բլեքջեքի ստրատեգիաներ, ինչպես խաղալ բլեքջեք

Բլեքջեքի ստրատեգիաներ, որոնք կօգնեն խաղալ ինչպես պրոֆեսիոնալ

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բլեքջեքի ճիշտ ռազմավարությունը կնվազեցնի կազինոյի հաղթելու հնարավորությունը և, եթե տիրապետեք նաև քարտերի ճիշտ հաշվարկի տեխնիկային, կարող է նույնիսկ հնարավորություն ստանաք հաղթել սեղանի վրա: Եթե խաղում եք Հիմնական կոչվող ռազմավարությամբ, ապա կարող եք կրճատել կազինոյի առավելությունը մինչև 0,5%-ով: 

Մենք կտրամադրենք ձեզ Բլեքջեքի խաղային խորհուրդներ այս ուղեցույցում: Շարունակեք կարդալ և կիմանաք ամեն ինչ 21 խաղալու լավագույն եղանակների մասին ինչպես ֆիզիկական խաղատներում, այնպես էլ առցանց խաղերի կայքերում: 

Բլեքջեքի հիմնական ստրատեգիաների աղյուսակը 

Առաջին քայլը սովորելու, թե ինչպես հաղթել բլեքջեքում՝ ծանոթությունն է Հիմնական կոչվող ռազմավարության աղյուսակին: Այն ապահովում է խաղալու օպտիմալ միջոց՝ սեղանի շուրջ ծագած յուրաքանչյուր իրավիճակի համար ճիշտ քայլով: Սա հիմնված է ձեր ունեցած քարտերի և դիլերի բացած քարտի վրա: 

Խորհուրդ ենք տալիս տպել Հիմնական ռազմավարության աղյուսակը և պահել այն ձեր առջև, կամ պարզապես բացել այս աղյուսակը ձեր համակարգչի էկրանին, երբ խաղում եք: Եթե դուք պատահաբար կազինոյում եք և անգիր չեք արել բոլոր քայլերը, կարող եք ծանոթանալ Բլեքջեքի հիմնական ռազմավարության աղյուսակին հենց խաղի ընթացքում: 

Ինչպես կարդալ Բլեքջեք աղյուսակը 

Բլեքջեքի ստրատեգիաների աղյուսակը սկզբում կարող է մի փոքր ճնշող թվալ, բայց ցանկության դեպքում դուք արագ կհասկանաք, թե ինչպես է այն աշխատում՝ առաջարկելով լուծումներ յուրաքանչյուր իրավիճակի համար: 

Ձախ սյունակում դուք կգտնեք ձեր ձեռքը, որը կարող է լինել ընդհանուր արժեք կամ երկու քարտերի որոշակի մեկնարկային համադրություն: Այն բանից հետո, երբ դուք պարզեք սա՝ հիմնվելով ձեզ բաժին հասած ձեռքի վրա, դուք պետք է ստուգեք դիլերի վերևի քարտը: Տեղափոխեք աջ կողմում գտնվող համապատասխան դիրքը, և վանդակը ցույց կտա ձեզ այդ իրավիճակի համար հնարավոր լավագույն քայլը: 

Դուք կարող եք կանգնել, բաժանել, կրկնապատկվել կամ հանձնվել: Եթե կրկնապատկվելը կամ հանձնվելը նպատակահարամար չէ այն տարբերակում, որը դուք խաղում եք, դուք կարող եք պարզապես հարվածել կամ կանգնել դրա փոխարեն: Ավելի լավ է խաղալ այնպիսի խաղեր, որոնք թույլ են տալիս կրկնապատկվել և հանձնվել: 

բլեքջեքի ստրատեգիաների աղյուսակը

Հիմնական հասկացողությունները բլեքջեքի ստրատեգիաների աղյուսակից 

Որպեսզի կարողանաք սկսել ճիշտ օգտվել Բլեքջեքի ռազմավարությունների աղյուսակից, դուք կարող եք առանձնացնել որոշ հիմնական կետեր և դրանք անմիջապես ներառել ձեր խաղի մեջ: 

Կանգնեք 17+-ի վրա․ Բլեքջեքի առաջին կանոնն է՝ կանգնե՛ք կոշտ 17-ի վրա կամ ավելի բարձր: Նույնիսկ եթե դիլերը ցույց է տալիս Էյս կամ 10, ավելի լավ է ձեռքը պահել, քան փորձել այն ավելի բարելավել՝ հաշվի առնելով փոքր թվով քարտերը, որոնք կարող են շահավետ լինել: 

Կրկնապատկել 11-ը․ Կոշտ 11, որը կազմված է ձեզ բաժանված առաջին երկու քարտերից, լավագույն մեկնարկային ձեռքերից մեկն է Բլեքջեքում, և դուք կարող եք օգտվել դրանից՝ կրկնապատկելով այն: Սա կօգնի ձեզ առավելագույնս օգտվել իրավիճակից և երկարաժամկետ հեռանկարում առավելագույնի հասցնել շահած ձեռքերը: 

Բաժանեք 8-երը և Էյսերը․ Միշտ ավելի լավ է բաժանել զույգ ութ կամ զույգ էյս որպես մեկնարկային ձեռք: Սա անկախ նրանից, թե ինչ է ցույց տալիս դիլերը, անգամ եթե դա պահանջում է լրացուցիչ խաղադրույք: Ինների դեպքում իրավիճակը գրեթե նույնն է, բայց ավելի լավ է կանգնել, եթե դիլերը ունի 7, 10 կամ Էյս: 

Երբեք մի բաժանեք 10-երը. Ըստ Բլեքջեքի հիմնական ռազմավարության, դուք միշտ պետք է կանգնեք այս մեկնարկային ձեռքով: 20 ունենալը ձեզ մեծ հնարավորություն է տալիս հաղթելու ձեռքը: 

Հարվածեք Էյս-7-ին դիլերի 9-ի, 10-ի կամ Էյս-ի համար. Թեև Էյս-7-ը կարող է լավ մեկնարկային ձեռք լինել, լավագույնը հարվածելն է, եթե դիլերի քարտը 8-ից բարձր է, քանի որ նա, ամենայն հավանականությամբ, կձևավորի ավելի ուժեղ ձեռք, քան 18-ը: 

Կանգնեք միայն 12-ով Դիլերի 4-ի, 5-ի կամ 6-ի վրա. Այս դեպքում ավելի լավ է կանգնել միայն այն ժամանակ, երբ դիլերը ցույց է տալիս 4, 5 կամ 6: Հակառակ դեպքում, ճիշտ քայլը հարվածելն է: 
 
Կանգնեք 13, 14, 15 կամ 16-ով Դիլերի 2-ից 6-ի վրա. Այս ձեռքերը բավականին տարածված են բլեքջեք խաղալիս, ուստի կարևոր է իմանալ, թե ինչպես խաղալ դրանցով: Սկզբի համար ավելի լավ է կանգնել, եթե դիլերը ցույց է տալիս 2, 3, 4, 5 կամ 6: Եթե դիլերի քարտը ավելի բարձր է, ապա ավելի լավ է հարվածել և փորձել բարելավել ձեռքը: Եթե հանձնումը հասանելի է, օգտագործեք այն 16-ի վրա ըննդեմ 9-ի, 10-ի կամ Էյս-ի: 

Ինչպես է աշխատում Բլեքջեքի հիմնական, պարզեցված ստրատեգիան 

Հիմնական ռազմավարությունը մշակվել է 1950-ականներին։ Այն ստեղծվել է ԱՄՆ բանակի չորս ինժեներների կողմից, ովքեր օգտագործել են պարզ հաշվիչ մեքենաներ՝ գտնելու համար բլեքջեքի խաղի օպտիմալ ռազմավարությունը: Հետագայում մոտեցումը կատարելագործվեց համակարգիչների կիրառմամբ՝ միլիոնավոր բլեքջեք ձեռքերի մոդելավորմամբ: Այդ արդյունքների հիման վրա ստեղծվել է բլեքջեքի ռազմավարության աղյուսակը՝ խաղացողներին ճիշտ որոշումների վերաբերյալ հստակ պատկերացում տալու համար: 

Կարևոր է հասկանալ, որ հիմնական ռազմավարությունը չի երաշխավորի շահույթ կարճաժամկետ կամ երկարաժամկետ հեռանկարում: Դա պարզապես կազինոյի առավելությունը նվազեցնելու և ձեզ ավելի քիչ գումար կորցնելու լավ հնարավորություն տալու միջոց է: Այնուամենայնիվ, կարճաժամկետ արդյունքները հաճախ դժվար է կանխատեսել, և բախտը դեռևս մեծ դեր է խաղում 21-ում, անկախ նրանից, թե որքան ցածր է կազինոյի առավելությունը: 

բլեքջեքի ստրատեգիաներ

 Քարտերի հաշվարկը 

Առավելություն ստանալու հիմնական ռազմավարությունը քարտերը հաշվելն է: Այն երկարաժամկետ հեռանկարում ձեզ 1-ից 2 տոկոս առավելություն կտա: Այնուամենայնիվ, դուք կարող եք օգտագործել այս համակարգը միայն ֆիզիկական խաղատներում: Ստանդարտ առցանց խաղերը կխառնեն քարտերը յուրաքանչյուր ձեռքից հետո և կչեղարկեն քարտերի հաշվարկը: Նույնը ֆիզիկական կազինոների խաղերի դեպքում, որոնք օգտագործում են շարունակական խառնող մեքենաներ՝ խաղադրույքների ռազմավարությունները չխրախուսելու համար: 

Բլեքջեք քարտերի հաշվարկով խաղացողը հետևում է կոշիկից(խաղաքարտերի կապոցից) բաժանված քարտերին, որպեսզի հաշվարկի, թե որ քարտերին ավելի հավանական է հետևել: Բարձր քարտերն ավելի շահավետ են 21-ով խաղալիս, այնպես որ, եթե սեղանին կան ավելի շատ գունավոր քարտեր, 10-եր և Էյս, ձեր առավելությունը մեծանում է, և իմաստ ունի մեծացնել ձեր խաղադրույքը: Դա նաև դուռ է բացում կրկնապատկման լրացուցիչ հնարավորությունների համար: 

Կոշիկից(խաղաքարտերի կապոցից) բաժանված քարտերին հետևելու համար խաղացողները սկսում են հաշվել և ավելացնում մեկը սեղանի վրա բաժանված յուրաքանչյուր 2, 3, 4, 5 կամ 6 քարտի համար: 7, 8 և 9 քարտերի համար հաշվարկը չի փոխվում: Եթե բարձրանում է 10, J, Q, K կամ A, ապա հաշվարկը նվազում է մեկով: 

Ինչպես հաղթել Բլեքջեքում 

Բլեքջեքում հաղթելն իրականում ավելի հեշտ է, քան կարող է թվալ սկզբում, եթե գիտես բլեքջեք խաղալու սկզբունքները: Հիմնական ռազմավարության գծապատկերներով դուք կարող եք ամեն անգամ խաղալ պրոֆեսիոնալի պես: Ավելին, ճիշտ տարբերակը ընտրելը և լավագույն Blackjack RTP-ից օգտվելը շատ ավելի հեշտ է առցանց, քանի որ բոլոր տարբերակները ընդամենը մի քանի կտտոցով են հեռու:  

Այս բոլոր ասպեկտները սահմանելուց հետո կարող եք դիտել խաղադրույքների ռազմավարությունները, որոնք կարող եք օգտագործել Բլեքջեքում: Խաղադրույքների հիմնական ռազմավարությունը պարզապես ձեռքը կորցնելուց հետո խաղադրույքը կրկնապատկելն է, որը նաև հայտնի է որպես Martingale համակարգ:  
Բլեքջեքի ռազմավարության հինգ հայտնի խորհուրդները 

Նախքան բլեքջեքի սեղաններին նստելը, ընդունեք այս լավագույն խորհուրդները. 

Սահմանեք բյուջե․ Խաղացեք պատասխանատու՝ սահմանելով բյուջե և հավատարիմ մնալով դրան: Բլեքջեքի լավագույն պատասխանատու խորհուրդներից մի քանիսն են՝ խաղադրույք չանել այն գումարի վրա, որը դուք չեք կարող ձեզ թույլ տալ կորցնել և չհետապնդել կորցրած գումարները՝ հույս ունենալով, որ դուք կհաղթեք ու ետ կբերեք դրանք: Նույնիսկ լավագույն խաղադրույքների ռազմավարությունները պահանջում են սահմանված բյուջե: 

Սթափ մնացեք՝ Բլեքջեքի հիմնական ռազմավարությունը պահանջում է սթափ գլխով որոշումներ, և, հետևաբար, կարևոր է խուսափել ալկոհոլ օգտագործելուց ողջ խաղի ընթացքում: Մնացեք սթափ և ուշադրություն դարձրեք ձեռքերին, եթե ցանկանում եք հաղթել Բլեքջեքում: Ավելին, եթե հոգնած եք զգում կամ եթե խաղն այլևս զվարճալի չէ, ընդմիջեք: 

Վայելեք ձեր շահումները. Եթե լավ պարտիա եք անցկացրել և զգում եք, որ բավականաչափ խաղացել եք, մտածեք կանխիկացման մասին: Վայելեք ձեր շահույթը և զվարճացեք խաղից դուրս: Բլեքջեքում հաղթելու գլխավոր գրավականն այն է, թե երբ պետք է կանգ առնել: 

Փոխեք խաղադրույքի չափը․ Մի՛ վախեցեք փոխել խաղադրույքի չափը՝ ելնելով պարտիայի ընթացքից, հատկապես, եթե հաշվում եք քարտերը:  

Հիշեցում
Ստրատեգիաներ իմանալը չեն երաշխավորում ձեր հաղթանակը։ Բլեքջեքը առավել կախված է բախտից։ Խաղալը գումար աշխատելու միջոց չէ։

Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. Ամերիկյան Բլեքջեք 
  2. Եվրոպական Բլեքջեք 
  3. Իսպանական 21 
  4. Պոնտուն 
  5. Super Fun 21 
  6. Vegas Strip 
  7. Blackjack Switch 
  8. Perfect Pairs  
  9. Blackjack X-Change   
  10. Atlantic City Blackjack 
  11. Multi-Hand Blackjack 
  12. Double Exposure Blackjack 
  13. Single Deck Blackjack 
  14. Ամփոփում