Բովանդակություն
- Ինչ փոփոխություններ են կատարվել
- Ինչու է սա կարևոր
- Մեր մոտեցումը՝ պատասխանատվության ամրապնդում
- Ամփոփում
Totogaming-ում մենք միշտ ձգտում ենք, որ մեր հաճախորդների հետ շփումը լինի պարզ, հստակ և հարգալից։ Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի հետ ակտիվ համագործակցության պայմաններում վերջերս մշակել ենք նոր կանոններ, որոնք վերաբերում են մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու ընթացակարգին և միտված են պաշտպանելու հաճախորդների շահերն ու իրավունքները։ Նոր կանոնները թույլ են տալիս ապահովել թափանցիկություն և վստահություն մեր հաճախորդների հետ հարաբերություններում։
Ինչ փոփոխություններ են կատարվել
Նոր կանոնակարգի համաձայն՝ ոչ մի տեսակի մարքեթինգային հաղորդագրություն ոչ մի եղանակով (էլ․ փոստ, SMS, Viber, WhatsApp և այլն) չի կարող ուղարկվել առանց օգտատիրոջ հստակ համաձայնության։ Այդ համաձայնությունը տրվում է կայքում գրանցվելիս։
Կարևոր է նշել, որ գրանցման ընթացքում մարքեթինգային հաղորդագրություններ ստանալու համաձայնություն տալը պարտադիր չէ գրանցումն անցնելու համար։ Հաճախորդները կարող են հրաժարվել մարքեթինգային հաղորդագրություններից և միևնույն ժամանակ լիարժեք օգտվել մեր ծառայություններից։
Իսկ այն հաճախորդները, ովքեր սկզբում տվել են իրենց համաձայնությունը, սակայն հետագայում մտափոխվել են, կարող են ցանկացած պահի հեշտությամբ հրաժարվել հաղորդագրություններ ստանալուց՝ օգտվելով հետևյալ եղանակներից․
- Փոխելով կարգավորումները իրենց անձնական էջում:
- Արգելափակելով հաղորդագրությունների ստացումը հավելվածներում (Viber, WhatsApp և այլն):
- Կապ հաստատելով Totogaming-ի հետ հեռախոսազանգով, ներքին հաղորդագրությամբ կամ այլ միջոցներով: Այդ գործընթացը չի կարող տևել 3 աշխատանքային օրից ավելի։
Բացի այդ, եթե հաճախորդը ամբողջությամբ և անժամկետ արգելափակում է իր խաղային հաշիվը, ապա նա այլևս չի ստանա մարքեթինգային հաղորդագրություններ՝ անկախ նրանից, գրանցման ժամանակ տվել է իր համաձայնությունը, թե ոչ։ Ժամանակավոր արգելափակման դեպքում նշված ժամկետում հաղորդագրություններ չեն ուղարկվի։ Հետագայում՝ խաղային հաշիվ կրկին մուտք գործելիս, հաճախորդը նորից ընտրություն է կատարելու՝ ցանկանում է ստանալ հաղորդագրություններ, թե ոչ։
Ինչու է սա կարևոր
Այս քայլերի նպատակն է պաշտպանել հաճախորդների իրավունքներն ու շահերը։ Մեր հաճախորդներին ամբողջական վերահսկողություն տալով՝ խաղային միջավայրը դառնում է ավելի հարգալից, թափանցիկ և անվտանգ։
Բացի այդ, Totogaming-ի բոլոր հաղորդագրությունները պարտադիր ներառում են «21+» նշումը և, իսկ Viber, WhatsApp հաղորդագրություններում նաև հստակ նախազգուշացում․ «Խաղին մասնակցելով՝ կարող եք կրել նյութական վնասներ։ Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է»։ Սա ապահովում է պատասխանատու խաղի սկզբունքների պահպանումը և ընդգծում է անվտանգ խաղալու կարևորությունը:
Մեր մոտեցումը՝ պատասխանատվության ամրապնդում
Totogaming-ի առաջնահերթությունը միշտ եղել ու մնում է խաղային փորձը պատասխանատու և հավասարակշռված դարձնելը։ Տեղի ունեցած փոփոխությունները մենք ընկալում ենք ոչ թե սոսկ որպես պահանջ, այլ որպես մեր երկարաժամկետ պարտավորության մի մաս՝ լինել առավել պատասխանատու և հոգատար մեր հաճախորդների հանդեպ։ Մենք ներդնում ենք բարելավված գործիքներ և օգտատերերի համար հասկանալի գործառույթներ, որոնք թույլ են տալիս նրանց հեշտությամբ կառավարել խաղային փորձառության ամենատարբեր ասպեկտեները, այդ թվում և մարքեթինգային հաղորդագրությունների ստացումը։
Ամփոփում
Նոր փոփոխությունները հնարավորություն են տալիս կառուցելու ավելի մեծ վստահություն Totogaming-ի և հաճախորդների միջև։ Մարքեթինգային հաղորդագրություններից ապաբաժանորդագրվելու տարբերակ ապահովելու միջոցով մենք ձգտում ենք ստեղծել այնպիսի կոմունիկացիոն հարթակ, որտեղ առաջնային են ընտրության ազատությունը, անվտանգությունը և յուրաքանչյուր հաճախորդի նկատմամբ հարգանքը։
Խաղալ հիմա