տոտո գեյմինգը 20 տարեկան է

Չեմպիոնական տարեդարձ։ Տոտո Գեյմինգը 20 տարեկան է

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Ուղիղ քսան տարի առաջ՝ 2004 թ-ի հունիսի 10-ին, TotoGaming-ը սկսեց իր գործունեությունը Հայաստանում։ Հետագա տարիների ընթացքում աստիճանաբար զարգանալով՝ դարձավ վստահելի բրենդ խաղային ոլորտում։ Ընկերության մատուցած ծառայությունները հասանելի են ինչպես առցանց, այնպես էլ շատ հարմարավետ սպասարկման սրահներում ողջ հանրապետությունով մեկ։ Եվ քանի-որ մեր TotoGaming-ի տարեդարձն է՝ այս հոդվածով մենք ցանկանում ենք ավելի մոտիկից ներկայացնել մեր ընկերության ամենատարբեր կողմերն ու գործերը։

TotoGaming-ի պատմությունը

Սկզբի համար եկեք հայացք նետենք TotoGaming-ի գործունեության համառոտ տարեգրությանը․
 
2004 թ․

TOTOBET․ Ընկերությունը սկսում է իր գործունեությունը սպորտային խաղադրույքների ոլորտում։
 
2012 թ․

ՌԵԲՐԵՆԴԻՆԳ․ TotoBet-ը վերափոխվում է TotoGaming-ի և ընդլայնում իր ծառայությունները սպորտում։

2014 թ․

ՍՊՈՐՏԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՆՈՐ ԸՆԿԵՐՈՋ․ TotoGaming-ի ծառայությունների շարքում ավելանում է Կազինոն, որտեղ ներկայացված են առցանց խաղերի լավագույն մատակարարները։

2016 թ․

ՖՈՒՏԲՈԼԸ ԲՈԼՈՐԻ ՄՏՔՈՒՄ․ Եվրո 2016-ի ընթացքում TotoGaming-ը դառնում է առաջին բուքմեյքերական ընկերությունը, որը համագործակցում է HORECA սեկտորի հետ՝ ընթացիկ հանդիպումների վրա տեղում խաղադրույքներ ընդունելու հնարավորությամբ:
 
2017-2018 թթ․

Առաջին բրենդը Հայաստանում, որը կազմակերպում է Նարդի և Բլոտ խաղերի կենդանի մրցաշարեր։

TotoGaming-ը թողարկում է TotoBlot հավելվածը, որն օգտատերերին հնարավորություն է տալիս խաղալ ամենահայտնի թղթախաղերից մեկը շարժական սարքերի վրա։

2020 թ․

Ներկայացնում է շուկայում առաջին ամբողջական հավելվածը, որն ունի և՛ սպորտի, և՛ կազինոյի գործառույթները մեկ տեղում։
 
2021 թ․

Բրենդ ամբասադորների հետ համագործակցության մեկնարկ։ TotoGaming-ի դեսպաններ են դառնում հունահռոմեական ոճի ըմբիշ, խառը մենամարտերի վարպետ Միհրան Հարությունյանը և ֆուտբոլիստ Դավիթ Մանոյանը։
 
2022 թ․

Նոր բրենդ ամբասադոր է դառնում պորտուգալացի լեգենդար ֆուտբոլիստ Լուիշ Ֆիգուն, ով ժամանում է Երևան և ընկերության ղեկավարության հետ պլանավորում իրականացնել մեծ սոցիալական պրոյեկտներ։
 
2017-2022 թթ․

Տիտղոսային հովանավորի դերում համագործակցություն հայկական այնպիսի ֆուտբոլային ակումբների հետ, ինչպիսիք են՝ Շիրակ, Լոռի, Փյունիկ, Արարատ, Սևան:

2023 թ․

Գործարկվեց առաջին մարզական չատը՝ TotoChat-ը։
 
2023 թ․

GEN TO. Ամռանը կայանում է Gen TO. մեծ միջոցառումը, որը նվիրված էր TotoGaming-ի նոր ռեբրենդինգին։ Ռեբրենդինգ, որի թիրախում միայն TotoGaming-ի վիզուալ կողմն էր, իսկ ահա արժեքներն ու փիլիսոփայությունը նույնն են մնում։ Եվ հենց այդ ժամանակ միտք է ծագում օգտագործել արհեստական ինտելեկտը որպես միջոցառման հաղորդավար: Այն ի վերջո ստանում է Բեթինա անունը՝ հետագայում դառնալով ընկերության բոտը։
 
2024 թ․

Կայանում է պաշտոնական մուտքը ռումինական շուկա։

Տոտո Գեյմինգը 20 տարեկան է

Լավագույն ժամանցը օնլայն կազինո սիրահարներին

Քսան տարիների ընթացքում TotoGaming-ը մշակել և կազմել է խաղային զվարճալիքների մի ահռելի ընտրանի։ Այն առաջարկում է իր հաճախորդներին ժամանցի լավագույն տարբերակները՝ ապահովելով պրոդուկտների իսկապես ահռելի ընտրություն․

  • Սլոթեր
  • Live Կազինո
  • Սպորտային խաղադրույքներ
  • Խաղադրույքներ կիբերսպորտի վրա
  • TV Խաղեր
  • Վիրտուալ Սպորտ
  • Արագ Խաղեր
  • Հմտության Խաղեր։

Եկեք կանգ առնենք մասնավորապես Կազինոյի վրա։ Կազինոն գործարկվել է կայքում 2014 թվականի վերջին: Իսկ արդեն 2020 թ-ին ներկայացվում է շուկայում առաջին ամբողջական հավելվածը, որն ունի և՛ սպորտի, և՛ կազինոյի գործառույթները մեկ տեղում։

Այսօր այս հարթակը ներկայացնում է սլոթ խաղերի լայն տեսականի։

6000+ սլոթ, ներառյալ Shining Crown, Extra Stars, Fruit Cocktail, Book of Ra deluxe, Lucky Lady's Charm Deluxe և շատ ավելին:
 
Իսկ ահա Live Կազինոն առաջարկում է Ռուլետկա, Բլեքջեք, Բակարատ, Սիկ բո, Պոկեր, Պոու խաղեր և շատ ավելին: Այստեղ իսկապես կա լայն ընտրություն բոլորի ճաշակը բավարարելու համար:

Ներկայումս մեր Live Կազինոյում ներկայացված են 8 միջազգային պրովայդերների խաղեր, ինչպիսիք են՝ Digitain, Evolution, Pragmatic Play, Amusnet Interactive (EGT), Ezugi, XPG, Vivogaming և Atmosfera:

TotoGaming-ի ռեբրենդինգը՝ GEN TO

2023 թ-ի հունիսի 7-ին կայացավ իր տեսակի մեջ յուրահատուկ Gen.To շոու-միջոցառումը։ Սա TotoGaming-ի ռեբերնդինգի մեկնարկն էր, որի սկիզբը դրվեց տիեզերական շոույով։ 20 րոպե տևողությամբ շոու-ներկայացման ընթացքում գործի էին դրվել ձայնային, լուսային և հոլոգրաֆիկ տեխնոլոգիաներ։ Բրենդի պատմությունը ներկայացվեց այսօրվա երիտասարդության ամենասիրելի ուղղվածություններից մեկի ՝ հերոսների և հակահերոսների միջոցով։ Ու սա պատահական չէր։

TotoGaming-ի ռեբրեդնինգի միջոցառումը նվիրված էր Տոտո սերնդին, որ ձևավորվել, մեծացել ու կայացել է բրենդի գոյության ընթացքում և այն Տոտո սերնդին, որ հիմա է ձևավորվում։ Այս սերունդները Տոտոյի նման ազնիվ, նորարար ու չեմպիոնական են։

TotoGaming-ի թիմն իր գոյության 20 տարիների ընթացքում հաղթահարել է բազմաթիվ դժվարություններ, դարձել առաջին իսկ հայացքից ճանաչելի, ստեղծել մի ամբողջ Տոտոաշխարհ , ու հիմա արդեն ընդլայնում է իր աշխարհագրական դիրքը դուրս գալով ռումինական շուկա, դեպի totogaming.ro

Հենց բրենդի աշխատակիցները Gen.To -ի հյուրերին ծանոթացրին բրենդի տեսլականին, դրա հիմնական արժեքներին ու այն ամենին ինչով Տոտոն տարբերվում է մյուսներից։

GenTo․-ն սկզբից մինչև վերջ տիեզերական ռեբերնդինգ էր՝ մտածված դետալերով, տարբերվող մոտեցումներով և հեռուն նայող գաղափարներով։

Տոտոն սպորտի լավագույն ընկեր

Ֆուտբոլային ակումբների հետ հովանավորչական գործունեությունից զատ, TotoGaming-ը մշտապես ձգտում է հնարավոր բոլոր ճանապարհներով աջակցել հայաստանյան սպորտին՝ մասնավորապես նպատակ ունենալով նպաստել դրա զարգացմանն ու մասսայականացմանը ողջ երկրով մեկ։ Սա դրսևորվել է տարբեր միջոցառումների և պրոյեկտների իրականացման միջոցով, որոնցից մեկն էլ մեր համագործակցությունն է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի հետ, որի շրջանակներում մի քանի անվանական կրթաթոշակներ են շնորհվել տարբեր մարզաձևերի լավագույն ուսանողներին:

Ազատազէն ՀԿ-ի հետ համագործակցությունը

2023 թ-ին Աազատազէնում կայացավ TotoGaming թիմի թիմբիլդինգը։

«Ազատազէն» ռազմակրթական հասարակական կազմակերպությունը  մի նախաձեռնություն է, որի նպատակն է խթանել․
Հայաստանում զենք կրելու և կիրառելու մշակույթի ձևավորումն ու զարգացումը, զինագործության զարգացումը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական բարելավումները:

TotoGaming ընկերությունը լիովին կիսելով և գիտակցելով նշված նպատակների կարևորությունը և դրանց իրագործման օրհասական անհրաժեշտությունը՝ ցանկություն հայտնեց համագործակցել և աջակցել «Ազատազէն»-ին։  Եվ ահա հենց այդ համագործակցության շրջանակներում ընկերությունը տրամադրեց «Ազատազէն»-ին 10․000․000 դրամ բյուջե, որը մինչև այսօր հասարակական կազմակերպությունում արված ամենախոշոր ներդրումներից է։ Բացի այդ, 2023 թ-ի հունիսի 17-ին TotoGaming-ը կազմակերպեց թիմբիլդինգ «Ազատազէն» հրաձգարանում։

Կրակային և առաջին անհրաժեշտության գործողությունների պատրաստություն

Քաղաքացիական հրաձգարանում  ընկերության աշխատակիցների միջև անցկացվեցին մրցույթային խրամատային պարապմունքներ նախ լազեր-թագ զենքերով, ապա նաև Հայաստանի զինված ուժերում առկա ակոսավոր զենքերով ստուգեցին նրանց կրակային պատրաստությունը: Արդյունքները գոհացուցիչ էին։

տոտո գեյմինգը 20 տարեկան է

Ուժը սեռ չունի՝ Տոտոն կանանց կողքին

2024 թ-ին TotoGaming-ը արդեն 3-րդ անգամ անցկացրեց «Ուժը սեռ չունի» մրցանակաբաշխությունը՝ կրկին համախմբելով իրենց ոլորտում հաջողված և նվաճումներ ունեցած կանանց։ Բրենդը այս նախաձեռնությամբ նպատակ ունի ընդգծել կանանց այն ուժը, որը կարող է ջնջել հասարակության մեջ ձևավորված կարծրատիպերը։ Եվ խոսքը միայն ֆիզիկական ուժի մասին չէ, այլ նաև ներքին ուժի մասին է։

«Ուժը սեռ չունի» շարժումը ծնվել է 2022 թվականին։ Առաջին մրցանակաբաշխության նոմինանտները մարզիկ կանայք էին, ովքեր այդ տարվա ընթացքում սպորտում մեծ նվաճումներ էին ունեցել։ TotoGaming-ի նախաձեռնող թիմը այս նախագծով որոշել էր կոտրել սպորտում առկա կարծրատիպերը՝ թե սպորտը առավելապես տղամարդկաց համար է, թե սպորտում իրական հաջողությունների հասնում են կանայք։

Հաջորդ տարիների ընթացքում «Ուժը սեռ չունի» շարժման մասշտաբները մեծացան, մրցանակակիրների շրջանակն էլ ընդլայնվեց։ Հիմա արդեն «Ուժը սեռ չունի» արձանիկին են արժանանում ոչ միայն մարզիկները, այլ նաև տարբեր ոլորտներում աշխատող կանայք, ովքեր ապացուցում են, որ հնարավոր է ջնջել մարդկանց գլխում գծված սահմանները։ 10 մրցանակակիրները ստանում են ոչ միայն խորհրդանշական արձանիկները, այլ նաև դրամական պարգևներ իրենց գործունեությունը էլ ավելի ակտիվ շարունակելու համար։

2024-ին TotoGaming-ը «Ուժը սեռ չունի» մրցանակակիրներին ու հյուրերին համախմբել էր մի մտքի շուրջ․ որ յուրաքանչյուրը կարող է թույլ տալ իրեն լինել այնպիսին, ինչպիսին ուզում է՝ ուժեղ, թույլ, սխալվող, անսխալ, լինել իր լավագույն տեսակը։ Ու այդպիսին լինելու համար անհատին պետք է միայն ինքը։

Այս միտքը կարմիր թելով անցնում էր ամբողջ միջոցառման ընթացքում և դրա խորհրդանիշը հայելին էր, քանի որ հայելին ատացոլում է մարդու «ես»-ը։ Հայելին մրցանակների արձանիկների մի մասն էր։ Մոտիվացիոն գրություններով նվեր-հայելիներ բաժանվեցին նաև հյուրերին՝ ևս մեկ անգամ ոգևորելով միջոցառման մասնակիցներին լինել իրենց բացառիկ տեսակի լավագույն դրսևորումը։

«Ուժը սեռ չունի» միջոցառման ընթացքում բրենդը արդեն 2-րդ անգամ կազմակերպել էր քննարկում, որի ընթացքում վեր հանվեցին ուժեղ կանանց մասին մեր հասարակության մեջ դեռ առկա կարծրատիպերը, դրանց պատճառները, ներկայացվեցին առաջարկներ և հնարավոր լուծումներ՝ ուժեղների իրականութունը մասայական դարձնելու համար, որպեսզի նրանց իրականությունը լինի մեծամասնության իրականությունը։

Ամփոփում

Այսպիսով՝ եկեք շնորհավորենք TotoGaming-ի 20 տարեկանը և մաղթենք ևս 20, 30, 40 և ավել տարիների բարգավաճում ու զարգացում։ Մեր նպատակն է ճանաչելի դարձնել հայաստանյան ամենահաջողված ընկերություններից մեկի անունը ողջ աշխարհով մեկ։ Շատ նվիրված թիմի և նույնքան սիրելի օգտատերերի շնորհիվ մենք անպայման հասնելու ենք այդ նպատակին։

Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. TotoGaming-ի պատմությունը
  2. Լավագույն ժամանցը օնլայն կազինո սիրահարներին
  3. TotoGaming-ի ռեբրենդինգը՝ GEN TO
  4. Տոտոն սպորտի լավագույն ընկեր
  5. Ազատազէն ՀԿ-ի հետ համագործակցությունը
  6. 2023 թ-ին Աազատազէնում կայացավ TotoGaming թիմի թիմբիլդինգը։
  7. Կրակային և առաջին անհրաժեշտության գործողությունների պատրաստություն
  8. Ուժը սեռ չունի՝ Տոտոն կանանց կողքին
  9. Ամփոփում