Բովանդակություն
- Չուսումնասիրել խաղադրույքների շուկան
- Կատարել ավելի մեծ խաղադրույք, քան պատրաստ ես կորցնել
- Ունենալ ոչ իրատեսական ակնկալիքներ
- Խաղադրույք կատարել սպորտաձևերում, որից քիչ տեղեկատվություն ունես
- Միշտ աջակցել ձեր թիմին
- Փորձել ետ բերել կորցրածը
- Խաղադրույք կատարել ազդեցության տակ
- Քեշաութ չկատարել ու միշտ ձգտել ավելիին
- Չունենալ հստակ ստրատեգիա
- Ամփոփում
Փաստը մնում է փաստ, որ ցանկացած խաղադրույք պատահականության խաղ է, որը կարող է հանգեցնել ամենաանսպասելի ելքի: Այս հոդվածում մենք կներկայացնենք սպորտային խաղադրույքների սխալները, որոնք մարդիկ հաճախ թույլ են տալիս, ինչպես նաև կկիսվենք մեր փորձագիտական առաջարկներով, թե ինչպես կարելի է խուսափել դրանցից:
Չուսումնասիրել խաղադրույքների շուկան
Խաղադրույք կատարելիս շատ մարդիկ հակված են հավատարիմ մնալու մեկ հարթակի, որտեղ նրանք զգում են իրենց կոմֆորտի զոնայում: Թեև սա ամենավատ մոտեցումը չէ, հատկապես, եթե այն աշխատում է ձեզ համար, սակայն մենք կարծում ենք, որ լավ գաղափար է ցուցաբերել փոքր ինչ արկածախնդրություն և սկսել դիտարկել տարբեր հարթակների առաջարկները ևս։
Սխալ կլինի դա չանել, քանի որ առկա գերմրցակցային պայմաններում դուք կարող եք հանդիպել մի այնպիսի առաջարկի, որը էապես կբարձրացնի ձեր շահումների քանակական շեմը (միանգամայն նույն խաղադրույքների դեպքում։
Հարկավոր է մշտապես հետևել շուկայի նոր ու թրենդային առաջարկներին։

Կատարել ավելի մեծ խաղադրույք, քան պատրաստ ես կորցնել
Եղած միջոցների կառավարումը թերևս ամենակարևոր կետն է այս ամբողջ ցուցակում:
Մենք ստիպված ենք կրկնել ու կրկնել, որ միշտ ու մշտապես հարկավոր է խաղալ միայն այն փողով, որը կարող եք թույլ տալ կորցնել: Անթիվ-անհամար մարդիկ անընդհատ փող են հանում իրենց խնայողական հաշիվներից և խաղադրույք են անում՝ առանց հաշվի առնելու, թե որքան է դա իրենց վրա նստում։ Եվ գիտակցում են, թե ինչ են արել, երբ արդեն ուշ է:
Դուք կարող եք խուսափել այս սխալից՝ որոշակի գումար մի կողմ դնելով առանձին հաշվի վրա և միայն օգտագործելով դա ձեր խաղադրույքների համար: Այդ կերպ, նույնիսկ եթե ամեն ինչ ընթանա վատ սցենարով, և դուք կորցնեք այդ ողջ գումարը, միևնույն է դա ձեր ֆինանսներին չի հասցնի կործանարար վնաս :
Ունենալ ոչ իրատեսական ակնկալիքներ
Ինչպես նշեցինք հոդվածի սկզբում՝ սպորտային խաղադրույքները առավելապես հիմնված են պատահականության սկզբունքի վրա: Դուք կարող եք ժամեր ծախսել՝ ուսումնասիրելով և ի վերջո փորձելով ձևակերպել կատարյալ խաղադրույք, բայց քանի որ այստեղ թագավորում է նորին գերազանցություն Պատահականության սկզբունքը, վերջում ամեն ինչ կարող է գնալ լրիվ հակառակ ուղղությամբ:
Մի սխալվեք կատարել ձեր խաղադրույքը անիրատեսական ակնկալիքներով, երբ համոզում եք ինքներդ ձեզ, որ դա կլինի ձեր հաջողակ ու կտրուկ վերելքը, կամ որ այսուհետ դուք շատ հեշտ գումար կվաստակեք:
Նման մտածելակերպը վտանգավոր է և կարող է հանգեցնել նրան, որ դուք մեծ ճնշում գործադրեք ինքներդ ձեզ վրա՝ շարունակ հաղթելու համար, ինչն իր հերթին կարող է բերել նրան, որ ավելացնեք այն գումարները, որոնք դուք խաղադրում եք:
Եղեք իրատես ձեր ակնկալիքների նկատմամբ, դրեք նպատակներ, որոնք հասանելի են, խաղացեք չափավոր և ամենակարևորը՝ վայելեք սպորտային խաղադրույքների բերած հուզմունքը:
Խաղադրույք կատարել սպորտաձևերում, որից քիչ տեղեկատվություն ունես
Այս կետը մեծապես վերաբերում նրանց, ովքեր նոր են սկսել խաղադրույք կատարել կամ այնքան էլ ծանոթ չեն խաղադրույքների գործընթացներին:
Խաղադրույք կատարելիս չափազանց կարևոր է, որ դուք միշտ ուսումնասիրեք այն մարզաձևերը, մարզիկներին կամ թիմերին, որոնց մասնակցությամբ խաղերի վրա ցանկանում եք խաղադրույք կատարել։ Սա պետք է արվի մի նպատակով, որպեսզի կարողանաք հնարավորինս տեղեկացված որոշում կայացնել: Չնայած նրան, որ միշտ բախտի տարր է լինելու, երբ խոսքը վերաբերում է սպորտին և խաղադրույքներին, պարտության հավանականությունը կարող է կրճատվել պատշաճ հետազոտությամբ:
Իհարկե, սա չի նշանակում, որ յուրաքանչյուր խաղադրույքից առաջ հարկավոր է գիտական ատենախոսություն գրել տվյալ սպորտային իրադարձության մասին, բայց եթե կան թիմեր (մարզիկներ), որոնց դուք առանձնապես ծանոթ չեք, ապա ժամանակ գտեք կարդալ այդ մարզիկի / խաղացողների (թիմերի դեպքում), մարզչի, վնասվածքների, որակազրկումների, տնային/արտագնա ցուցանիշների, և ամենակարևորը՝ ներկա մարզավիճակի մասին։
Հավատացե՛ք, սա կարող է անգնահատելի լինել ձեր հաղթական խաղադրույքի համար:
Սպորտ բեթինգ կատարելու սխալներից ամենատարածվածն այն է, երբ, օրինակ՝ Սպորտ լայվ խաղերում պարզապես ընտրում են խաղադրույք կատարել նրա վրա, ով ֆավորիտ է: «Ֆավորիտները» միշտ չէ, որ հաղթում են, ուստի նրանց կուրորեն աջակցելը, առանց տեղեկացված լինելու վերջինիս մարզավիճակի մասին, լավ գաղափար չէ, և մենք ձեզ խրախուսում ենք խուսափել այս սխալը կատարելուց:
Միշտ աջակցել ձեր թիմին
Դուք Հենրիխ Մխիթարյանի կամ Բարսելոնայի թունդ երկրպագուն եք։ Դուք աջակցում եք նրանց այնքան ժամանակ, որքան ձեզ հիշում եք, և պլանավորում եք ձեր հերթական հանգստյան օրերը անցկացնել ըմբոշխնելով Հենոյի կամ կատալոնցիների խաղերը։ Ընտիր է։ Սակայն կարևոր է չմոռանալ, որ գրեթե բոլոր թիմերն ու խաղացողները մրցաշրջանի ընթացքում ինչ-որ պահի անցնում են դժվարին փուլ:
Սա հատկապես վերաբերում է ցածր խաղամակարդակով թիմերին: Եթե ձեր սիրելի թիմը տվյալ պահին պարտությունների շարք է ապրում, ապա չկորցնելով իսկական երկրպագուին հատուկ լավատեսությունը, ամեն դեպքում խուսափեք մեծ գումարների միջոցով դրսևորել ձեր այդ նվիրական զգացմունքները: Միշտ հիշեք՝ կիրքը կարող է և հաճախ մթագնում է դատողությունը: Սա չի նշանակում, որ պետք է ձեր թիմի դեմ խաղադրույք կատարել։ Ո՛չ, պարզապես խուսափեք առհասարակ ձեր թիմի խաղերի ընթացքում խաղադրույք կատարելուց։ Ավաղ, այլ լուծում չկա։
Փորձել ետ բերել կորցրածը

Ոչ ոք չի ցանկանում պարտվել։ Մենք բոլորս խաղադրույքներ ենք կատարում՝ հուսալով, որ դա կլինի այն մեկը, որը մեզ կտա ամենակարևոր հաղթանակը, բայց ամեն ինչ միշտ չէ, որ մեր ուզած հունով է ընթանում, և որոշ խաղադրույքներ պարտվելն իրականում անխուսափելի է:
Երբ դուք պարտվում եք խաղադրույքը, կարող է շատ գայթակղիչ լինել փորձել անմիջապես ետ բերել կորցրած գումարը՝ նոր խաղադրույք կատարելով: Սա հայտնի է որպես կորստի հետապնդում և կարող է վերածվել շատ, շատ վտանգավոր սովորության, քանի որ խաղադրույքները կորցնելը, որոնք «ենթադրաբար» կվերադարձնեն ձեր կորուստները, կարող են հանգեցնել ավելի ու ավելի շատ կորուստների ցիկլի:
Կարևոր է, որ դուք սովորեք ընդունել պարտությունը և այն, թե երբ է կանգ առնելու ժամանակը, որպեսզի չհայտնվեք ավելի խորը փոսի մեջ:
Խաղադրույք կատարել ազդեցության տակ
Այս մի սխալը թերևս ամենապարզամիտն է:
Մի՛ խմեք և նստեք ղեկին, մի՛ խմեք և հաղորդագրություններ ուղարկեք, և միանշանակ մի՛ հարբեք և կատարեք խաղադրույքներ:
Ախր, սպորտային խաղադրույք կատարելն աշխարհի ամենապարզ գործողությունը չէ և անգամ սթափ վիճակում այն պահանջում է հիշողության և դատողության բավականին լուրջ լարում, դե իսկ արդեն լավ գինովցած վիճակում չափազանց բարդ կլինի կշռադատված որոշումներ կայացնելը։
Այստեղ կարևոր է չկորցնել սթափությունը։ Եթե 1-2 գավաթ գարեջուրը չի փոխի ձեր գիտակցությունը, ապա հոգ չէ․ գլխավոր նախապայմանը դատողությունը սթափ պահելն է։
Իսկ չափն արդեն դուք եք որոշում։
Քեշաութ չկատարել ու միշտ ձգտել ավելիին
Որքան էլ որ գայթակղիչ լինի մինչև վերջ գնալը, փորձեք թույլ չտալ, որ ագահությունը հաղթի ձեզ, հատկապես, եթե տեսնում եք, որ թիմը, որի վրա խաղադրույք եք կատարել, չի փայլում իր մարզավիճակով։
Ճիշտ պահին կանխիկացում կատարելը ֆանտաստիկ հատկություն է, և մենք խրախուսում ենք մեր ընթերցողներին միշտ կատարել սպորտային խաղադրույք այնպիսի որակյալ հարթակներում, որոնք արագ կանխիկացման հնարավորություն են տալիս:
Չունենալ հստակ ստրատեգիա
Անշուշտ պետք է նշել, որ սպորտային խաղադրույքները պահանջում են ռազմավարության զգացում, որպեսզի կարողանանք հետևողականորեն գրանցել լավ արդյունքներ:
Հենվելով սեփական փորձի և արդյունքների վրա՝ դուք պետք է հստակ կողմնորոշվեք, թե որ մարզաձևերում արժե խաղալ, իսկ որոնք, այսպես ասած՝ ձերը չեն։ Պետք է իմանաք, երբ խաղադրույք կատարել և երբ խուսափել դա անելուց, արդյոք պետք է գնալ միայնակ խաղադրույքի, թե ընտրել համակցված տարբերակ։ Այս բոլոր գործոնները (ինչպես նաև շատ ուրիշները) կարող են մեծ ազդեցություն ունենալ ձեր խաղադրույքների շահելու հնարավորության վրա:
Լավ ռազմավարությունը անգնահատելի է, և դուք, անշուշտ, պետք է ժամանակ հատկացնեք ձեր սեփական ձևը մշակելու համար, նախքան խաղադրույք դնել շտապելը:
Ամփոփում
Սպորտային խաղադրույքները շատ ոգևորիչ, բայց նաև նրբություններ պարունակող ոլորտ է, որտեղ միշտ կլինեն հաղթանակներ և միշտ կլինեն կորուստներ: Հաղթելու ձեր հնարավորություններն առավելագույնի հասցնելու համար դուք պետք է միշտ ձգտեք խուսափել սպորտային խաղադրույք անելու սխալներից։
Հետևելով այս հոդվածում թվարկված բոլոր ցուցումներին՝ կարող ենք վստահ լինել, որ այսուհետ ձեր հաղթելու, կամ գոնե չպարտվելու հավանականությունը էապես կաճի:
Հիշեցում
Ստրատեգիաներ իմանալը չեն երաշխավորում ձեր հաղթանակը։ Խաղադրույքները ժամանցի միջոց են և մեծապես կախված են բախտից։ Խաղալը գումար աշխատելու միջոց չէ։