Բովանդակություն
- Ինչպես են աշխատում ֆուտբոլային խաղադրույքները
- Ֆուտբոլային խաղադրույքների տեսակները
- Straight Bets / Moneyline Bets (ուղիղ խաղադրույք)
- Point Spreads
- Առաջին խաղակես/Ամբողջ Խաղ
- Բարձր/Ցածր
- Կուտակիչներ
- Ֆուտբոլում խաղադրույք կատարելու ստրատեգիաներ
- Մի ապավինե՛ք բախտին
- Կառավարե՛ք ձեր բյուջեն
- Մի ընտրեք ձեր սիրելի թիմը
- Ունեցեք ծրագիր
Դուք կարող եք օգտագործել ֆուտբոլային խաղադրույքներին նվիրված մեր այս համապարփակ ուղեցույցը՝ իմանալու այն ամենը, ինչ ձեզ անհրաժեշտ է գեղեցիկ խաղի վրա խաղադրույքներ կատարելու մասին։ Չկասկածեք՝ այս հոդվածը կարդալուց հետո դուք հաստատ կիմանաք, թե ինչպես խաղադրույք կատարել ֆուտբոլում։
Գնացի՜նք․․․
Ինչպես են աշխատում ֆուտբոլային խաղադրույքները
Երբ դուք ի սկզբանե այցելում եք նոր խաղադրույքների կայք՝ ֆուտբոլային գործակիցների համակարգը հասկանալը կարող է դժվար թվալ:
Խաղադրույքների գործակիցները ծառայում են որպես ձեր խաղադրույքի և որոշակի արդյունքի համար հնարավոր շահումների փոխհարաբերության ցուցիչ: Այս գործակիցները որոշվում են բուքմեյքերների կողմից, և եթե որոշեք խաղադրույք կատարել որոշակի արդյունքի վրա, դուք կօգտագործեք այս գործակիցները՝ ձեր հնարավոր շահումները հաշվարկելու համար:
Սովորաբար, գործակիցները ներկայացվում են որպես կոտորակներ (օրինակ՝ 2/1), բայց դրանք կարող են ցուցադրվել նաև որպես տասնորդական (3.0-ը համարժեք է 2/1-ին):
Օրինակ, եթե խաղադրույքի գործակիցը 2/1 է, ապա նախնական խաղադրույքի վերադարձից զատ, դուք կստանաք 2000 դրամ ձեր խաղադրույքի յուրաքանչյուր 1000-ի համար: Իսկ ահա 3․0 տասնորդական գործակցով նույն խաղադրույքը կատարելը նշանակում է, որ դուք կստանաք 3000 դրամի ընդհանուր վերադարձ յուրաքանչյուր 1000 դրամի դիմաց:
Ֆուտբոլային խաղադրույքների տեսակները
Նախքան սկսելը, եկեք ծանոթանանք առկա տեսակներին, որպեսզի սովորենք, թե ինչպես խաղադրույք կատարել ֆուտբոլում առցանց: Սպորտային խաղադրույքների լավագույն կայքերում բազմաթիվ են ֆուտբոլային խաղադրույքների տեսակները, ուստի՝ կարևոր է հասկանալ, թե որ տեսակն է լավագույնս համապատասխանում ձեր սեփական ոճին:
Straight Bets / Moneyline Bets (ուղիղ խաղադրույք)
Սա ուղղակի խաղադրույք է ֆուտբոլային խաղում հաղթող թիմի վրա: Այստեղ բուքմեյքերները հաշվի են առնում երկու կողմերի առավելություններն ու թերությունները նախքան գործակիցները հրապարակելը, թե ով կհաղթի խաղը:
Point Spreads
Ամենակարևոր խաղադրույքներից մեկը, որը պետք է հասկանալ ոչ միայն ֆուտբոլում, այլ նաև այլ մարզաձևերում։ Կոչվում է միավորի տարածում: Բուքմեյքերները վերագրելով թերություն ավելի լավ թիմին և առավելություն՝ ավելի թույլ թիմին, յուրաքանչյուր խաղի համար հաշվարկում են միավորների բաշխման համակարգ: Այնուհետև նրանք համադրելի գործակիցներ են տրամադրում այդ համակարգի հիման վրա:
Առաջին խաղակես/Ամբողջ Խաղ
Դուք կարող եք խաղադրույք կատարել առաջին և/կամ երկրորդ խաղակեսի արդյունքի վրա։ Կարող եք խաղադրույք կատարել նաև տանտերերի, արտագնա թիմի վրա կամ որ առաջին կամ երկրորդ խաղակեսերը կավարտվի:
Այս խաղադրույքը հաճախ գրավում է ֆուտբոլասերներին, ովքեր կարծում են, որ որոշ թիմեր կանոնավոր կերպով սկսում կամ ավարտում են հանդիպումները ուժեղ կամ թույլ արդյունքներով:
Մեկնարկային կազմերի և համապատասխան թիմերի իմացությունը, օրինակ՝ հիմնական խաղացողները հանգստանում են, թե բացակայում են վնասվածքի պատճառով, կարող է հսկայական մրցակցային առավելություն լինել այս հատուկ տեսակի խաղադրույքի դեպքում:
Բարձր/Ցածր
Սա խաղադրույք է խաղի ընթացքում որևէ իրադարձության վրա (օրինակ՝ գոլեր, անկյունայիններ, դեղին քարտեր), ինչպես նաև տեղի ունեցած դեպքերի ընդհանուր քանակի վրա։ Շատ բուքմեյքերական ընկերությունների համար ամենակիրառելիներից մեկն է:
Բուքմեյքերները խաղի համար հատկացնում են ելակետային թիվ, և դուք կարող եք խաղադրույք կատարել, թե արդյոք այդ թիվը կմեծանա (ԲԱՐՁՐ), թե կփոքրանա (ՑԱԾՐ): Ելակետային թիվը երբեք չի լինի ամբողջական թիվ, ինչը երաշխավորում է, որ արդյունքը կլինի երկուսից մեկը՝ ԲԱՐՁՐ կամ ՑԱԾՐ (դուք չեք կարող խփել կես գոլ կամ հաղթել կես անկյունայինով):
Այսպիսով, օրինակ, եթե կա հանդիպում, որտեղ բուքմեյքերական ընկերությունն առաջարկում է 10,5 անկյունայինից ավել կամ պակաս, դուք հաղթում եք, եթե խաղադրույք եք կատարում ավելի քան 11 անկյունայինների վրա, բայց դուք պարտվում եք, եթե իրացված անկյունայինների ընդհանուր թիվը 10 է կամ ցածր: Նմանապես, եթե խաղադրույք եք կատարում Ցածրի վրա, դուք հաղթում եք, եթե կա նշանակված 10-ից քիչ անկյունայիններ, և պարտվում եք, եթե ընդհանուրը 11 կամ ավելի է:
Կուտակիչներ
Կուտակիչները միավորում են բազմաթիվ իրադարձություններ մեկ խաղադրույքի մեջ և ֆուտբոլային խաղադրույքների ամենահայտնի ձևերից են: Դա պայմանավորված է նրանով, որ այս խաղադրույքի շահելու դեպքում ենթադրվում է մեծ գումարի ստացում փոքր նախնական խաղադրույքների դիմաց, քանի որ յուրաքանչյուր փոքր խաղադրույքի շահումը դրվում է հաջորդի վրա և գոյանում է կլորիկ գումար:
Ակնհայտ ռիսկն այն է, որ բոլոր խաղադրույքները պետք է հաղթեն, որպեսզի խաղադրույք կատարողը ստանա վերջնական շահում:
Ֆուտբոլում խաղադրույք կատարելու ստրատեգիաներ
Այս բաժնում ձեզ ենք ներկայացնում մի քանի ֆուտբոլային խաղադրույք կատարելու ստրատեգիաներ, որոնք ճիշտ կանեք օգտագործել սպորտային խաղադրույք կատարելու սխալներից խուսափելու համար։
Մի ապավինե՛ք բախտին
Որքան էլ ուզենք՝ պարզապես հնարավոր չէ կատարյալ ֆուտբոլ ցուցադրել սեզոնի յուրաքանչյուր խաղում: Խաղի արդյունքները կախված են մի շարք տարբեր հանգամանքներից, այդ թվում՝ խաղացողների վնասվածքներից, անբարենպաստ եղանակից, մրցավարներից, որոնք նպաստում են որոշակի թիմի հաջողություններին և այլն: Այս զարգացումներին հետևելը լավագույն ռազմավարությունն է: Խաղին նախորդող օրերի և ժամերի ընթացքում դուք կարող եք կարդալ ֆուտբոլային նորություններ և տեղական բլոգեր, ստուգել կանխատեսումները և հետևել մասնագետներին Թվիթերում:
Կառավարե՛ք ձեր բյուջեն
Այժմ, երբ դուք ունեք ֆուտբոլային խաղադրույքներին վերաբերող բոլոր լավագույն խորհուրդները և պատրաստ եք սկսել խաղալ, ավելի կարևոր է, քան երբևէ, որ ձեր բյուջեն սահմանվի և կառավարեք ձեր բանկը: Դա կարող է մեծ արդյունավետության հանգեցնել, եթե հետևեք ձեր բոլոր խաղադրույքներին՝ կատարելով նշումներ , թե ինչպես են դրանք ավարտվում։ Այնպես որ դուք կարող եք մշակել նոր խաղային ռազմավարություններ՝ հիմնվելով ձեր կատարած գրառումների վրա:
Հաշվի առնելով այս ամենը, երբ խաղադրույք եք դնում ձեր ընտրած կայքում, համոզվեք, որ դա այն գումարն է, որը կարող եք թույլ տալ կորցնել: Ու թեև շատերը կոչ են անում «հրեշավոր» խաղադրույքներ կատարել, որոնք ավելի մեծ են, քան սովորական չափի խաղադրույքը՝ լավ գաղափար է մշտապես պահել խաղադրույքների չափը նույն մակարդակի վրա, առանց կտրուկ քայլերի:
Մի ընտրեք ձեր սիրելի թիմը
Ես Բարսելոնայի նվիրյալ երկրպագու եմ, ինչը ինձ ստիպում է կողմնակալ լինել այն թիմի նկատմամբ:
Սա շատ վատ ռազմավարություն է։
Տեսնելով, որ ձեր սիրելի ֆուտբոլային թիմն անպարտելի է՝ այնուամենայնիվ պետք չէ կուրորեն , առանց հաշվի առնելու ընթացիկ իրադարձություններն ու հանգամանքները, խաղադրույքներ կատարել միայն ձեր սիրելի թիմի հաղթանակի վրա։ Միշտ սթափ մոտեցեք խաղադրույքին։
Ունեցեք ծրագիր
Ինչպես ցանկացած դեպքում, երբ դուք ներդնում եք ձեր ժամանակը և գումարը, խելամիտ է համոզվել, որ ունեք նաև ծրագիր: Դուք պետք է դրդապատճառ ունենաք ձեր խաղադրույքները կատարելու համար, քանի որ իրական գումարը կորցնելու վտանգի տակ եք: Բացի այդ, ձեզանից չի պահանջվում խաղադրույք կատարել ֆուտբոլային խաղերի վրա միայն այն պատճառով, որ այդ պահին հեռուստացույցով խաղ է ընթանում: Համբերատար գտնվեք և ընտրեք խաղերը գիտակցված։ Գործեք միայն այն ժամանակ, երբ իսկապես արժեք եք տեսնում:
Հիշեցում
Ստրատեգիաներ իմանալը չեն երաշխավորում ձեր հաղթանակը։ Խաղադրույքները ժամանցի միջոց են և մեծապես կախված են բախտից։ Խաղալը գումար աշխատելու միջոց չէ։