Բովանդակություն
- Imagine Live-ի բրենդավորված ռուլետկա խաղը
- Ինչպես խաղալ։ Սկսենք ամենասկզբից
- Խաղադրույքների տեսակները TotoGaming Roulette-ում
- Ներքին Խաղադրույքներ
- Արտաքին Խաղադրույքներ․
- Նախընտրելի և հատուկ խաղադրույքներ
- Նախընտրելի խաղադրույքի կատարում
- Վերադարձ խաղացողին
- Վավեր պտույտ
- Ավտոմատ խաղ
- Ինտերֆեյսի տարրեր
- Սխալների կառավարում և կապի ընդհատում
- Ամփոփում
Ռուլետկա խաղը խաղում են անիվով, որը համարակալված է 1-ից 36, ինչպես նաև 0 թվով և անիվի վրա պտտվող փոքրիկ գնդակով: Երբ գնդակը նստում է այդ թվերի գրպաններից մեկում, որոշվում է հաղթող թիվը: Խաղի նպատակն է ճիշտ գուշակել գրպանի համարը, որում կհայտնվի գնդակը:
Imagine live-ի ռուլետկան TotoGaming-ի բրենդինգով խաղում են բացառապես նույն սկզբունքով, պարզապես դա արվում է Live Կազինոյի շրջանակներում հատուկ հարդարումով սրահից, որտեղ տեղադրված են բազմաթիվ որակյալ տեսախցիկներ և կենդանի շփման ռեժիմով աշխատում են հայալեզու խաղավարները։
Imagine Live-ի բրենդավորված ռուլետկա խաղը
Imagine live-ի ռուլետկան TotoGaming-ի բրենդինգով առավելագույնս փոխանցում է կենդանի կազինոյի փորձը առցանց ռուլետկա սեղաններում:
Auto Roulette անիվը եվրոպական ռուլետկայի բոլոր հատկանիշներով ապահովում է ֆիզիկական կազինոյից չտարբերվող խաղապրոցես:
Imagine Live-ի ռուլետկա խաղերի սեղանները գտնվում են պրեմիում դասի, գերժամանակակից ստուդիայում՝ տպավորիչ ոսկեփայլ հարդարումով, որը շատ նման է Լաս Վեգասի ամենաշքեղ խաղատների սրահներին: Imagine Live-ն առաջարկում է ռուլետկա խաղերի տարբեր տեսակներ, այդ թվում՝ Դասական, Ոսկե, Արագ, Ավտոմատ և Արագ Ավտոմատ ռուլետկա:
Ինչպես խաղալ։ Սկսենք ամենասկզբից
Երբ խաղադրույքներ կատարելու համար նախատեսված ժամանակահատվածը դառնում է հասանելի, ընտրեք անհրաժեշտ խաղադրույքի գումարով խաղաքարը, այնուհետև տեղադրեք այն թվատախտակի նախընտրելի ելք(եր)ի վրա (հասանելի են թե՛ ներքին, թե՛ արտաքին խաղադրույքները): Յուրաքանչյուր քլիք կատարելիս խաղադրույքի գումարն ավելանում է խաղաքարի արժեքի չափով՝ մինչ խաղադրույքի առավելագույն սահմանաչափը:
Դուք կարող եք մեկ կամ մի քանի խաղադրույքներ կատարել տարբեր ելքերի վրա նույն կամ տարբեր արժեքներ ունեցող խաղաքարերի միջոցով:
Վեբ տարբերակում կարող եք նաև խաղադրույք կատարել անմիջապես Վիճակագրություն բաժնից:
Մինչ որևէ խաղաքար տեղադրելը Դուք կարող եք նաև կրկնել կատարած նախորդ խաղադրույք(ներ)ը: Խաղադրույք կատարելուց և խաղադրույք կատարելու համար սահմանված ժամանակահատվածի ավարտից հետո անհրաժեշտ է պարզապես սպասել մինչ կորոշվի հաղթող թիվը:
Դաբլ կոճակի միջոցով կարող եք կրկնապատկել Ձեր խաղադրույք(ներ)ը: Կոճակը սեղմելիս՝ Դուք կկրկնապատկեք տեղադրված բոլոր խաղաքարերը՝ մինչ խաղադրույքի առավելագույն սահմանաչափը:
Կամ կարող եք Չեղարկել Ձեր տեղադրած վերջին խաղաքար(եր)ը (կկիրառվի խաղաքարեր տեղադրելու հակառակ հերթականությունը)։
Խաղադրույքների տեսակները TotoGaming Roulette-ում
Դուք կարող եք կատարել տարբեր տեսակների խաղադրույքներ Imagine Live-ում: Խաղադրույքները կարող են ներառել մեկ թիվ կամ թվերի որոշակի միջակայք, և խաղադրույքների յուրաքանչյուր տեսակ ունի իր վճարման տոկոսադրույքը:
Խաղադրույքների համար նախատեսված դաշտի համարակալված հատվածներում կամ դրանց միջև ընկած գծերի վրա կատարված խաղադրույքները կոչվում են «Ներքին խաղադրույքներ» (Inside Bets), մինչդեռ հիմնական թվերի ստորին կամ կողքի հատվածում գտնվող դաշտերի վրա կատարված խաղադրույքները կոչվում են «Արտաքին խաղադրույքներ» (Outside Bets):
Ներքին Խաղադրույքներ
Մեկ թիվ՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքների համար նախատեսված խաղաքարը՝ «չիպը», դրվում է ցանկացած մեկ թվի վրա (ներառյալ 0):
Սփլիթ՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքների համար նախատեսված խաղաքարը՝ «չիպը», դրվում է ցանկացած երկու թվի միջև ընկած գծին՝ ուղղահայաց կամ հորիզոնական:
Սթրիթ՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքների համար նախատեսված խաղաքարը՝ «չիպը», դրվում է թվերի ցանկացած շարքի վերջում: Խաղադրույքի տվյալ տեսակում ընդգրկված են տվյալ շարքում ներառված բոլոր երեք թվերը:
Անկյունային՝ տեղադրեք ձեր խաղաքարը անկյունում (կենտրոնական հատման կետում), որտեղ հատվում են չորս թվեր: Խաղադրույքի տվյալ տեսակում ընդգրկված են տվյալ կոմբինացիայում ներառված բոլոր չորս թվերը:
Գիծ՝ տեղադրեք ձեր խաղաքարը երկու շարքի վերջում՝ երկու շարքի միջև, հատման կետում: Խաղադրույքի տվյալ տեսակում ընդգրկված են երկու շարքում ներառված բոլոր վեց թվերը:
Արտաքին Խաղադրույքներ․
Սյունակ՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքի կատարման համար նախատեսված խաղաքարը՝ «չիպը», դրվում է սյունակի վերջում ընկած «2 to 1» քառակուսի դաշտերից ցանկացածում, որում ընդգրկված են տվյալ սյունակում նշված բոլոր տասներկու թվերը: Խաղադրույքի տվյալ տեսակում ընդգրկված չէ զրոն (0):
Տասնյակ՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքների կատարման համար նախատեսված խաղաքարը դրվում է «1st 12», «2nd 12» կամ «3rd 12»քառակուսի դաշտերից ցանկացածում, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է քառակուսի դաշտի կողքին գտնվող տասներկու թիվ:
Կարմիր/Սեւ՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքների կատարման համար նախատեսված խաղաքարը դրվում է Կարմիր կամ Սև քառակուսի դաշտերից ցանկացածում, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված է տասնութ կարմիր կամ սև գույներով թիվ: Խաղադրույքի տվյալ տեսակում ընդգրկված չէ զրոն (0):
Զույգ/Կենտ՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքների կատարման համար նախատեսված խաղաքարը դրվում է Even/Odd քառակուսի դաշտերից ցանկացածում, որոնցից յուրաքանչյուրում ընդգրկված են տասնութ կենտ կամ տասնութ զույգ թիվ: Խաղադրույքի տվյալ տեսակում ընդգրկված չէ զրոն (0):
1-18/19-36՝ խաղադրույքի տեսակ, որտեղ խաղադրույքների կատարման համար նախատեսված խաղաքարը դրվում է 1-18 կամ 19-36 քառակուսի դաշտերից ցանկացածում, որոնցից առաջինում ընդգրկված են 1-18, իսկ երկրորդում՝ 19-36 թվերը: Խաղադրույքի տվյալ տեսակում ընդգրկված չէ զրոն (0):
Նախընտրելի և հատուկ խաղադրույքներ
«Նախընտրելի խաղադրույքներ» ֆունկցիայի շնորհիվ խաղացողը, ըստ ցանկության, կարող է պահել իր նախընտրելի խաղադրույքները կամ տարբեր խաղադրույքներից կազմված կոմբինացիաները՝ հետագա փուլերի ընթացքում ցանկացած ռուլետկայի խաղասեղանին ավելի հեշտ տարբերակով խաղադրույքներ կատարելու համար: Խաղացողը կարող է պահել և խմբագրել իր նախընտրած խաղադրույքները ցանկացած անվանումների տակ:
Նախընտրելի խաղադրույքի կատարում
«Նախընտրելի խացադրույքներ» ֆունկցիայի շնորհիվ խաղացողը, ըստ ցանկության, կարող է պահել իր նախընտրելի խաղադրույքները կամ տարբեր խաղադրույքներից կազմված կոմբինացիաները՝ հետագա փուլերի ընթացքում ցանկացած ռուլետկայի խաղասեղանին ավելի հեշտ տարբերակով խաղադրույքներ կատարելու համար: Խաղացողը կարող է պահել և խմբագրել իր նախընտրած խաղադրույքները ցանկացած անվանումների տակ:
Վերադարձ խաղացողին
Օպտիմալ տեսական վերադարձ-ը խաղացողին (RTP) Straight Up խաղադրույքի համար 97,02% է: Ձեր վճարումները կարող են փոփոխվել՝ կախված կատարված խաղադրույքներից:
Անսարքությունների հետևանքով առաջացած խնդիրների դեպքում կատարված բոլոր վճարումները և խաղերը համարվում են չեղյալ (Malfunction voids all pay and play):
Վավեր պտույտ
Շահող թիվը վավեր է միայն այն դեպքում, երբ պտույտը վավեր է համարվել։
Վավեր պտույտ կազմելու համար ռուլետկայի գնդակը պետք է պտտվի Խաղավարի կողմից՝ խաղանիվի պտույտի հակառակ ուղղությամբ, և պետք է կատարի առնվազն 4 ամբողջական պտույտ խաղանիվի շուրջը, նախքան իջնելը և խաղանիվի համարակալված փոսիկներից մեկի մեջ ընկնելը:
Պտույտը անվավեր կհայտարարվի հետևյալ դեպքերում․
• Գնդակը կատարեց 4–ից քիչ պտույտ
• Գնդակը պտտվում էր նույն ուղղությամբ, ինչ խաղանիվի պտույտը
• Պտույտի ժամանակ գնդակը ամբողջությամբ չդիպչեց օղագոտուն
• Պտույտի ժամանակ խաղանիվը դադարեց պտտվելը
• Պտույտի ժամանակ գնդակը դուրս եկավ խաղանիվից
• Պտույտի ժամանակ ցանկացած օտար առարկա մտավ խաղանիվի մեջ
Անվավեր պտույտի դեպքում Խաղավարը նորից կպտտի խաղանիվը:
Ավտոմատ խաղ
Եթե այս ֆունկցիան հասանելի է Ձեր պրովայդերի մոտ, ապա այն տրամադրում է հետևյալ հնարավորությունները:
Ավտոմատ խաղը թույլ է տալիս խաղադրույք կատարելուց հետո կրկնել Ձեր ընտրած խաղադրույքը կամ խաղադրույքները խաղափուլերի ընտրված քանակի համար:
Ավտոմատ խաղը սկսելու համար, սովորականի պես խաղադրույք կատարեք, ապա սեղմեք «Ավտոմատ խաղ» կոճակը:
Կբացվի «Ավտոմատ խաղ» վահանակը, և այստեղ Դուք պետք է ընտրեք խաղափուլերի քանակը, որոնցում ցանկանում եք, որ կրկնվի Ձեր խաղադրույքը: Ապա սեղմեք «ՍԿԻԶԲ» կոճակը, որպեսզի սկսեք ավտոմատ խաղը: Ձեր ընտրած կրկնվող ավտոմատ փուլերի քանակը կցուցադրվի «Ավտոմատ խաղ» կոճակի ցուցիչի վրա: Ավտոմատ խաղի մեկնարկից հետո կրկնվող Ավտոմատ խաղափուլերի մնացած քանակը կթարմացվի:
Ձեր Ավտոմատ խաղի խաղադրույքի ընդհանուր գումարը հաշվարկվում է Ավտոմատ խաղի ընտրած խաղափուլերի քանակը Ձեր ընդհանուր խաղադրույքի արժեքով բազմապատկելու միջոցով: Ձեր Ավտոմատ խաղի մնացած սահմանաչափը հաշվարկվում է Ավտոմատ խաղի մնացած խաղափուլերի քանակը մեկ խաղափուլի համար Ձեր ընդհանուր խաղադրույքի արժեքով բազմապատկելու միջոցով:
Ձեր ավտոմատ խաղափուլերը շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև կա՛մ ավարտվի Ձեր նշած քանակը, կա՛մ Դուք դադարեցնեք դրանք՝ պարզապես սեղմելով «ԿԱՆԳՆԵԼ»:
Ինտերֆեյսի տարրեր
Տարբեր գործողություններ կատարելու համար հասանելի են հետևյալ կոճակները.
ԳՆԱԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԿՐԱՆ՝
ՁԱՅՆ՝ խաղի ձայնը կարգավորելու հնարավորություն:
ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ այս բաժինը բաղկացած է 3 հատվածից.
- Ընդհանուր՝ սահմանել Չաթի և Լայվ Վիճակագրության կարգավորումները։
- Աուդիո՝ սահմանել ձայնի տարբեր պարամետրերի կարգավորումները
- Վիդեո՝ սահմանել տեսաձայնագրության տարբեր պարամետրերի կարգավորումները
ԼԵԶՈՒՆԵՐ՝ խաղի լեզուն փոխելու հնարավորություն:
ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ այս բաժնում կարող եք տեսնել Ձեր կատարած բոլոր խաղադրույքները և դրանց մանրամասները: Սեղմեք անհրաժեշտ ամսաթվի վրա, և կարտացոլվեն այդ ամսաթվին կատարված բոլոր խաղադրույքները:
ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ խաղի կանոններին և կարգավորումներին ծանոթանալու հնարավորություն:
ՓԱԿԵԼ ԽԱՂԸ՝ այս կոճակը սեղմելով խաղը կփակվի, և Դուք կվերաուղղորդվեք նախասրահ:
Սխալների կառավարում և կապի ընդհատում
Եթե խաղափուլի ընթացքում կապն ընդհատվի, կատարված բոլոր խաղադրույքները կմնան ուժի մեջ և կհաշվարկվեն Ձեր բացակայության ընթացքում: Խաղին վերամիանալուց հետո Դուք կարող եք տեսնել խաղադրույքների ելքերը «Պատմություն» պատուհանում:
Խաղի ընթացքում համակարգում տեղի ունեցած ցանկացած սխալի դեպքում, ընթացիկ խաղափուլը ժամանակավորապես ընդհատվում է: Ձեր էկրանին կհայտնվի հաղորդագրություն այն մասին, որ առաջացած խնդիրը կարգավորման փուլում է: Եթե հաջողվում է անմիջապես լուծել խնդիրը, ընթացիկ խաղափուլը շարունակվում է իր բնականոն ընթացքով: Եթե խնդրի անհապաղ լուծումը հնարավոր չէ, տվյալ խաղափուլը համարվում է չեղյալ և հետ են վերադարձվում տվյալ խաղափուլին մասնակցած բոլոր խաղացողների մեկնարկային խաղադրույքները:
Կապի խնդրի դեպքում, երբ խաղադրույքները «ընդունվել են», խաղը կշարունակվի, և խաղադրույքները կխաղարկվեն բնականոն ձևով: Խաղին վերամիանալուց հետո կկարողանաք տեսնել խաղադրույքների ելքերը «Պատմություն» պատուհանում:
Եթե խաղափուլի ընթացքում կապն ընդհատվի, կատարված բոլոր խաղադրույքները կմնան ուժի մեջ և կխաղարկվեն բնականոն ընթացքով: Խաղին վերամիանալուց հետո կկարողանաք տեսնել խաղադրույքների ելքերը «Պատմություն» պատուհանում:
Խաղափուլի չեղարկման դեպքում բոլոր ընդունված խաղադրույքները վերադարձվում են խաղացողներին և խաղը չեղարկվում է: Երբ սկսվի նոր խաղափուլ, խաղացողները կկարողանան նոր խաղադրույքներ կատարել:
Ամփոփում
Եթե Դուք սիրում եք ռուլետկա խաղը, ապա անկասկած Ձեզ կգրավի նաև այդ հրաշալի խաղի առնցանց տարբերակը Live Կազինո ֆորմատով։ Անպայման փորձեք այն։ Դե իսկ Imagine live-ի ռուլետկան TotoGaming-ի բրենդինգով բազմակի անգամ կմեծացնի խաղապրոցեսից ստացվող հաճույքը, քանի որ այստեղ Դուք կգտնեք կատարյալին մոտ պայմաններ ռուլետկա խաղը վայելելու համար։
Խաղալ հիմա