Mad over Marketing 2025

MAD OVER MARKETING 2025․ Տոտոգեյմինգը՝ ոսկե մրցանակի հաղթող

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Մարքեթինգային աշխարհում ամեն տարի հայտնվում են արշավներ, որոնք ոչ միայն որևէ արտադրանք կամ ծառայություն են գովազդում, այլև ավելի խորը իմաստ են փոխանցում։ Դրանք այն արշավներն են, որոնք դիպչում են հասարակության ամենակարևոր թեմաներին՝ դառնալով մշակույթի մի մաս։ Հենց այսպիսի արշավներից է TotoGaming-ի «Ուժը սեռ չունի» նախաձեռնությունը, որն իր չորրորդ տարում հասավ ոսկե մեդալի։ Աշխարհի ամենահեղինակավոր մարքեթինգային մրցանակներից մեկում՝ The Mommys 2025 Awards-ում մենք ճանաչվեցինք լավագույնը և բերեցինք ոսկին Հայաստան։ Այսօր կխոսենք, թե ինչպես սկսվեց ամեն ինչ, ինչ նշանակություն ունի այս մրցանակը մեզ համար, և ինչու է այս արշավն այդքան կարևոր։

Ի՞նչ է The Mommys-ը, և ո՞ւմ կողմից է այն կազմակերպվում

The Mommys-ը մարքեթինգային աշխարհի ամենահեղինակավոր մրցանակաբաշխություններից մեկն է, որը կազմակերպվում է հնդկական Mad Over Marketing (M.O.M) մեդիա ընկերության կողմից։ M.O.M-ը համաշխարհային ճանաչում ունեցող ընկերություն է, որը լուսաբանում է գլոբալ գովազդային արշավներ, բրենդային նորություններ և մարքեթինգի ոլորտի լավագույն փորձը։ M.O.M-ի բովանդակությունը ոչ միայն տեղեկատվական է, այլև ոգեշնչող, ինչը նրան դարձրել է ոլորտի մասնագետների և ստեղծարար անհատների համար ամենասիրված հարթակներից մեկը։

The Mommys-ը, որն այս տարի նշում էր իր հինգերորդ տարեդարձը, ստեղծվել է՝ ճանաչելու այն բրենդներին և գործակալություններին, որոնք աչքի են ընկել սոցիալական մեդիա մարքեթինգում իրենց աշխատանքով։ Մրցանակաբաշխությունը ներառում է ավելի քան 80 կատեգորիա, որոնք ընդգրկում են վիդեոներից ու քոփիռայթինգից մինչև ամանորյա և տոնական արշավներ։ Մասնագետները մրցանակը համարում են մարքեթինգային ոլորտում ամենամեծ ձեռքբերումներից մեկը՝ հատկապես այն պատճառով, որ մրցույթը գնահատում է ոչ թե բյուջեն, այլ գաղափարի ուղղակի ազդեցությունն ու ստեղծագործական արժեքը։ Մրցույթի դիմումները ներկայացվում են համապատասխան ձևաթղթերի միջոցով, որից հետո ժյուրիի հարգարժան կազմը, որը կազմված է ինչպես գործակալությունների, այնպես էլ բրենդների լավագույն ներկայացուցիչներից, գնահատում է յուրաքանչյուր դիմում՝ հիմնվելով կրեատիվության, նորարարության և հասարակության վրա ունեցած ազդեցության վրա։

Ինչպես և ինչու ստեղծվեց «Ուժը սեռ չունի» արշավը

«Ուժը սեռ չունի» շարժումը, որն արդեն դարձել է TotoGaming-ի ամենակարևոր նախաձեռնություններից մեկը, սկիզբ է առել 2022 թվականին։ Առաջին տարվա մրցանակաբաշխության հերոսուհիները կին մարզիկներն էին, ովքեր տպավորիչ հաջողությունների էին հասել։ Նպատակը պարզ էր՝ կոտրել կարծրատիպը, ըստ որի՝ սպորտը տղամարդու համար է։ Այդ արշավով մենք ուզում էինք ցույց տալ, որ մարզական ասպարեզում իսկական հաջողությունը սեռ չի ճանաչում։

Միջոցառումը բացառապես մարզիկներով չսահմանափակվեց, և արդեն հաջորդ տարիներին արշավի մասշտաբները մեծացան։ Այժմ այն ճանաչում է տալիս կանանց, ովքեր աշխատում են տարբեր ոլորտներում և իրենց օրինակով ապացուցում, որ կարծրատիպերը կոտրելի են։ Յուրաքանչյուր մրցանակակիր ստանում է ոչ միայն խորհրդանշական արձանիկ, այլև դրամական պարգև՝ հետագա ձեռքբերումները խրախուսելու համար։

2025 թվականի մրցանակաբաշխության կարգախոսն էր « Քո ուժի հետքը», որի հիմքում ընկած էր հայելու գաղափարը։ Մրցանակաբաշխության ամբողջ ընթացքում հայելին խորհրդանշում էր ինքնությունը, հիշեցնելով, որ յուրաքանչյուրը պետք է ձգտի լինել իր լավագույն տարբերակը:։ Մրցանակային արձանիկներում, նվերներում և նույնիսկ Tert.am-ի հետ համատեղ ստեղծված տեսանյութում ներկայացվեց այն միտքը, որ ուժը սեռ չունի, սակայն ունի հետք և ազդեցություն, որը յուրաքանչյուրս թողնում ենք։ «Ուժը սեռ չունի» միջոցառումների ընթացքում ավանդաբար կազմակերպվում է նաև պանելային քննարկում, որտեղ բարձրաձայնվում են մեր հասարակությունում դեռևս առկա կարծրատիպերն ու դրանց պատճառները։ Բանախոսները ներկայացնում են իրենց տեսակետները և առաջարկում հնարավոր լուծումներ՝ ճանապարհ հարթելով դեպի ավելի հավասար և ներառական ապագա:

Ինչու է այս մրցանակը կարևոր TotoGaming-ի համար

Այս ոսկե մրցանակը շատ ավելին է, քան պարզապես մարքեթինգային հաջողություն։ Այն հաստատում է, որ TotoGaming-ի ստեղծած ուղերձը ոչ միայն հասել է լսարանին, այլև արժևորվել է ոլորտի ամենահեղինակավոր մասնագետների կողմից։ Սա ապացույցն է, որ նախագիծը եղել է համարձակ, կրեատիվ, անսպաս ելի և, ամենակարևորը, իմաստալից։ Մրցանակը շնորհվել է մարքեթինգային այն արշավներին, որոնք ոչ միայն հասել են իրենց բիզնես նպատակներին, այլև կարողացել են դրական և կայուն փոփոխություններ մտցնել հասարակության մեջ։

Միջազգային ճանաչումը և մրցանակը նաև մղում են նոր հաջողությունների և խրախուսում են շարունակել այս ճանապարհը։ Մի մեջբերում, որն ընդգծում է այս մտքի կարևորությունը. «Մեր աշխատանքի ամենակարևոր մասը այն է, որ այն դրական փոփոխություններ է բերում հասարակությանը։ Այս մրցանակը ցույց է տալիս, որ ճիշտ ուղղությամբ ենք շարժվում»։ Այս ճանաչումը հնարավորություն տվեց մեր նախագիծը տարածել աշխարհով մեկ, ինչի մասին վկայում են նաև միջազգային լրատվամիջոցներում լայնածավալ լուսաբանումները՝ SBC News-ից մինչև Gambling Insider։

Բացի «Ուժը սեռ չունի» արշավից, TotoGaming-ը մրցանակներ է ստացել նաև Ռումինիայում Լուիշ Ֆիգուի մասնակցությամբ իր մեկնարկային արշավի համար։ Սա ևս մեկ ապացույց է, որ մեր մարքեթինգային թիմը աշխատում է համաշխարհային մակարդակով և ի վիճակի է ստեղծելու արշավներ, որոնք հաղթում են աշխարհի ամենահեղինակավոր մրցույթներում:

Եզրափակում

Մրցանակը ոչ թե ավարտ, այլ սկիզբ է։ The Mommys 2025-ի ոսկին ևս մեկ անգամ ապացուցեց, որ ստեղծագործ մտքերը, որոնք հիմնված են կարևոր ու արդիական թեմաների վրա, միշտ կգտնեն իրենց տեղը և կճանաչվեն ամբողջ աշխարհում։ «Ուժը սեռ չունի» արշավը շարունակում է իր ճանապարհը՝ լինելով ոչ միայն բրենդի դեմքը, այլև հզոր հիշեցում, որ յուրաքանչյուր անհատ ունի իր ուժը, և դրա միակ սահմանափակողը հենց ինքն է։ Մենք շարունակելու ենք ստեղծել արշավներ, որոնք կփոխեն կարծրատիպերը և կոգեշնչեն մարդկանց։ Շնորհակալ ենք բոլորին, ովքեր հավատացել են այս գաղափարին։ Մեր ուղերձը՝ ուժը սեռ չունի, ապացուցվեց ոսկի մրցանակով։

Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. Ի՞նչ է The Mommys-ը, և ո՞ւմ կողմից է այն կազմակերպվում
  2. Ինչպես և ինչու ստեղծվեց «Ուժը սեռ չունի» արշավը
  3. Ինչու է այս մրցանակը կարևոր TotoGaming-ի համար
  4. Եզրափակում