ինչպես խաղալ նարդի

Ինչպես խաղալ նարդի։ Նարդու հիմնական կանոնները նորեկների համար

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Նարդի՜․ ո՞վ չի լսել այս անունը։ Դեռևս մանկության տարիներից, բազմաթիվ անգամներ, մենք բոլորս ականատես ենք դարձել, թե ինրպես են հայրիկներն ու պապիկները, հարևաններն ու անծանոթները տներում, պատշգամբներում և իհարկե՝ բակի զրուցարաններում նարդի «գցում»։ Բլոտի հետ միասին, Նարդին թերևս ամենաժողովրդական խաղն է Հայաստանում, մանավանդ, երբ խոսքը գնում է բուն «բակային» մշակույթի մասին։ Եվ եթե ինչ-ինչ պատճառներով դուք նոր եք ծանոթանում զառերով լեգենդար խաղին, ապա այս ուղեցույցը հենց ձեզ համար է։ Այստեղ դուք կսովորեք՝ ինչպես խաղալ Նարդի, կտիրապետեք Նարդու կանոններին և խաղի ընթացքին։
Դե՛, բարի ընթերցում․․․
 

Նարդի խաղի պատմությունը
 


Նարդին մարդկանց կողմից երբևէ խաղացած ամենահին խաղերից մեկն է: Դեռևս մ.թ.ա. 2600 թվականին Միջագետքի Ուր քաղաքում գոյություն ուներ համանուն «Ուր» կոչվող խաղը, որ բավականին նման է ժամանակակից Նարդու վաղ տարբերակներին: Մարդիկ այս խաղը խաղում էին քառակողմ զառերով: Արաբական Լեւանտի և Իրաքի որոշ մասերում այսօր այդ խաղը կոչվում է «Թավլե», որը նշանակում է «սեղան»: Այն նաև կոչվում է «շեշ-բեշ» արամեերեն և փյունիկյան լեզուներով: Փյունիկերենում «շեշը» նշանակում է «վեց»։

Հարևան Իրանում, մասնավորապես, Շահր-ի-Սուխտե կոչվող վայրում (որ պարսկերեն նշանակում է «այրված քաղաք»), սեղանի խաղ է հայտնաբերվել, որը մոտ 3000 տարով Քրիստոսի ժամանակներից ավելի հին է: Այս խաղն ուներ երկու զառ և 60 խաղաքար: Այն նույնիսկ ավելի հին է, քան Ուր խաղը: Շահր-ի-Սուխտեում հայտնաբերված խաղատախտակներից մեկի վրա պատկերված էին օձի թեփուկների տեսք ունեցող օղակների նկարներ: Մեկ այլ հնագույն խաղ է հայտնաբերվել Իրանի Ջիրոֆթ քաղաքում, որը մոտավորապես թվագրվում է մ.թ.ա. 2000թ-ին.։ Այս խաղը շատ ավելի նման է այն նարդիին, որը մենք գիտենք այսօր՝ համեմատած Շահր-ի-Սուխտեում և Ուրում հայտնաբերվածների հետ:

Նարդու տեսակները

Նարդու տեսակները բազմազան են։ Եվ եթե որոշել եք սովորել Նարդի խաղալ, ապա ճիշտ կլինի գոնե հպանցիկ ծանոթանալ այդ բազմազանության գոնե մի մասին։
Որոշ տեսակներ հատուկ են միայն սպեցիֆիկ վայրերին և աչքի են ընկնում ավել կամ պակաս ռազմավարություններով: Տարբերությունները կարող են լինել նաև այն մասին, թե ինչպես է սկսվում խաղը, շարժման որոշակի կանոններ կամ զառերի յուրահատուկ արժեքներ: Որոշ դեպքերում տարբեր է անգամ այն, թե ինչպես են խաղաքարերը տեղադրվում և շարժվում։ Այսպիսով, Նարդու տարատեսակները կարող են միանգամայն տարբերվել ստանդարտ խաղից:

Այժմ եկեք կանգ առնենք մի քանիսի վրա․

«Էյսի-դոյսին»-ում խաղը սկսվում է առանց խաղաքարերի խաղատախտակի վրա, և խաղացողները հերթով բերում են դրանք խաղի մեջ: Առաջին և երկրորդ զառերի գլորումը շատ կարևոր է այստեղ, քանի որ դրանք թույլ են տալիս խաղացողին քայլը կատարելուց հետո ընտրել և կատարել որևէ զույգ խաղաքայլ ևս։ Այս խաղը հայտնի է եղել Միացյալ Նահանգների նավատորմում և ծովային հետևակային կորպուսում Առաջին համաշխարհային պատերազմից ի վեր, հնարավոր է նաև ավելի վաղ: Իսկ խաղի արմատները կրկին տանում են Մերձավոր Արևելք, Թուրքիա կամ Հունաստան, որտեղ նույնպես խաղաքարերն ավելացվում էին խաղի ընթացքում:

«Հիպերգամոն» սկսվում է միայն 3 խաղաքարով 15-ի փոխարեն։ Դրանք դրվում են 24-րդ, 23-րդ և 22-րդ անկյուններում: Ի տարբերություն ստանդարտ Նարդու, հմուտ խաղացողները կարող են ավելի արագ առավելություն ստանալ Հիպերգամոնում:

«Նաքգամոնը» ունի չորս խաղաքար մեկնարկային դիրքում՝ հինգի փոխարեն և ևս երկուսը հակառակորդի 23-րդ դաշտում են։

«Ռուսական նարդի»-ն սկսվում է առանց խաղատախտակի վրա խաղաքարերի։ Խաղացողները շարժվում են նույն ուղղությամբ՝ հավաքելով իրենց խաղաքարերը նույն դաշտում: Զույգ զառերը կենսական նշանակություն ունեն Նարդու այս տարբերակում։

«Գյուլ Բարան»-ն և «Թափան» տեսակներ են տարածված հիմնականում հարավ-արևելյան Եվրոպայում և Թուրքիայում: Առաջին խաղացողը, ով կհատի 7 կամ 5 միավորի շեմը, հաղթում է:

«Քոան Կին»-ը հին չինական խաղ է, որը նման է Նարդուն:

«Պլակոտոն», «Ֆեվգան» և «Պոռտեսը» Նարդու հունական տեսակներ են, որոնք միասին հայտնի են որպես «Թավլի»: Դրանք հիմնականում տարբերվում են սեփական դաշտում «հարվածելու և փախչելու» արգելքով, ինչը նշանակում է, որ սեփական դաշտում խփած խաղաքարերը չեն կարող տեղափոխվել և մնալ նույն անկյունում:


Նարդի խաղի տարբերակները Հայաստանում

ինչպես խաղալ նարդի, տոտո բլոգ

Հայաստանն ունի Նարդու երկու հայտնի տարբերակներ՝ «կարճ Նարդի» և «երկար Նարդի»։ Երկար Նարդիի դեպքում բոլոր խաղաքարերը դասավորվում են 24-րդ անկյունում նույն շարքով։ Սևերը տեղակայվում են սպիտակների, իսկ սպիտակները՝ սևերի դաշտում  «Հարվածել» չի թույլատրվում, իսկ անկյունը համարվում է զբաղված, եթե այն ունի առնվազն մեկ խաղաքար:

Կարճ Նարդին Նարդի խաղի մի տարատեսակ է։ Խաղում են հատուկ տախտակի վրա, որն ունի նշանակետեր հանդիսացող քսանչորս անկյունակ։

Խաղատախտակի յուրաքանչյուր կողմ բաղկացած է տասներկու պայտաձև բաժիններից։ Ընդհանուր խաղատախտակը բաղկացած է 24 բաժիններից։ Խաղի մեկնարկին յուրաքանչյուր խաղացող ունենում է 15 խաղաքար, որոնք դասավորված են հետևյալ կերպ՝ 2-ական խաղաքար հակառակորդի 24-րդ բաժնում, 5-ական սեփական դաշտի 6-րդ բաժնում, 5-ական՝ 13-րդ և 3-ական՝ 8-րդ բաժնում։ Խաղացողներն իրենց խաղաքարերը շարժում են հակառակ ուղղություններով՝ 24-րդ բաժնից դեպի առաջինը[4]։ Խաղադաշտի 1-6 բաժինները կոչվում են ներքին (ներսի կամ տան) դաշտ, 7-12 բաժինները՝ արտաքին կամ դրսի դաշտ։


 
Նարդու կանոնները․ ուղեցույց սկսնակներին

Նարդին օգտագործում է նույն խաղաքարերը, ինչ Շաշկին: Խաղի վերջնանպատակն է խաղաքարերը հասցնել ձեր «տնային դաշտ», նախքան հակառակորդը կանի դա իր քարերով: Հակառակորդը կարող է խոչընդոտներ ստեղծել՝ արգելափակել խաղադաշտի տարբեր հատվածները, դանդաղեցնել ձեր խաղաքարերի շարժը, կամ այսպես կոչված՝ «հարվածել» ձեր խաղաքարերին, ինչը ձեզ կստիպի նորից սկսել շարժը ամենասկզբից: Խաղն ունի ժամանակային սահմանափակում, ըստ այդմ էլ խաղացողները փորձում են տեղափոխել իրենց խաղաքարերը հնարավորինս արագ, որպեսզի առաջինը հասնեն իրենց տնային դաշտ: Հաղթում է նա, ով առաջինն է հեռացնում բոլոր խաղաքարերը տախտակից:
 
Բնականաբար, սկսնակ խաղացողների մոտ դիտվում են Նարդի խաղալու սխալներ, որոնցից հնարավոր է խուսափել շատ խաղալով, հմտանալով, և ինչու չէ կարդալով տարբեր հետաքրքիր փաստեր Նարդու մասին։

Շարժը

Մեկնարկում յուրաքանչյուր խաղացող գլորում է մեկ զառ: Նա, ով «բռնում է» ավելի մեծ թիվ, սկսում է խաղը: Միևնույն թվերի դեպքում, էլի գլորում են։ Երկու զառերն անպայման պետք է մնան տախտակի վրա: Եթե դրանք դուրս են ընկնում կամ թեքվում, ապա խաղացողը նորից է նետում: Խաղացողները հերթով նետում են երկու զառերը միասին: Նետելուց հետո, թվերի հիման վրա նրանք տեղափոխում են իրենց խաղաքարերը։ Օրինակ, եթե խաղացողներից մեկը բերել 6 և 3, ապա, համապատասխանաբար, շարժում է մեկ խաղաքարը 6 անկյունակով, իսկ մյուսը՝ 3-ով, կամ էլ մեկ քարով շարժվում է 6+3 անկյունակով: Առաջինը 6 կամ 3 նետելը նշանակություն չունի: Խաղացողն իրավունք ունի կրկնակի անգամ խաղարկել խաղաքարերը։ Օրինակ, եթե զառերը բերել են 5×5, ապա խաղացողը կարող է չորս հատ 5 խաղարկել։

Նետելուց հետո խաղացողները հնարավորության դեպքում պետք է տեղափոխեն իրենց խաղաքարերը: Եթե հակառակորդը արգելափակում է, և խաղացողը չի կարողանում տեղաշարժել քարն ըստ զառի բերած թվերի, ապա պետք է բաց թողնի քայլը: Մասնակիցները չեն կարող անտեսել քայլի ոչ մի հնարավոր տարբերակ, նույնիսկ եթե դա վնասում է իրենց։ Քայլի ժամանակ նրանք կարող են խաղաքար դնել ցանկացած ազատ անկյունակում կամ այնտեղ, որտեղ գտնվում է հակառակորդի ընդամենը մեկ խաղաքար: Այս դեպքում համարվում է, որ դու «խփեցիր» հակառակորդի քարին։ «Խփում ես» մրցակցի խաղաքարին ու զբաղեցնում նրա տեղը։ «Խփված» քարը տեղ է գտնում տախտակի միջնամասում: Խաղացողը պետք է այն վերադարձնի խաղի մեջ՝ սկսած հակառակորդի դաշտից:

Մինչև խփված խաղաքարի դաշտ մտցնելը, խաղացողն իրավունք չունի այլ շարժումներ անելու։ Եթե բոլոր անկյունակներն արգելափակված են հակառակորդի կողմից, ապա խաղացողը պետք է սպասի մինչև բացվի առնվազն մեկ անկյունակ: Մեկ խաղաքարով անկյունակը բաց է հարձակման համար: Զառերի թվերը համապատասխանում են անկյունային դիրքերին, ինչպես 1-ը 24-րդ անկյունի համար, 2-ը 23-րդի համար և այլն: Երկու և ավելի խաղաքարերով անկյունակը համարվում արգելափակված:

նարդու կանոնները, տոտո բլոգ


Ամփոփում 


Նարդին չափազանց գրավիչ ու կլանող խաղ է, որը համատեղում է հմտությունը, մարտավարությունը և, անշուշտ, բախտը: Սերտելով  Նարդու հիմնական կանոններ սկսնակների համար, որոնք ներկայացրել ենք այս ուղեցույցում՝ դուք կկարողանք սկսել ձեր ուղին Նարդու համահայկական աշխարհում: Դուք միշտ կգտնեք նոր ու ավելի հմուտ մրցակիցներ անմիջապես ձեր բակում։ Իսկ արդեն փորձ ձեռք բերելուն պես, կբացահայտեք նաև Նարդի խաղի ռազմավարություններն ու նրբությունները, որոնք այս խաղը դարձնում են հավերժական դասական:
 Այսպիսով, վերցրեք զառերը, բացեք տախտակը և սկսեք հմտության ու խելքի հուզառատ ճանապարհորդությունը:

Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. Դոմինոյի հիմնական ստրատեգիան 
  2. Արդյունավետ գաղտնիքներ
  3. Մնեմոտեխնիկա և դոմինո
  4. Ինչպես է այդ ամենը տեղի ունեցել
  5. Հնարքի լուծումը