օնլայն կազինո սլոթ խաղեր

Օնլայն կազինո սլոթեր։ Ինչ պետք է իմանաս

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Ցանկանու՞մ եք տեղեկանալ այն ամենից, ինչ պետք է իմանալ օնլայն կազինո սլոթերի մասին:
Այս սլոթ խաղերի ուղեցույցը ստեղծվել է որպես ձեռնարկ, որը կօգնի ձեզ ավելի լավ հասկանալ կազինո սլոթ խաղերի առանձնահատկություններն ու սկզբունքները:

Օնլայն սլոթ խաղերի հիմնական հասկացությունները

Սկզբի համար եկեք ծանոթանանք սլոթերին հատուկ տերմինաբանությանն ու հիմնական հասկացություններին։ Դրանցից որոշներն անգլերեն արտահայտություններ են և, որպես կանոն, չեն թարգմանվում։ Պարզապես փորձեք հիշել անգլերեն անվանումները՝ ծանոթանալով, իհարկե, հայերեն նշանակությանը։

Reels

Յուրաքանչյուր սլոթ մեքենա բաղկացած է մի քանի պտտվող թմբուկներից, որոնց թիվը միշտ կենտ է։ Մեկ մեքենայի մեջ կարող է լինել երեք, հինգ, յոթ կամ նույնիսկ ինը թմբուկ: Յուրաքանչյուր թմբուկ ունի իր վրա տարբեր պատկերակներ կամ խորհրդանիշներ: Դուք գումար եք շահում, եթե թմբուկների պտտվելուց հետո պատկերները կանգ առնեն և հավասարեցվեն այնպես, որ ստացվի շահող համադրություն:

Շահումի գծեր

Սլոթ մեքենայի շահումի գիծը կազմված է տողերից, որոնք անցնում են թմբուկների վրայով ձախից աջ: Այդ գծերը կարող են բաղկացած լինել խորհրդանիշներից, որոնք բոլորը գտնվում են նույն տողում, կամ՝ մեկից ավել տողերում, որոնք ստացվում են պտույտների արդյունքում: Մեքենաներն ունենում են մեկից մինչև ավելի քան 50 շահումի գիծ:

Խորհրդանիշներ

Սլոթ ավտոմատի վրա եղած խորհրդանիշները, ըստ էության, ձևավորում են շահումի գծեր ու դա տեղի է ունենում համապատասխան պատկերների համադրությամբ։ Որպես կանոն, խորհրդանիշները ինչ-որ կերպ կապված են լինում տվյալ մեքենայի դիզայներական թեմայի հետ: Օրինակ՝ արկածային ֆիլմի թեմայով մեքենան կներառի այդ ֆիլմի հերոսներ և այլ պատկերներ, մինչդեռ սպորտաձևի թեմատիկայով մեքենան կներառի պատկերներ կապված տվյալ սպորտաձևի հետ:


Որոշ սիմվոլներ ունեն հստակ հատկություններ և ներառում են անվճար սփիններ օնլայն սլոթերում և այլ տեսակի բոնուսային նշաններ: Եթե անվճար պտույտի նշաններից երկու կամ երեքը հայտնվում են շահող գծի վրա՝ գրանցվում է ֆրիսփինի շահում: Իսկ ահա Wild կոչվող բոնուսային նշաններն օգտագործվում են շահումի գծերը լրացնելու համար, քանի որ դրանք կարող են դառնալ ցանկացած այլ խորհրդանիշ, որը կապված է շահումների աղյուսակի հետ:

Ջեքփոթ

խաղացողների համար չափազան կարևոր գործոն է հանդիսանում այն, թե որքան կարող են նրանք հաղթել, այսպես կոչված՝ մեկ հարվածով: Իսկ հարվածն այդ կոչվում է Ջեքփոթ օնլայն սլոթերում։ Անորսալի թվացող Ջեքփոթի չափը, անշուշտ, գրավում է սլոթի սիրահարին: Սովորաբար, որքան բարձր է Ջեքփոթը, այնքան հազվադեպ է մեքենան տալիս շահումներ, և նույնքան թանկ է այն խաղալը: Խնդրում ենք հաշվի առնել այս նրբությունը:

օնլայն կազինո սլոթ խաղեր

Շահումների աղյուսակ

Նախքան որևէ սլոթ ավտոմատ խաղալը, կարդացեք դրան կից շահումների աղյուսակը, որը պատմում է ձեզ, թե խորհրդանիշների ինչ համակցություն ինչ տեսակ շահումների և բոնուսների կհանգեցնի: Սա պարտադիր պայման է ճիշտ հաշվարկի և հաջողակ խաղի համար։

Ինչպես ընտրել սլոթ խաղը

Օնլայն կազինո սլոթեր խաղալու հիմնական ասպեկտը տարբեր մեքենաների առանձնահատկություններին ծանոթանալն է և որոշելը, թե հատկապես որ սլոթն եք ցանկանում խաղալ: Ընտրություն կայացնելուց հետո, անպայման, որոշ ժամանակ տրամադրեք դեմո ռեժիմով անվճար փորձարկումներ կատարելու համար:


Այո, առցանց կազինոները սովորաբար թույլ են տալիս մասնակիցներին անվճար խաղալ ընտրված սլոթերով: Կան նաև վեբ կայքեր, որոնք հնարավորություն կտան ձեզ մուտք գործել օնլայն կազինո սլոթեր առանց գրանցվելու կամ ներբեռնելու որևէ հավելված կամ ծրագրակազմ։

Դե իսկ սրանք մի քանի կարևոր հարցեր են, որոնք կարող եք ուղղել ինքներդ ձեզ մինչ տվյալ սլոթը վերջնականապես ընտրելը․

  • Արդյո՞ ք հավանում եք տվյալ մեքենայի տեսքն ու դրա պարգևած զգացողությունը:
  • Գրավի՞չ է խաղալը:
  • Արդյո՞ք առավելագույն խաղադրույքը համապատասխանում է ձեր բյուջեին:
  • Կա՞ բոնուսային փուլ, որտեղ կարող եք ընդլայնել շահումները:
  • Քանի՞ թմբուկ և շահումային գիծ եք դուք անձամբ ցանկանում տեսնել առցանց սլոթում:
  • Ո՞րն է առավելագույն Ջեքփոթը առավելագույն խաղադրույքի դիմաց: Արդյո՞ք դա լավ արժեք է:
  • Կա՞ն արդյոք բազմաթիվ միջին չափի շահումներ:

Ու թեև առկա են նաև այլ գործոններ, որոնք պետք է հաշվի առնել, երբ նեղացնում եք ձեր ընտրությունը, սակայն ամեն դեպքում հենց այս հարցերի պատասխանները կտան ձեզ առաջնային և շատ կարևոր պատկերացում այն մասին, թե որքանով է տվյալ սլոթը համապատասխանում հենց ձեր ճաշակին։

Ինչպես խաղալ սլոթ խաղերը

Ինչ խոսք, մենք բոլորս խաղում ենք սլոթեր, քանի որ ցանկանում ենք հաղթել, այդուհանդերձ կարևոր է հիշել, որ դրանք բացարձակապես անկանխատեսելի են: Պատահական թվերի գեներատորները (RNG) որոշում են, թե ինչ սիմվոլներ են հայտնվելու թմբուկի վրա, այնպես որ, երբ դուք կատարում եք ձեր խաղադրույքները՝ երբեք չգիտեք, թե ինչ կլինի հետո:

Եթե ցանկանում եք ավելի լավացնել ձեր հնարավորությունները՝ ընդլայնելով ձեր խաղային գիտելիքները, դիտեք մեր հարմար ուղեցույցը, թե ինչպես հաղթել slots-ում:

Օնլայն սլոթեր խաղալու խորհուրդներ սկսնակների համար

Ահա վեց լավագույն խորհուրդներ, որոնք կօգնեն բարելավել ձեր խաղային փորձը․

• Կենտրոնացած մնացեք պահի վրա:
• Հետևեք, թե որքան գումար եք ծախսում և շահում/կորցնում:
• Դադարեցրեք խաղալ, երբ կորցրել եք այն, ինչ եկել եք ծախսելու:
• Դադարեցրեք խաղալ, եթե շահել եք զգալի գումար:
• Եթե խաղում ենք կրկնապատկման բոնուս խաղ, ապա հիշեք, որ կարող եք կորցնել բոլոր բոնուսային շահումները:
• Խաղացեք զվարճանալու համար և ոչ թե վճարելու համար ամսվա կոմունալները կամ մեքենայի վարկը:


Հիշեք նաև, որ նախապատրաստվելն առանցքային է օնլայն սլոթ ավտոմատ խաղալու համար: Մեքենայի իմացությունը, նախքան դրա մեջ կանխիկ դրամ մղել սկսելը, կօգնի ձեզ հասկանալ ձեր ցանկացած հաջորդ ընտրություն, հատկապես ինչ վերաբերում է բոնուսային փուլին և կրկնակի բարձրացման գործառույթներին: Առհասարակ, օնլայն սլոթ խաղալու սխալներից խուսափելու համար առաջին հերթին Համոզվեք, որ լիովին կառավարում եք ձեր բյուջեն, մնացեք կենտրոնացած և միշտ խաղացեք լոկ զվարճանալու համար։

Սլոթ մրցաշարեր

Սլոթ մրցաշարը մրցակցային իրադարձություն է խաղային ավտոմատների համար, որը կազմակերպվում է և՛ առցանց, և՛ ֆիզիկական կազինոների կողմից: Այն հաճախ պահանջում է մուտքի վճար վճարել, և նպատակը հաղթական պտույտների միջոցով միավորներ վաստակելն է, երբ յուրաքանչյուր հաղթանակ հնարավորություն է տալիս բարձրանալ առաջատարների աղյուսակը:


Սլոթային մրցաշարերի երկու հիմնական տեսակ կա.

  1. Առաջատարների մրցաշարեր
    Դրանք ներառում են մուտքի վճար (երբեմն) և իհարկե՝ որոշակի խաղեր խաղալը: Դուք միավորներ կվաստակեք՝ կա՛մ խաղադրույք կատարելով, կա՛մ գումար շահելով (երբեմն երկուսն էլ)՝ որոշակի ժամանակահատվածում առաջատարների աղյուսակում բարձրանալու համար:
  2. Միավորների մրցաշարեր
    Ձեր մուտքի վճարը ձեզ կտրամադրի ժետոններ կամ խաղային չիպեր: Այնուհետև դուք կարող եք դրանք օգտագործել իրական փողի փոխարեն խաղալու համար և կտանեք նախապես որոշված մրցանակային ֆոնդի շահումները:

Որպես այլընտրանք, օնլայն կազինո կայքերը կարող են խաղացողներին առաջադրել մարտահրավեր. վաստակել առավելագույն գումար կամ ամենաբարձր տոկոսը հաղթել 20 կամ 30 անընդմեջ շահումով պտույտների վրա: Որակավորման համար պտույտները պետք է լինեն հաջորդական, և սովորաբար յուրաքանչյուր պտույտի համար պահանջվում է նվազագույն խաղադրույք:

օնլայն կազինո սլոթ խաղեր

Սլոթ բոնուսների տարբերակները

Ե՛վ օնլայ, և՛ օֆլայն խաղատները մշտապես խրախուսում են խաղացողներին խաղադրույքներ կատարել սլոթերում: Ինչպես նախկինում նշեցինք՝ սլոթ խաղի տեսակները ամենատարածված և ամենաեկամտաբեր են այս ոլորտում: Որքան շատ մարդիկ ընտրեն խաղալ սլոթեր, այդքան ավելի շատ գումար կվաստակի կազինոն:
Արդյունքում՝ իրենց պրոդուկտներն ավելի գրավիչ դարձնելու նպատակով կազինոները հաճախ առաջարկում են բազում և բազմազան բոնուսներ օնլայն սլոթերում։
Ստորև ներկայացված են սլոթ-բոնուսների ամենահայտնի տեսակները:

Սլոթ Ջեքփոթներ

Սլոթ-ջեքփոթը մեծ վճարում է, որը կարելի է շահել՝ խաղադրույք կատարելով սլոթային պտույտների վրա: Սլոթ-ջեքփոթ շահելու հավանականությունը սլոթից սլոթ տարբերվում է, բայց հենց դրա առկայությունը հաճախ ամենամեծ պատճառներից մեկն է դառնում, որ խաղացողները ընտրում են հենց սլոթ այլ կազինո խաղերի փոխարեն: Ամենահայտնի սլոթ խաղերին ձեզ ծանոթացնելու համար մեկ առանձին հոդված է պետք պատրաստել։

Բոնուսային փուլեր

Բոնուսային փուլերը խաղային ավտոմատի կամ առցանց թմբուկի վրա լրացուցիչ շերտեր են սլոթ խաղի մեջ, որոնք ավելի շատ շահելու հնարավորություն են տալիս խաղացողին:

Անվճար պտույտներ

Ֆրիսփինները սլոթ-բոնուսների ամենահայտնի տեսակներից են: Դրանք, ըստ էության, խաղացողներին տալիս են որոշակի թվով վարկեր, որոնք կարող են օգտագործվել կոնկրետ սլոթ խաղի մեջ: Անվճար պտույտները հիմնականում օգտագործվում են առցանց, բայց որոշ ֆիզիկական խաղատներ նույնպես տրամադրում են նմանատիպ վարկեր:

Ամփոփում


Ամփոփելով՝ օնլայն կազինո սլոթերը զվարճանքի և հնարավորությունների մի իսկական գրավիչ աշխարհ է: Շնորհավորում ենք․ դուք արդեն որոշակի պատկերացումներ ստացաք այդ աշխարհի մասին և հաստատ արդեն գիտեք, թե ինչպես խաղալ սլոթ։ Միայն խնդրում ենք հիշել, որ պետք է պատասխանատու կերպով խաղաք, սահմաններ ու սահմանաչափեր դնեք և ամենակարևորը՝ պարզապես զվարճացեք՝ ուսումնասիրելով թեմաների, առանձնահատկությունների և Ջեքփոթների այն ահռելի տեսականին, որն առաջարկում են այս “մեկ-ձեռքանի թվային ավազակները”:
Ու թո՛ղ, որ ձեր պտույտները հաջողակ լինեն, իսկ խաղային փորձը՝ անմոռանալի:

Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. Միայն մեկ տեսակ սլոթ խաղալը 
  2. Սլոթեր ընտրել պատահական սկզբունքով 
  3. Անտեսել օգնող ինֆորմացիան խաղի մասին 
  4. Հավատալ սլոթերի մասին տարածված միֆերին 
  5. Բոնուսների անտեսում 
  6. Չունենալ խաղը ավարտելու հստակ մեխանիզմ 
  7. Ընտրել սխալ օնլայն կազինո 
  8. Ամփոփում