց TotoGaming-ը։ Անցած ճանապարհը

TotoGaming- ի ծնունդը 2004 թ-ի հունիսի 10-ն է , երբ Եվրո-2004 ֆուտբոլի առաջնությունից ընդամենը մի քանի ամիս առաջ գործարկվեց սպորտային խաղադրույքների հարթակը։ Հիմնադիրներն իրենց հետ բերեցին 1999 թվականից ի վեր երկրում վիճակախաղ տրամադրող առաջին ընկերության փորձը։ Ներկայումս այն գործում է որպես Հայկական համազգային վիճակախաղ։ Տարիների ընթացքում ընկերությունն ընդլայնել է իր խաղային բիզնեսը՝ ներդնելով բազմաթիվ նոր պրոդուկտներ։ Ներկայումս առաջարկվում են հետևյալ պրոդուկտները․ Սպորտ, Կազինո, Live Կազինո, TV խաղեր, Արագ խաղեր, Սեղանի խաղեր, Պոկեր, Կենո, Քրաշ, Հայ Լո, Սիք Բո։ Ընկերությունն ունի ավելի քան 1000 աշխատակից, ծառայությունները հասանելի են 24/7/365 ռեժիմով։ TotoGaming-ը հնարավորություն է ընձեռում խաղադրույքներ կատարել ինչպես առցանց՝ վեբ-կայքի խաղային հաշվից, այնպես էլ սպասարկման կենտրոններում։

Ժամանակի ընթացքում ընկերությունը մի քանի անգամ իրականացրել է մեծ կամ փոքր ռեբրենդինգներ։ Վերջին TotoGaming ռեբրենդինգը մեծ շուքով կայացավ 2023 թ-ի հունիսի 17-ին։

TotoGaming ռեբրենդինգի միջոցառումը վերնագրված էր «Gen.To», ինչն ուղիղ ակնարկում է ընկերության ներսում տեղի ունեցող կարևոր փոփոխությունների և սերնդափոխության մասին։

Վերջին տարիներին նաև տարվում են ակտիվ աշխատանքներ ուղղված ընկերության գործունեությունը Հայաստանից դուրս ծավալելուն։ Առաջին արտասահմանյան շուկան կլինի Ռումինիան, որտեղ TotoGaming-ը կսկսի մատուցել ծառայություններ արդեն 2023-ին։ Ապագայում նախատեսվում է մուտք նաև այլ երկրների շուկաներ։

Տոտո գեյմինգի ռեբրռենդինգի միջոցառումը, Ջեն Տո

TotoGaming-ի Կազինոն մեկնարկել է 2014 թվականի վերջին։ Հարթակը ներառում է բազմաթիվ և տարատեսակ սլոթեր, ներառյալ  Shining Crown, Extra Stars, FruitCocktail, Book of Ra deluxe, Lucky Lady's Charm deluxe, վիճակախեր և սեղանի խաղեր, ռուլետկայի, բլեքջեքի, պոկերի և բակկարայի տարբեր տեսակներ, այդ թվում Live Կազինո, որտեղ խաղացողը մասնակցում է խաղի անմիջական ընթացքին՝ կենդանի դիլերի կամ այլ մասնակիցների հետ։ Սեղանի խաղերում և պոկերում, բացի ուղիղ խաղադրույքներից, առաջարկվում են նաև մի քանի տեսակի մշտապես անցկացվող մրցաշարեր՝ Freerolls, Sit & Go, MTT, Spin, Satellite։
Օնլայն կազինոն TotoGaming-ի ամենադինամիկ զարգացող բաժիններից է․ այստեղ պարբերաբար հայտնվում են թե՛ սեփական արտադրության, թե՛ դրսի մատակարարների հետաքրքիր նորույթներ։

Սպորտ բեթինգի լավագույն հնարավորությունները

Ընկերության հիմնական պրոդուկտն է Սպորտ բաժինը, որից սկսվել է TotoGaming-ը։ Օգտագործողներն ունեն սպորտ բեթինգի և լայվ սպորտ բեթինգի մի ահռելի ընտրանի այսըտեղ։ Հարթակն առաջարկում է 65 տարբեր մարզաձև, որոնցից յուրաքանչյուրը ներկայացված է հնարավորինս շատ իրադարձություններով։ Իսկ տարեկան առաջարկում է ավելի քան 500,000 pre-match (դեռևս չսկսված) և 450,000 live (այս պահին ընթացող) իրադարձություն, 7,500-ից ավել մրցաշար ու առաջնություն, ինչպես նաև շուրջ 65,000 ուղիղ հեռարձակում։ Բացի այդ, առկա են Live Streaming և Live Info օպցիաները, որոնք հնարավորություն են տալիս ստանալ լրացուցիչ տվյալներ ընթացիկ խաղերի վերաբերյալ։

TotoGaming-ի արժեքները, կարգախոսը և ապագայի տեսլականը

TotoGaming-ի արժեքերն են՝ ազնվությունը, նորարարությունը և մշտական ձգտումն առ չեմպիոնությունը։ Այս արժեքները, առաջին հերթին, միտված են հենց օգտատերերին՝ նրանց համար ազնիվ, հետաքրքիր խաղ ստեղծելով, տալով նրանց նոր հնարավորություններ, դարձնելով ցանկացած խաղային փորձը մաքսիմալ անհատականացված։

Ընկերության ապագայի տեսլականն է լինել առաջատար խաղային ոլորտում՝ սահմանելով ապահով, նորարար ու զվարճանքներով լի խաղային փորձի բարձր ստանդարտներ։ Եվ այս ամենին զուգահեռ հնարավորինս ոգեշնչել հաճախորդներին՝ ընդլայնելով նրանց խաղային և մրցանակային հնարավորությունները։  Անփոփոխ նպատակ է նաև մշտապես զարգացնել գերազանցության, նվիրվածության ու չեմպիոնության մշակույթը այն աﬔնում, ուր ներկայացված է TotoGaming-ը։

Նշված բոլոր դրույթներն ու գաղափարները ստանում են ամբողջական տեսք TotoGaming-ի կարգախոսի մեջ, որը հնչում է այսպես՝ «Չեմպիոնական որոշում»։

Միշտ սպորտի կողքին՝ Չեմպիոնների թիմ

Սպորտի զարգացման խթանումը Հայաստանում մնում է TotoGaming-ի առաջնային նպատակը, իղձը, եթե կուզեք՝ առաքելությունը, և նույնիսկ փոփոխությունները գովազդի մասին օրենքում չդարձան պատճառ հրաժարվելու մի շարք հիանալի պրոյեկտներից։
Օրինակ՝ ՏոտոԳեյմինգի աջակցությունը Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտին շարունակվում է, անկախ ամեն ինչից։ Ուսանողները շարունակում են ստանալ գումարային աջակցություն, ինչպես տարվա ձեռբերումների համար (10 լավագույն մարզիկներ ՀՖԿՍՊԻ), այնպես էլ մրցումներին և առաջնություններին մասնակցելու համար։ 2023 հուլիսին Տոտոյի օգնությամբ  11 ուսանողներ մեկնեցին Խորվաթիա մասնակցելու առաջնությունների:

Հատկանշանական է նաև «Ուժը սեռ չունի» խորագիրը կրող մրցանակաբաշխությունը, որի ընթացքում  խորհրդանշական մրցանակի և դրամական պարգևների արժանացան 10 կանայք։ «Ուժը սեռ չունի» խորագրի ընտրությունը պատահական չէ․ կազմակերպիչները ցանկանում են կոտրել հայկական իրականությունում կանանց մասին հաճախ հանդիպող կարծրատիպերը։

TotoGaming-ը ավանդաբար շատ սերտ համագործակցում է նաև Հայաստանի ֆուտբոլի առաջնությունը ներկայացնող տարբեր թիմերի ու մարզիկների հետ։

«Gen.To» ռեբրենդինգի միջոցառումը

2023 թ-ի հունիսի 7-ին կայացավ իր տեսակի մեջ յուրահատուկ Gen.To շոու-միջոցառումը։ Սա TotoGaming-ի ռեբերնդինգի մեկնարկն էր, որի սկիզբը դրվեց տիեզերական շոույով։ 20 րոպե տևողությամբ շոու-ներկայացման ընթացքում գործի էին դրվել ձայնային, լուսային և հոլոգրաֆիկ տեխնոլոգիաներ։ Բրենդի պատմությունը ներկայացվեց այսօրվա երիտասարդության ամենասիրելի ուղվածություններից մեկի ՝ հերոսների և հակահերոսների միջոցով։ Ու սա պատահական չէր։

TotoGaming-ի ռեբրեդնինգի միջոցառումը նվիրված էր Տոտո սերնդին, որ ձևավորվել, մեծացել ու կայացել է բրենդի գոյության ընթացքում և այն Տոտո սերնդին, որ հիմա է ձևավորվում։ Այս սերունդները Տոտոյի նման ազնիվ, նորարար ու չեմպիոնական են։

TotoGaming-ի թիմն իր գոյության 19 տարիների ընթացքում հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, դարձել առաջին իսկ հայացքից ճանաչելի, ստեղծել մի ամբողջ Տոտոաշխարհ , ու հիմա արդեն ընդլայնում է իր աշխարհագրական դիրքը դուրս գալով ռումինական շուկա:

Հենց բրենդի աշխատակիցները Gen.To -ի հյուրերին ծանոթացրին բրենդի տեսլականին, դրա հիմնական արժեքներին ու այն ամենին ինչով Տոտոն տարբերվում է մյուսներից։

GenTo․-ն սկզբից մինչև վերջ տիեզերական ռեբերնդինգ էր՝ մտածված դետալերով, տարբերվող մոտեցումներով և հեռուն նայող գաղափարներով։

Տոտո գեյմինգի ռեբրռենդինգի միջոցառումը, Ջեն Տո

 «Բեթինա» արհեստական բանականության ռոբոտը Toto-ի ներկայացուցիչ

2023 թվականի հունիսի 7-ին ծնվեց TotoGaming-ի Բեթինա անունով բոտը։

Բեթինան մարմնավորում է ընկերության հին ու նոր գաղափարների ու մոտեցումների համադրությունը մեկ գործիքի մեջ։ Նա հոգատար է, միշտ պատրաստ ցանկացած տեսակի աջակցության և ուղղակի պաշտում է իր օգտատերերին։ Սակայն Բեթինան պարզապես անշունչ ռոբոտ չէ, փոխարենը աչքի է ընկնում սուր հումորով և զվարթ բնավորությամբ։ Եվ ամենակարևորը, նա անընդհատ ձգտում է ոգեշնչել օգտատերերին՝ փոխանցելով նրանց մոտիվացիա և չեմպիոնական որոշումներ կայացնելու կամք։

TotoGaming-ի դեսպանները

TotoGaming ընկերությունը տարիներ շարունակ համագործակցում է հայ մարզիկներ՝ ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանի և հունահռոմեական ոճի ըմբիշ Միհրան Հարությունյանի հետ։ Նրանք հանդիսանում են ընկերության դեսպանները, ինչը ենթադրում է մարզիկների ակտիվ ներգրավվածություն ընկերության կողմից կազմակերպվող տարբեր սոցիալական և մարզական նախաձեռնությունների, արշավների մեջ։

Ամփոփում՝ պատասխանատու խաղ

TotoGaming-ի համար «պատասխանատու խաղ» արտահայտությունը լոկ գեղեցիկ խոսքեր չեն, այլ խիստ համակարգված և անշեղորեն իրականացվող ռազմավարություն։

Արդեն տևական ժամանակ է, ինչ հասարակական կարևորություն ունեցող ամենատարբեր պրոեկտները շարունակում են մնալ TotoGaming-ի առաջնահերթությունների թիրախում։ Ընդ որում, ընկերությունը ոչ միայն հընթացս միանում է այս կամ այն սոցիալական արշավին, այլ հաճախ զրոյից ստեղծում է իր սեփական նախագծերը՝ յուրաքանյուր հաջորդ անգամ մեծացնելով մասշտաբներն ու ծավալները։

Այս նոր՝ վերափոխված Toto-ն կշարունակի ակտիվ քարոզել և խթանել պատասխանատու խաղի հայեցակարգը, որովհետև ընկերության ներսում չափից ավել կարևորում են դրա արժեքը։
Այդպես եղել է, այդպես էլ կմնա․․․

Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. TotoGaming-ի պատմությունը
  2. Լավագույն ժամանցը օնլայն կազինո սիրահարներին
  3. TotoGaming-ի ռեբրենդինգը՝ GEN TO
  4. Տոտոն սպորտի լավագույն ընկեր
  5. Ազատազէն ՀԿ-ի հետ համագործակցությունը
  6. 2023 թ-ին Աազատազէնում կայացավ TotoGaming թիմի թիմբիլդինգը։
  7. Կրակային և առաջին անհրաժեշտության գործողությունների պատրաստություն
  8. Ուժը սեռ չունի՝ Տոտոն կանանց կողքին
  9. Ամփոփում