Բովանդակություն
- Ի՞նչ է կիբերսպորտը։ Ինչպես խաղալ կիբերսպորտ խաղեր
- Կիբերսպորտի տեսակները։ Որոնք են ամենահայտնի խաղերը
- Խաղադրույքներ օնլայն Battle Arena-ի վրա
- Խաղադրույքներ առաջին դեմքից շութեր մրցաշարի վրա
- Խաղադրույքներ սպորտային սիմուլատորների վրա
- Ինչպես խաղադրույք կատարել կիբերսպորտ խաղերում
- Կիբերսպորտ խաղերի շուկան
- Խաղադրույք eSports-ում խաղի հաղթողի վրա
- Ուղիղ խաղադրույքներ էլեկտրոնային սպորտի վրա
- Համակարգային խաղադրույքներ էլեկտրոնային սպորտի վրա
- Էսպորտի խաղադրույքներ
- Անվտանգությունը, կարգավորումները և իրավական դաշտը
- Ամփոփում
2023 թվականի դրությամբ կիբերսպորտում խաղադրույք կատարելն ենթադրում է բավականին պարզ գործընթաց, և հենց այս պատճառով խաղադրույքների այս նոր տեսակը վայելում է ավելի ու ավելի մեծ համբավ աշխարհով մեկ: Սույն հոդվածում մենք անդրադառձել ենք կիբերսպորտի ամենատարբեր ասպեկտներին՝ սկսած դրա գրավչության հիմնական պատճառներից, պատմությանը, այնպես էլ կիբերսպորտի տեսակներին, խաղադրույքներին, և իհարկե՝ խաղադրույք կատարելու ռազմավարություններին։
Ձեզ անպայման կհետաքրքրի այս նյութը, Դուք կկազմեք պատկերացում, թե ինչպես խաղալ կիբերսպորտ խաղեր և գուցե պատճառ դառնա Ձեր հաջորդ մեծ հաղթանակի համար։
Գնացի՛նք․․․
Ի՞նչ է կիբերսպորտը։ Ինչպես խաղալ կիբերսպորտ խաղեր
Տեսախաղի հայտնի ամենավաղ մրցույթը տեղի է ունեցել 1972 թվականի հոկտեմբերի 19-ին Սթենֆորդի համալսարանում Spacewar խաղի համար։ Սթենֆորդի ուսանողները հրավիրված էին «Միջգալակտիկական տիեզերական պատերազմի օլիմպիական խաղերին», որի գլխավոր մրցանակը Rolling Stone ամսագրի մեկ տարվա բաժանորդագրությունն էր։
Դե իսկ ժամանակակից էլեկտրոնային սպորտը արմատներ է առնում դեմ առ դեմ արկադային վիդեոխաղերի մրցումներից: 1974 թվականին Sega-ի կողմից անցկացվել է է-սպորտի թերևս առաջին իսկական առաջնությունը՝ All Japan TV Games Championships-ը, որը արկադային տեսախաղերի համազգային մրցաշար էր Ճապոնիայում: Մրցաշարը նախատեսված էր Sega-ի կողմից՝ խթանելու երկրում վիդեոխաղերի վաճառքը: Տեղական մրցաշարեր անցկացվեցին Ճապոնիայի 300 տարբեր վայրերում, իսկ հետո եզրափակչի 16 մասնակիցներ ամբողջ երկրից մրցեցին Տոկիոյի Hotel Pacific հյուրանոցում: Մրցանակները ներառում էին հեռուստացույցներ (գունավոր և սև-սպիտակ), ձայներիզների ձայնագրիչներ և տրանզիստորային ռադիոներ: Ըստ Sega-ի, մրցաշարը «ամենախոշոր իրադարձությունն էր երբևէ» արկադային խաղերի արդյունաբերության մեջ:
Կիբերսպորտի տեսակները։ Որոնք են ամենահայտնի խաղերը
Խաղերի այնքան շատ ժանրեր կան, այնքան հիանալի մրցաշարեր. կիբերսպորտում կարող եք խաղադրույք կատարել գրեթե բոլորի վրա:
Խաղադրույքներ օնլայն Battle Arena-ի վրա
Կասկած չկա, որ BATTLE ARENA խաղերը շատ տարածված են է-սպորտ խաղադրույքների երկրպագուների շրջանում: Dota 2-ի և League of Legends-ի նման հսկաները կիբերսպորտի այս տեսակի աշխարհի ամենախոշոր մարզաձևերից են, և դիտելով մրցաշարերի եզրափակիչների ընթացքը, ինչպիսիք են The International-ը և League of Legends World Championship-ը, Դուք արագ կհասկանաք, թե ինչու են այս թիմային խաղերն այդքան հարմար խաղադրույքների համար: Այստեղ հանդիպում ենք BATTLE ARENA խաղերի անվերջանալի շարք, միստիկ Smite-ից, մինչև այնպիսի դասականներ, ինչպիսիք են Warcraft-ը:
Խաղադրույքներ առաջին դեմքից շութեր մրցաշարի վրա
Եթե դուք փնտրում եք պայթյունավտանգ խաղապրոցես, ապա կարող եք խաղադրույք կատարել կիբերսպորտում առկա առաջին դեմքով շութերների մեծ քանակության վրա: Կասկած չկա, որ Counter-Strike Global Offensive-ը այս ժանրի ամենահայտնի վերնագրերից մեկն է, սակայն կան այլ խաղեր ևս, ինչպիսիք են Call of Duty-ն, Halo-ն, և այլն։ Թեև առաջին հայացքից կարող է տարօրինակ թվալ խաղադրույք կատարելը ռազմական գործողություններ նմանակող խաղերի վրա, բայց հերիք է արագ հայացք նետել CSGO-ի լավագույն հանդիպումներին այնպիսի մրցաշարերում, ինչպիսին է Intel Extreme Masters-ը, և անմիջապես պարզ կդառնա, թե որքան զվարճանք կարող են պարգևել նման խաղերն ու խաղադրույքները:
Այսպիսով, անկախ նրանից, թե նոր խաղային երևույթ է, ինչպիսին Overwatch-ն է, թե դասական մարտական խաղ, ինչպիսին է Call of Duty-ն՝ չկա որևէ սահմանափակում, Դուք կարող եք կատարել Ձեր է-սպորտ խաղադրույքը սիրելի խաղերի վրա:
Խաղադրույքներ սպորտային սիմուլատորների վրա
Չպետք է զարմանալ, երբ պարզվի, որ շատ մարդիկ սիրում են խաղադրույքներ կատարել բազմաթիվ հիանալի սպորտային սիմուլյատորների վրա: Օրինակ, ՖԻՖԱ-ի էլեկտրոնային աշխարհի գավաթի ժամանակ և հետո եղել են բազմաթիվ խաղադրույքների կայքեր, որոնք փորձել են այս է-սպորտ մրցաշարի վրա խաղադրույքները դարձնել նույնքան պահանջված, որքան իրական ֆուտբոլի դեպքում է:
Այս կատեգորիայի այլ հայտնի է-սպորտային խաղեր են NBA 2K-ը և Rocket League-ը:
Ինչպես խաղադրույք կատարել կիբերսպորտ խաղերում
Բեթ անել կիբերսպորտում իրականում նույնն է, ինչ ավանդական սպորտային իրադարձությունների վրա խաղադրույք կատարելը: Կիբերսպորտում խաղադրույքների ամենահիմնական ձևը խաղի հաղթողի կանխատեսումն է, բայց իհարկե կան ևաև բազում այլ ելքերի հնարավորություններ՝ կախված կոնկրետ խաղի տեսակից և ժանրից։ Իսկ սկզբունքը կրկին շատ պարզ է. Դուք խաղադրույք եք կատարում այն թիմի վրա, որը ձեր կարծիքով կհաղթի խաղը։ Իհարկե, սա պետք է արվի նախապես՝ ծանոթանալով առաջարկվող գործակիցների հետ։
Ինչպես իրական սպորտի խաղադրույքների դեպքում, կիբերսպորտում խաղադրույքների գործակիցները ևս ներկայացնում են տվյալ արդյունքի հավանականությունը, որը մեր դեպքում նախընտրած կիբերսպորտի թիմի հաղթանակի արդյունքն է, և գործակիցները կարող են տարբեր կերպ ներկայացվել՝ կախված այն բանից, թե աշխարհի որտեղից եք խաղադրույք կատարում:
Կիբերսպորտ խաղերի շուկան
Ճիշտ այնպես, ինչպես կան բազմաթիվ է-սպորտի տեսակներ, որոնց վրա կարող եք խաղադրույք կատարել, կան հենց խաղադրույքների տարբեր տեսակներ և այդ խաղադրույնքերը ընդունողներ: Թեև խաղի հաղթողի վրա պարզ խաղադրույք դնելու մեջ ոչ մի վատ բան չկա, կարող է շատ ավելի զվարճալի լինել ժամանակ առ ժամանակ խառնել ձեր խաղադրույքների ռազմավարությունները: Ահա կիբերսպորտի խաղադրույքների հիմնական տեսակները, որոնք արժե փորձել, ինչպես նաև որոշ խաղադրույքների խորհուրդներ:
Խաղադրույք eSports-ում խաղի հաղթողի վրա
Սա, հավանաբար, ամենատարածված կիբերսպորտային խաղադրույքն է, որը Դուք կգտնեք խաղադրույքների կայքերում: Ինչպես կանխատեսում եք ֆուտբոլային խաղի հաղթողին, այդպես էլ կարող եք փորձել խաղադրույք կատարել կոնկրետ կիբերսպորտի խաղի հաղթողի վրա՝ League of Legends-ից, մինչև Counter-Strike Global Offensive: Եթե սա չափազանց հեշտ է թվում, ապա դուք կարող եք փորձել ֆորայով խաղադրույք կատարել, որը կարող է օգտագործվել ակնհայտ ֆավորիտին մինուսում դնելու համար՝ ավելի մեծ շահույթ ստանալու նպատակով:
Ուղիղ խաղադրույքներ էլեկտրոնային սպորտի վրա
Ուղիղ խաղադրույքը թույլ է տալիս խաղադրույք կատարել, թե որ թիմը կամ խաղացողը կհաղթի կիբերսպորտի որոշակի մրցաշարում: Շատ հեղինակավոր կայքեր թույլ են տալիս դա անել կիբերսպորտի մրցույթից առաջ: Այսպիսով, եթե լավ պատկերացում ունեք, թե ով է հաղթելու DreamHack Masters-ի նման մրցաշարում, համոզվեք, որ ձեր խաղադրույքները կատարեք վաղ:
Համակարգային խաղադրույքներ էլեկտրոնային սպորտի վրա
Համակարգային խաղադրույքները պահանջում են մեկից ավելի խաղադրույք կատարել կիբերսպորտում: Հաղթելու համար անհրաժեշտ է, որ հաղթեն ձեր բոլոր խաղադրույքները, սակայն հարկ է հիշել, որ նման հաղթանակի դեպքում շահումը կարող է շատ տպավորիչ լինել:
Էսպորտի խաղադրույքներ
Կան բազմաթիվ հիանալի խաղադրույքներ, որոնք հատուկ են միայն կիբերսսպորտին: Օրինակ՝ League of Legends-ում կարող եք հնարավորություն ունենալ խաղադրույք կատարել, թե որ թիմը կհաղթի առաջին քարտեզը, իսկ եթե խաղադրույք էիք կատարում CSGO-ի վրա, ապա կարող եք փորձել գուշակել, թե որ թիմը կհաղթի առաջինը։ Շատ կայքեր թույլ են տալիս նաև անսովոր խաղադրույքներ կատարել, օրինակ, թե որ թիմն է առաջինը ոչնչացնելու աշտարակը, վիշապին, պարիսպը և այլն: Իսկ ճիշտ հաշվի վրա խաղադրույք կատարելու ունակությունը և նույնիսկ այն ժամանակը, որը պահանջվում է փուլն ավարտելու համար, ցույց է տալիս, որ կիբերսպորտում խաղադրույք կատարելու բազմաթիվ եղանակներ կան:
Անվտանգությունը, կարգավորումները և իրավական դաշտը
Լիովին օրինական է խաղադրույք կատարել կիբերսպորտում, քանի դեռ դա օրինականորեն թույլատրված է այն երկրում, որտեղ գրանցված եք, և լրացել է կիբերսպորտում խաղադրույք կատարելու Ձեր օրինական տարիքը: Դուք պետք է ակնկալեք, որ վստահելի բուքմեյքերական գրասենյակը կհաստատի ձեր տարիքը, ինքնությունը, գտնվելու վայրը և վճարման եղանակները ձեր հաշիվը բացելուց հետո:
Մենք բոլորս լսել ենք պատմություններ խաղային կայքերի մասին, որոնք գործում են առանց լիցենզավորման և կանոնակարգման: Սա անօրինական է և ձեզ ոչ մի պաշտպանություն չի տալիս: Այսպիսով, միշտ ստուգեք՝ համոզվելու համար, որ ձեր ընտրած խաղադրույքների կայքը լիցենզավորված է, նախքան որոշելը, թե որտեղ խաղադրույք կատարել կիբերսպորտում։ Երբեք մի վստահեք որևէ կայքի առանց լիցենզիայի: Երբ առցանց խաղադրույքներ եք դիտում, համոզվեք, որ դրանք հետևում կանգնած կայքերը կարգավորվում են ավելի խիստ լիցենզիաներով, ինչպիսիք են Մեծ Բրիտանիայի ազարտային խաղերի հանձնաժողովը, Մալթայի խաղերի վարչությունը, Ջիբրալթարի խաղերի մասին օրենսգիրքը և Մեն կղզու խաղային հանձնաժողով: Դրանք ձեռք բերելը շատ ավելի դժվար է, ինչը ենթադրում է շատ ավելի բարձր որակական և անվտանգային ցուցանիշներ։ Իհարկե, ոչ ոք ապահովագրված չէ կիբերսպորտում խաղադրույք կատարելու սխալներից, բայց հավատացեք՝ որակյալ կայքի ընտրությունը էապես կիջեցնի այդ սխալների ռիսկը։ Մենք խորհուրդ ենք տալիս նաև ծանոթանալ և որդեգրել Կիբերսպորտում խաղադրույք կատարելու ստրատեգիաներին, որոնք նույնպես կօգնեն բարելավել Ձեր արդյունքները։
Ամփոփում
Կիբերսպորտը որպես ժամանց և խաղադրույքային ոլորտ, շարունակում է աճել երկրաչափական պրոգրեսիայով: Այն դարձել է աշխարհի ամենամեծ ժամանցային գործունեություններից մեկը, որի երկրպագուների բազան աճել է մինչև ավելի քան 170 միլիոն ակտիվ օգտատեր:
Այս թվերը խոսում են կիբերսպորտի փայլուն ապագայի մասին և սպասվող ավելի ու ավելի մեծ շահումների մասին։ Ուստի, մի՛ կորցրեք պահը ու մտեք այս հետաքրքրաշարժ և դինամիկ աշխարհ։