imagine live blackjack

Imagine live-ի բլեքջեքը քեզ հարազատ գույներով

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բլեքջեքը թղթախաղ է, որի ընթացքում Դուք և այլ խաղացողներ մրցում եք խաղավարի դեմ: Յուրաքանչյուր խաղասեղանի շուրջ հասանելի է 7 նստատեղ։ Խաղն ընթանում է 52 խաղաքարտերից բաղկացած 8 ստանդարտ կապոցով: Խաղի նպատակն է հաղթել դիլլերին՝ հավաքելով «ձեռք», որի արժեքը ավելի մոտ է 21-ին, քան դիլլերի «ձեռքի» արժեքը: Ցանկացած ոք, ով գերազանցում է 21–ը, վառվում է (պարտվում է): Բլեքջեքում լավագույն ելքն այն իրավիճակն է, երբ առաջին երկու խաղաքարտերի գումարը կազմում է ուղիղ 21 միավոր։

Imagine live-ի Բլեքջեքը TotoGaming-ի բրենդինգով խաղում են բացառապես նույն սկզբունքով, պարզապես դա արվում է Live Կազինոյի շրջանակներում հատուկ հարդարումով սրահից, որտեղ տեղադրված են բազմաթիվ որակյալ տեսախցիկներ և կենդանի շփման ռեժիմով աշխատում են հայալեզու խաղավարները։

Imagine Live-ի բրենդավորված Բլեքջեք խաղը

Imagine live-ի Բլեքջեքը TotoGaming-ի բրենդինգով առավելագույնս փոխանցում է կենդանի կազինոյի փորձը առցանց Բլեքջեք սեղաններում:

Imagine Live-ի Բլեքջեք խաղերի սեղանները գտնվում են պրեմիում դասի, գերժամանակակից ստուդիայում՝ տպավորչ ոսկեփայլ հարդարումով, որը շատ նման է Լաս Վեգասի ամենաշքեղ խաղատների սրահներին: Imagine Live-ն առաջարկում է Բլեքջեք խաղալու 3 սենյակ՝

  • TotoGaming Blackjack 1
  • TotoGaming Blackjack 2
  • TotoGaming VIP Blackjack

Այս երեք սենյակներում Ձեզ սպասվում են տարբեր խաղադրույքներ, և համապատասխանաբար, տարբեր շահումներ։

տոտո գեյմինգ բլեքջեք, իմեջին լայվ, toto gaming blackjack, imagine live

Ինչպես խաղալ։ Սկսենք ամենասկզբից

1. Ընտրեք Բլեքջեքի սեղան

2. Ձեր ընտրած սեղան մուտք գործելուց հետո սեղմեք ազատ տեղերից ցանկացածի վրա, որպեսզի միանաք խաղափուլին: Կախված սեղանից Դուք կարող եք զբաղեցնել նաև երկրորդ, երրորդ կամ ավել տեղեր։

3. Ընտրեք խաղադրույքի անհրաժեշտ գումարի չափը և տեղադրեք համապատասխան հատվածում: Ըստ ցանկության կարող եք նաև հավելյալ խաղադրույքներ (Side bets) կատարել: Հավելյալ խաղադրույքներ կատարելու համար անհրաժեշտ է սեղմել հավելյալ խաղադրույքի անվան վրա։

4. Նախատեսված խաղաժամանակի ավարտից հետո դիլլերը յուրաքանչյուր խաղացողի բաժանում է մեկական բաց խաղաքարտ: Այնուհետև դիլլերը յուրաքանչյուր խաղացողի տալիս է երկրորդ բաց խաղաքարտը, վերցնում է ևս մեկ քարտ իր համար, բայց տեղադրում արդեն փակ: Ձեր «ձեռքի» նախնական արժեքը ցուցադրվում է Ձեր խաղաքարտերի կողքին:

5. Կախված նախնական «ձեռքում» բաժանված խաղաքարտերից՝ հասանելի են հետևյալ գործողությունները. ՎԵՐՑՆԵԼ (HIT), ԿԱՆԳՆԵԼ (STAND), ԴԱԲԼ (DOUBLE), ԿԻՍԵԼ (SPLIT), ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅՈՒՆ (INSURANCE).

Այն դեպքում, երբ դիլլերը չի ունենում Բլեքջեք, խաղացողներին տրվում է քարտերը բարելավելու հնարավորություն։ Դիլլերը շարժվում  է ժամացույցի սլաքի ուղղությամբ և առաջարկում խաղացողներին վերցնել լրացուցիչ քարտեր:

Բլեքջեքն այն իրավիճակն է, երբ Ձեր նախնական երկու քարտերի հանրագումարը կազմում է 21։ Եթե խաղացողի խաղաքարտերը կազմում են Բլեքջեք, իսկ դիլլերինը՝ ոչ, խաղացողը ստանում է շահում իր հիմնական խաղադրույքի դիմաց 3:2 հարաբերակցությամբ։

Եթե և՛ Դուք, և՛ դիլլերն ունեք հավասար արժեքով ձեռքեր, խաղն ավարտվում է Ոչ-ոքի արդյունքով՝ Դուք ոչ պարտվում եք, ոչ էլ հաղթում։

ԴԱԲԼ կոճակը հնարավորություն է տալիս Ձեզ կրկնապատկել Ձեր խաղադրույքը։ Դուք կարող եք սեղմել կոճակը նորից և կրկին բազմապատկել Ձեր խաղադրույքը՝ մինչ սեղանի համար սահմանված առավելագույն սահմանաչափը։

Հնարավոր բոլոր ելքերը

Եթե Ձեր ձեռքի հանրագումարը 21-ից բարձր է, ապա Դուք կորցնում եք տվյալ ձեռքի խաղադրույքը։ Երբ բոլոր խաղացողների հերթն անցնում է, դիլլերը բացում է փակ քարտը։

Եթե Ձեր վերջնական ձեռքի հանրագումարն ավելի մոտ է 21-ին, քան դիլլերի ձեռքը (Դուք ունեք լավագույն ձեռքը), կամ դիլլերի խաղադրույքը վառվում է, Դուք հաղթում եք տվյալ ձեռքում։

Բլեքջեք հնարավոր է միայն այն դեպքում, երբ նախնական ձեռքի երկու խաղաքարտերի հանրագումարը կազմում է 21։ Կիսված ձեռքում գրանցված 21 արդյունքով ձեռքը չի համարվում Բլեքջեք։

Խաղադրույք կատարելուց հետո կարող եք նաև կողմնակի խաղադրույքներ (հավելյալ խաղադրույքներ) կատարել: Այս խաղադրույքները տարանջատված են Ձեր հիմնական խաղադրույքից, ինչը նշանակում է, որ Դուք կարող եք հաղթել հավելյալ խաղադրույքում, մինչդեռ պարտվել հիմնականում, և հակառակը:

Կախված սեղանի կարգավորումներից՝ կարող են հասանելի լինել հետևյալ խաղադրույքները.

ԿԱՏԱՐՅԱԼ ԶՈՒՅԳԵՐ

Կատարյալ զույգը ներառում է հետևյալ համակցությունները.

- Կատարյալ զույգ՝ խաղադրույքը հաղթում է, եթե Ձեր նախնական «ձեռքը» բաղկացած է երկու համարժեք խաղաքարտերից (օրինակ՝ երկու խաչի թագուհիներ, երկու սրտի 10–եր, և այլն)

- Միագույն զույգ՝ երկու սև կամ կարմիր համարժեք խաղաքարտ (օրինակ՝ ագուռի 10 և սրտի 10, խաչի վալետ և ագռավի վալետ, և այլն)

- Խառը զույգ՝ մեկ սև և մեկ կարմիր համարժեք խաղաքարտ (օրինակ՝ ագուռի 10 և խաչի 10, ագռավի թագուհի և սրտի թագուհի, և այլն)

21+3 խաղադրույքը

21+3 խաղադրույքը հաղթում է, եթե Ձեր նախնական «ձեռքի» խաղաքարտերը և դիլլերի բաց խաղաքարտը կազմում են հետևյալ համակցություններից որևէ մեկը.

Նույնական եռյակ՝ երեք նույնական խաղաքարտ (օրինակ՝ ագուռի երեք վալետ)

Սթրեյթ Ֆլեշ՝ երեք նույնատիպ հաջորդական խաղաքարտ (օրինակ՝ ագուռի 9, 10 և վալետ)

Եռյակ՝ երեք համարժեք, բայց ոչ նույնատիպ խաղաքարտ (օրինակ՝ ագուռի 6, սրտի 6 և խաչի 6)

Սթրեյթ՝ ոչ նույնատիպ հաջորդական երեք խաղաքարտ (օրինակ՝ ագուռի 6, սրտի 7 և խաչի 8)

Ֆլեշ՝ նույնատիպ երեք խաղաքարտ (օրինակ՝ ագուռի 6, 10 և վալետ 6)

Վերադարձ խաղացողին (RTP)

Կիսող խաղաքարտով հիմնական ռազմավարությամբ խաղալիս տեսականորեն վերադարձը 99.45% է:

21+3՝ տեսականորեն վերադարձը 96.30%:

Կատարյալ զույգեր՝ տեսականորեն վերադարձը 95.90%:

Խաղաքարտերի խառնում

Խաղը շարունակվում է մինչ խաղափուլի ավարտը, երբ «Շու»–ում՝ խաղաքարտերի կապոցում, հերթը հասնում է «կիսող» խաղաքարտին: Այնուհետև դիլլերը արդեն իսկ օգտագործված խաղաքարտերը հեռացնում է խաղաքարտերի մանուալ խառնում իրականացնելու համար։ Խաղաքարտերի մանուալ խառնումը իրականացվում է խաղաքարտերը խառնող մասնագետի կողմից: Խաղում հասանելի են խաղաքարտերի 2 հավաքածու՝ բաղկացած 2 «Շու»-ից (յուրաքանչյուր «Շու»–ում 8-ական կապոցով)։ Դիլլերը վերցնում է նոր «Շու» նոր խաղափուլ սկսելու համար։

տոտո գեյմինգ vip բլեքջեք, իմեջին լայվ, toto gaming VIP blackjack, imagine live

Ինտերֆեյսի տարրեր

Տարբեր գործողություններ կատարելու համար հասանելի են հետևյալ կոճակները.

ԳՆԱԼ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ԷԿՐԱՆ՝

ՁԱՅՆ՝ խաղի ձայնը կարգավորելու հնարավորություն:

ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐ՝ այս բաժինը բաղկացած է 3 հատվածից.

Ընդհանուր՝ սահմանել Չաթի և Լայվ Վիճակագրության կարգավորումները։

Աուդիո՝ սահմանել ձայնի տարբեր պարամետրերի կարգավորումները

Վիդեո՝ սահմանել տեսաձայնագրության տարբեր պարամետրերի կարգավորումները

ԼԵԶՈՒՆԵՐ՝ խաղի լեզուն փոխելու հնարավորություն

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ՝ այս բաժնում կարող եք տեսնել Ձեր կատարած բոլոր խաղադրույքները և դրանց մանրամասները: Սեղմեք անհրաժեշտ ամսաթվի վրա, և կարտացոլվեն այդ ամսաթվին կատարված բոլոր խաղադրույքները:

ՕԳՆՈՒԹՅՈՒՆ՝ խաղի կանոններին և կարգավորումներին ծանոթանալու հնարավորություն:

ՓԱԿԵԼ ԽԱՂԸ՝ այս կոճակը սեղմելով խաղը կփակվի, և Դուք կվերաուղղորդվեք նախասրահ:

Սխալների կառավարում և կապի ընդհատում

Եթե խաղափուլի ընթացքում կապն ընդհատվի, կատարված բոլոր խաղադրույքները կմնան ուժի մեջ և կհաշվարկվեն Ձեր բացակայության ընթացքում: Խաղին վերամիանալուց հետո Դուք կարող եք տեսնել խաղադրույքների ելքերը «Պատմություն» պատուհանում:

Խաղի ընթացքում համակարգում տեղի ունեցած ցանկացած սխալի դեպքում, ընթացիկ խաղափուլը ժամանակավորապես ընդհատվում է: Ձեր էկրանին կհայտնվի հաղորդագրություն այն մասին, որ առաջացած խնդիրը կարգավորման փուլում է: Եթե հաջողվում է անմիջապես լուծել խնդիրը, ընթացիկ խաղափուլը շարունակվում է իր բնականոն ընթացքով: Եթե խնդրի անհապաղ լուծումը հնարավոր չէ, տվյալ խաղափուլը համարվում է չեղյալ և հետ են վերադարձվում տվյալ խաղափուլին մասնակցած բոլոր խաղացողների մեկնարկային խաղադրույքները:

Կապի խնդրի դեպքում, երբ խաղադրույքները «ընդունվել են», խաղը կշարունակվի, և խաղադրույքները կխաղարկվեն բնականոն ձևով: Խաղին վերամիանալուց հետո կկարողանաք տեսնել խաղադրույքների ելքերը «Պատմություն» պատուհանում:

Եթե խաղափուլի ընթացքում կապն ընդհատվի, կատարված բոլոր խաղադրույքները կմնան ուժի մեջ և կխաղարկվեն բնականոն ընթացքով: Խաղին վերամիանալուց հետո կկարողանաք տեսնել խաղադրույքների ելքերը «Պատմություն» պատուհանում:

Խաղափուլի չեղարկման դեպքում բոլոր ընդունված խաղադրույքները վերադարձվում են խաղացողներին և խաղը չեղարկվում է: Երբ սկսվի նոր խաղափուլ, խաղացողները կկարողանան նոր խաղադրույքներ կատարել:



Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. Robin The Fair խաղի մեկնարկը
  2. Խաղի նպատակը
  3. Ինչպես խաղալ
  4. Խաղի կանոնները
  5. Վճարումներ և լիմիտներ
  6. Ամփոփում