Բովանդակություն
- Բակկարա խաղի ծագումը
- Բակկարայի կանոնները
- Բակկարա խաղի ընթացքը
- Ինչպես հաղթել Բակկարայում
- Խաղալ Բակկարա օնլայն․ լավագույն Բակկարա կայքերը
Եթե դուք միշտ ցանկացել եք իմանալ, թե ինչպես խաղալ Բակկարա և ունենալ հաղթելու ավելի լավ հնարավորություններ, ապա սա հենց այն հոդվածն է, որը դուք պետք է կարդաք:
Այստեղ դուք ոչ միայն կսովորեք Բակկարայի կանոնները և օնլայն կազինոյի ամենահետաքրքիր խաղերից մեկի բոլոր հիմունքները, այլ նաև կհասկանաք, թե ինչպես խաղալ, որպեսզի ձեր խաղադրույքները շահելու ամենաբարձր հնարավորությունը ստանան դեռևս մինչև այն պահը, երբ դիլերը սկսում է բաժանել քարտերը:
Սկսեցի՜նք․․․
Բակկարա խաղի ծագումը
Խաղի ծագումը վիճարկվում է․ որոշ աղբյուրներ պնդում են, որ այն թվագրվում է 19-րդ դարով։ Այլ աղբյուրների համաձայն՝ խաղը ներմուծվել է Ֆրանսիա Իտալիայից 15-րդ դարի վերջին՝ Չարլզ VIII-ի օրոք իտալական պատերազմներից վերադարձած զինվորների միջոցով։
Բակկարան հայտնի է եղել ֆրանսիական ազնվականների շրջանում 19-րդ դարից: Նապոլեոնյան դարաշրջանում և մինչև 1907 թվականին կազինո խաղերի օրինականացումը, Ֆրանսիայում մարդիկ սովորաբար Բակարա էին խաղում մասնավոր խաղասենյակներում: Այս ժամանակաշրջանով թվագրվող Baccarat Banque-ը Բակկարայի ամենավաղ ձևն է. այն երեք անձից բաղկացած խաղ է և հիշատակված է Չարլզ Վան-Տենակի Album des jeux-ում: Ավելի ուշ, հայտնվեց Chemin de Fer-ը որպես Baccarat Banque-ի երկու հոգանոց, զրոյական գումարով խաղ։ Իսկ արդեն Baccarat Punto Banco-ն, որում մասնակիցը խաղադրույք է կատարում այն բանի վրա, թե արդյոք հաղթում է Խաղացողը, թե Բանկիրը, էական փոփոխություն էր ժամանակակից Բակարայի զարգացման մեջ:

Բակկարայի կանոնները
Իրականում, այնքան հեշտ է սովորել, թե ինչպես խաղալ Բակկարա, որ կարող ենք նույնիսկ գրազ գալ, որ այս հոդվածի վերջում դուք սկսնակից կդառնաք իսկական պրոֆեսիոնալ:
Ցանկանու՞մ եք խաղադրույք կատարել
Մտածեք ձեր պատասխանի մասին, քանի որ խաղադրույքը գրեթե միակ բանն է, որ դուք կարող եք անել Բակկարա խաղում:
Ճիշտ է!!!
Դուք նստում եք, հաշվում եք, թե քանի չիպ եք ցանկանում ներդնել խաղի մեջ և որոշում, թե որտեղ տեղադրել դրանք:
Խաղի նպատակն է խաղադրույք կատարել հաղթող կողմի վրա: Բակկարայում երեք խաղադրույքներն են՝ Բանկիրի խաղադրույքը, Խաղացողի խաղադրույքը և Ոչ-ոքի խաղադրույքը:
Բակկարայի սովորական խաղում դիլերը օգտագործում է վեցից ութ խաղաքարտեր: Խաղը սկսվում է սեղանի վրա երկու ձեռքով.
Բանկիրի ձեռքը
Խաղացողի ձեռքը
Դուք սահմանափակված չեք խաղալ միան Խաղացողի ձեռքով և միշտ չէ, որ հաղթում եք, երբ հաղթում է Խաղացողը:
Քանի որ այս ամենը կարող է մի փոքր բարդ թվալ՝ եկեք դիտարկենք Բակկարայի երկու ձեռքերը հետևյալ կերպ.
Բանկիրի ձեռքը (կամ) ձեռքը Ա
Խաղացողի ձեռքը (կամ) ձեռքը B
Երբ դիլերը սեղանի յուրաքանչյուր մասի վրա տեղադրի երկու քարտ, ժամանակն է հաշվարկել միավորները և որոշել յուրաքանչյուր ձեռքի արժեքը:
Նկատի ունեցեք, որ թվերով և դեմքերով քարտերը բոլորը հաշվվում են որպես զրո միավոր: Մյուս խաղաթղթերն արժեն իրենց անվանական արժեքը, և թյուրիմացություն չստեղծելու համար պարզաբանենք, որ Տուզը հաշվվում է որպես մեկ միավոր:
Բացի այդ, եթե ձեր ձեռքի արժեքը երկնիշ թիվ է, ապա հաշվվում է միայն երկրորդ թվանշանը:
Օրինակ*.
Բանկիրը ստանում է 10
♠
7
♥
Խաղացողը ստանում է 9
♥
3
X
Բակկարայի այս հիպոթետիկ ձեռքում հաղթանակը գնում է բանկիրին, քանի որ 0+7=7 միավոր, մինչդեռ Խաղացողի ձեռքը ընդամենը 2 միավոր է (9+3 = 12 միավոր, բայց քանի որ մենք օգտագործում ենք միայն երկրորդ թվանշանը, այն դառնում է. ընդամենը երկու միավոր):
*Սա պարզեցված օրինակ է:

Բակկարա խաղի ընթացքը
Դասական Բակկարայի ընթացքը կարելի է բաժանել հետևյալ քայլերի.
1․ Սկսեք խաղային պլանից՝ նախապես բյուջե սահմանեք և հավատարիմ մնացեք դրան:
2․ Կատարեք խաղադրույք. խաղադրույքները կատարվում են նախքան քարտերը բաժանելը: Ընտրեք խաղադրույքի երեք տարբերակներից մեկը՝ Բանկիրի ձեռքը, Խաղացողի ձեռքը կամ Ոչ-ոքի։
3․ Իմացեք, թե ինչպես է աշխատում ռաունդը և ինչպես են բաժանվում խաղաթղթերը. սովորական խաղում, ընդհանուր առմամբ, բաժանվում է երկու քարտ Բանկիրի և Խաղացողի ձեռքերից յուրաքանչյուրի համար: Իմացեք, թե երբ է խաղարկվելու երրորդ քարտը:
4․ Արձանագրեք հաղթող ձեռքը։ Երբ ձեռքերը խաղարկվեն, հաղթող կհամարվի այն ձեռքը, որը առավելագույնս մոտ է ընդհանուր 9 միավորին:
Ինչպես հաղթել Բակկարայում
Այժմ, երբ դուք գիտեք, թե ինչպես խաղալ Բակկարա, ինչպես նաև ծանոթ եք Բակկարայի հիմնական կանոններին, եկեք կենտրոնանանք այն բանի վրա, թե ինչպես ստանալ ավելի շատ հնարավորություններ շահելու համար: Անպայման հիշեք սովորել նաև խուսափել Բակկարայում հաճախ արվող սխալներից։
Անկախ նրանից, թե դուք բարձր խաղադրույքների սիրահար եք, թե ոչ, Բակկարայի հիմնական ռազմավարությունը չի փոխվում.
Դուք միշտ պետք է խաղադրույք կատարեք Բանկիրի ձեռքի վրա, եթե ցանկանում եք առավել հավանական խաղադրույքը կատարել և ստանալ ոչ ռիսկային փոքր եկամուտ։ Առավել փորձառու խաղացողները կարող են նաև փորձել Խաղացողի ձեռքը։
Ահա թե ինչու.
Չնայած խաղատների մեծ մասը միջնորդավճար է կիրառում այս խաղադրույքի համար (~5 տոկոս), սա խաղի լավագույն խաղադրույքն է: Այն ցածր եկամտաբեր է, բայց առավել հավանականությամբ։
Գաղտնիքն այսպես կոչված “խաղատան առավելության” մեջ է, որն արտահայտվում է տոկոսներով։
Բանկիրի ձեռքի դեպքում այն 1,06 տոկոս է
Խաղացողի ձեռքի դեպքում 1,24 տոկոս է
Ոչ-ոքի խաղադրույքի տոկոսը 14.6 է։
Ոչ-ոքի խաղադրույքը կատարելու ռիսկը շատ բարձր է և քիչ հավանական, ահա թե ինչու խաղադրույքը նույնպես բարձր է։
Այսքանը․․․
Սկսնակներին խորհուրդ է տրվում գումարը դնել բանկիրի վրա և սպասել, մինչև գա շահած գումարը կանխիկացնելու ճիշտ ժամանակը:
Hit - Նոր խաղաքարտ վերցնել
Stand - Սպասել

Խաղալ Բակկարա օնլայն․ լավագույն Բակկարա կայքերը
Ինտերնետում լավագույն Բակկարա խաղերը կարող են կախված լինել ձեր գտնվելու վայրից: Այնուամենայնիվ, կան մի քանի հիանալի օնլայն կազինոներ, որտեղ Բակկարա խաղալը և՛ անվտանգ է, և իհարկե՝ հաճելի է։ Լավագույն օրինակը totogaming.am-ն է։ Այստեղ 100 տոկոսանոց բավարարվածություն կստանան Բակկարայից թե՛ սկսնակները, թե՛ պրոֆեսիոնալները։
Հիշեցում
Ստրատեգիաներ իմանալը չեն երաշխավորում ձեր հաղթանակը։ Բակկարան առավել կախված է բախտից։ Խաղալը գումար աշխատելու միջոց չէ։