Բովանդակություն
- Դոմինո խաղի պատմությունը
- Դոմինո խաղի կանոնները
- Ինչպես է սկսվում խաղը
- Խաղի ավարտը
- Դոմինոյի տեսակները
- Խաղադրույքով խաղեր
- Խաղերի արգելափակում
- Միավորներով խաղեր
- Շրջանաձև խաղեր
- Ամփոփում
Դոմինոն, իր հարուստ պատմությամբ և չձանձրացնող խաղապրոցեսով դասվում է հավերժական դասականների ցանկին։ Դարեր շարունակ այն վայելել է բոլոր տարիքի և ծագման մարդկանց սերը: Եթե դուք նորեկ եք, ով շտապում է իմանալ, թե ինչպես խաղալ Դոմինո, կամ գուցե ցանկանում եք թարմացնել ձեր գիտելիքները, ապա մեր ուղեցույցը հենց ձեզ համար է։
Այս հոդվածում մենք կներկայացնենք Դոմինո խաղի կանոնները, կծանոթացնենք հիմունքներին, կառաջարկենք մի քանի օգտակար խորհուրդներ և կօգնենք սկսել ձեր ճանապարհորդությունը՝ դառնալու Դոմինոյի իսկական սիրահար:
Այսպիսով, հավաքվե՛ք սեղանի շուրջ, խառնե՛ք քարերը և եկե՛ք սուզվենք Դոմինոյի աշխարհ:
Դոմինո խաղի պատմությունը
Դոմինո խաղի արմատները գնում են դեպի Չինաստան, որտեղ առաջին անգամ հայտնվեցին կարմիր և սպիտակ կետանշաններով սալիկանման զառեր։ Չինաստանում Դոմինո խաղի մասին առաջին հավաստի հիշատակումը վերաբերում է 13-րդ դարին։ Ամենավաղ պահպանված Դոմինոյի սալիկները նույնպես վերաբերում են 12-14-րդ դարերին։ Չինաստանում Դոմինոյի տեղական, օրիգինալ տարբերակը դեռ լայն տարածում ունի:
Տասնութերորդ դարում խաղը բերվեց Իտալիա և վերափխվեց: Հենց այստեղ այն ստացավ մեզ հայտնի Դոինո անվանումը, որը կրում է ճիշտ նույն արմատը, ինչ իտալելերն Domino և լատիներեն Dominus բառերը, որոնք նշանակում են Տեր կամ Տիրակալ։ Չորս վարկած կա, թե ինչու այսպես տեղի ունեցավ. ըստ Վասմերի՝ դա պայմանավորված է նրանով, որ նա, ով առաջինը վայր է դնում բոլոր սալիկները, դառնում է Դոմինո, այսինքն՝ «տիրակալ»։ Կա նաև վարկած, որ խաղն այդպես է անվանվել դիմակահանդեսային սև և սպիտակ Դոմինո զգեստների պատվին, որոնք, իրենց հերթին, առաջացել են դոմինիկյան վանականների հագուստից, ովքեր կրում էին սև գլխարկներով սպիտակ թիկնոցներ։ Երրորդ վարկածի համաձայն՝ խաղալ Դոմինո, ի տարբերություն այլ շահումով խաղերի, թույլատրվում էր կաթոլիկ վանքերում, և այնտեղ, որպես կանոն, ցանկացած գործ սկսվում էր «Տիրոջը փառաբանելով» (լատ. benedicamus Domino կամ Domino gracias) – այս խոսքերն էին արտասանվում խաղացողի կողմից, ով տեղադրում էր առաջին «քարը»:
Դոմինո խաղի կանոնները
Խաղում են երկուսից չորս հոգի: Երկուսի համար տրվում է յոթ դոմինո (սալիկ), երեքի կամ չորսի համար՝ հինգ: Մնացածը տեղադրվում է փակ «ֆոնդում» («շուկա»): Պարզ «բակային» դոմինոյում սկսում է այն խաղացողը, ով ձեռքում ունի 1:1 զույգ, իսկ եթե ոչ ոք չունի այդպիսի զույգ, ապա սկսում է նա, ով ունից ցանկացած այլ զույգ՝ աճման կարգով: Արգելվում է քայլել 0:0 դուբլից («դատարկ-դատարկ», «մերկ»): Եթե ձեռքերում մեկ զույգ չկա, ապա սկսում են ամենացածր միավոր ունեցող զառերով՝ սկսած 0:1-ից:
Հաջորդիվ քայլ անող խաղացողները զառերը տեղադրում են հետևյալ հերթականությամբ (1:2, 1:3, 1:*, ...): Եթե խաղացողը չունի համապատասխան զառեր հաջորդ քայլի համար, նա պետք է որոնի այն ֆոնդում («գնալ շուկա») և այնքան ժամանակ վերցնի նոր սալիկներ, մինչև չստանա որոնվող զառը կամ էլ «չավարտվի շուկան»։ Այնուհետև մասնակիցը բաց է թողնում իր հերթը («գլորվում») և քայլ է անում հաջորդ խաղացողը:
Խաղն ավարտվում է, երբ խաղացողներից մեկը դնում է վերջին սալիկը, այսինքն՝ նրա ձեռքում դոմինո չի մնում։ Այնուհետև սկսվում է Դոմինո խաղի հաշվարկը, իսկ ավելի կոնկրետ՝ հաշվվում են մյուս խաղացողների մոտ մնացած միավորները, որոնք անցնում են հաղթողի ակտիվին: Սովորաբար խաղը շարունակվում է մինչև 200, 300, 500 միավոր: Եթե մրցակցի ձեռքում մնացել է ընդամենը մեկ զույգ 0:0, ապա դա հաշվվում է որպես 25 միավոր (եթե առկա է որևէ այլ զառ, ապա «դատարկ-դատարկ»-ը ոչ մի կերպ հաշվի չի առնվում):
Խաղը հնարավոր է ավարտել նաև «ձկան» միջոցով. այսպես է կոչվում դասավորության այնպիսի արգելափակումը, երբ յուրաքանչյուր խաղացող դեռ զառեր ունի իր ձեռքում, բայց ոչ ոք ոչինչ չի կարող դնել սեղանին:
Արգելափակելիս («ձուկ») շահումները պատկանում են նրան, ով իր ձեռքերում ունի ամենաքիչ միավորները։ Հենց նրա հաշվին են գրանցվում նաև մյուսների միավորները՝ հանած սեփականը:
Անկախ խաղի տեսակից, եթե խաղացողներից մեկն իր ձեռքում ունի զույգերի հավաքածու (բոլոր զառերը զույգ են) կամ բոլոր զառերը նույն մաստի են (օրինակ՝ հինգ հատ մեկ կամ յոթ հատ երեք), ապա այս դեպքում. տեղի է ունենում զառերի պարտադիր վերախառնում:

Ինչպես է սկսվում խաղը
Ինչպես արդեն վերևում նշել ենք՝ Դոմինոյի որոշ տեսակներում առաջին խաղը պետք է կատարի այն խաղացողը, ում ձեռքում է ամենաբարձր զույգը: Այլ տեսակների կանոնները պարտադրում են, որ առաջին խաղը պետք է կատարի այն խաղացողը, որն ունի ամենածանր դոմինոն, զույգ կամ միայնակ, ըստ դեպքի:
Ամենաբարձր զույգ. Սալիկները խառնելուց հետո յուրաքանչյուր խաղացող ձեռքը քաշում է ֆոնդից: Այն խաղացողը, ով կկազմի ձեռքում ամենաբարձր զույգը (այսինքն՝ կրկնակի-9, եթե խաղում է զույգ-9 սեթով), դառնում է առաջատար: Եթե ամենաբարձր զույգը չի խաղարկվում, ապա խաղարկվում է բարձրությամբ երկրորդ զույգը: Եթե երկրորդ ամենաբարձր զույգը չի խաղարկվել, ապա խաղարկվում է երրորդ ամենաբարձրը և այդպես շարունակ, մինչև զույգը խաղարկվի: Եթե խաղացողներից ոչ մեկն իր ձեռքում զույգ չի պահում, ապա բոլոր ձեռքերը հանվում են, խառնվում և նոր ձեռքեր են խաղարկվում: Այն բանից հետո, երբ առաջին խաղացողը վերջապես ստանում է իր զույգը, նրանից ձախ նստած հաջորդ խաղացողը կատարում է երկրորդ խաղը և այդպես խաղը շարունակվում է ժամացույցի սլաքի ուղղությամբ:
Ամենածանր զառ. Հետևե՛ք վերևում ներկայացված«Ամենաբարձր զույգի» կանոններին՝ հետևյալ բացառությամբ. եթե ոչ մի խաղացող զույգ չի ստանում, նոր ձեռքեր խաղարկելու փոխարեն, ամենածանր միայնակ զառ պահող խաղացողը սկսում է խաղալ:
Վերջին խաղի հաղթող. Վերջին խաղի հաղթողը կարող է սկսել հաջորդ խաղը: Կամ, եթե խաղն ավարտվում է ոչ-ոքի, ապա վերջին սալիկը տեղադրած խաղացողը հաջորդ խաղում դնում է առաջին սալիկը:
Խաղի ավարտը
Դոմինոյի որոշ տեսակներ ավարտվում են, երբ խաղացել են որոշակի թվով ձեռքեր կամ խաղացողը կամ թիմը հավաքել է անհրաժեշտ միավորները հաղթելու համար: Դոմինոյի շատ այլ տեսակների համար խաղի նպատակն է լինել առաջին խաղացողը (կամ թիմը), որը տնօրինում է ձեր ձեռքի բոլոր դոմինոները: Այս տեսակի Դոմինո խաղերն ավարտվում են, երբ խաղացողը խաղացել է իր ձեռքի բոլոր դոմինոները մյուս խաղացողներից առաջ և հայտարարում է «Դոմինո»: Ինչպես հասկացաք՝ այս մեծ խաղում գործում են բավականին տարբեր կանոններ, ինչից էլ բխում է, որ ժամանակի հետ դուք պետք է տիրապետեք Դոմինո խաղալու ստրատեգիաների, որոնք հաստատ խաղից խաղ կտարբերվեն։
Ինչպես վերևում արդեն նկարագրել ենք՝ երբեմն պատահում է այնպես, որ խաղացողներից ոչ ոք չի կարողանում նոր խաղ խաղալ: Սա կոչվում է արգելափակված խաղ, և եթե խաղն արգելափակվի, և ոչ ոք չկարողանա խաղալ, ապա խաղը կավարտվի:

Դոմինոյի տեսակները
Դոմինոյի գրեթե բոլոր ամենատարածված տեսակները տեղավորվում են չորս հայտնի կատեգորիաներից մեկում: Չորս կատեգորիաներն են՝ խաղադրույքով խաղեր, արգելափակման խաղեր, միավորների խաղեր և կլոր խաղեր: Եկեք մանրմասն ուսումնասիրենք Դոմինոյի տեսակները․
Խաղադրույքով խաղեր
Երկուից չորս մասնակիցներով Դոմինոյի խաղադրույքով խաղերը նման են թղթախաղի: Այս խաղերում մասնակիցները կատարում են իրենց խաղադրույքները ձեռքի համար, և ամենաբարձր խաղադրույք կատարողը նշում է մաստը, իսկ հաշիվը որոշվում է հենց խաղադրույքով:
Խաղերի արգելափակում
Արգելափակման խաղերը խաղում են դոմինոների գծային համընկնումով: Գնահատումը կատարվում է միայն յուրաքանչյուր ձեռքի վերջում: Խաղացողը (կամ թիմը), ով առաջինը խաղում է իր ձեռքում գտնվող բոլոր դոմինոները, վաստակում է սալիկների այն ընդհանուր միավորը, որոնք դեռևս պահում են իր հակառակորդ(ներ)ը: Արգելափակված խաղի դեպքում խաղացողը կամ թիմը, ով ունի ամենացածր միավորը, վաստակում է իր հակառակորդ(ների) կողմից դեռևս պահվող սալիկների ընդհանուր միավորը:
Միավորներով խաղեր
Միավորներով խաղը, ինչպես արգելափակող խաղը, նույնպես խաղում են համապատասխան դոմինոներով: Տարբերություններից մեկն այն է, որ միավորների հավաքումը կատարվում է ամբողջ խաղի ընթացքում՝ յուրաքանչյուր միավորային քայլ կատարելուց հետո, ինչպես նաև յուրաքանչյուր ձեռքի վերջում: Խաղն անցկացվում է այնքան ժամանակ, մինչև խաղացողը կամ թիմը հավաքի անհրաժեշտ միավորները հաղթելու համար: Խաղը բաղկացած է մի շարք ձեռքերից: Ձեռքը բաղկացած է դոմինոներով խաղերի շարքից:
Շրջանաձև խաղեր
Շրջանաձև խաղերը մեծ թիմային խաղեր են, որոնք խաղում են երեքից տասը մասնակիցներ։ Այստեղ միավորները սովորաբար հաշվարկվում են յուրաքանչյուր ձեռքի վերջում և յուրաքանչյուր ձեռքը սովորաբար առանձին խաղ է:
Ամփոփում
Ավարտելով Դոմինո խաղի այս ուսումնասիրությունը՝ հույս ենք հայտնում, որ մեր ուղեցույցը և՛ տեղեկատվական էր, և՛ ոգեշնչող: Իհարկե՝ կան նաև այլ բազում Հետաքրքիր փաստեր դոմինոյի մասին, որոնք հաստատ արժանի են ձեր ուշադրությանը, սակայն որպեսզի սկսել խաղալ Դոմինո, կարծում ենք՝ այս ուղեցույցի փոխանցած գիտելիքները լիովին բավարար են։ Պարզապես հիշեք, որ Դոմինոն իր պարզ, բայց ռազմավարական խաղով, անսահման հնարավորություններ է տալիս զվարճանալու համար: Անկախ նրանից, թե դուք խաղում եք ընկերների կամ ընտանիքի հետ, թե մասնակցում եք մրցութային հանդիպման, այստեղ ձեռք բերած գիտելիքները ձեզ լավ կծառայեն:
Խաղալ հիմա