Եվրո 2024 - ի խմբերը

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024։ Ովքե՞ր են ֆավորիտները

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Չորս տարին մեկ ՈՒԵՖԱ-ի Եվրոպայի առաջնությունը միմյանց դեմ է հանում աշխարհի խոշորագույն ֆուտբոլային թիմերին՝ մասնակցելու մեկ ամիս տևողությամբ սպորտային դրամային: Խորհրդանշական գավաթը, մեծագույն  համբավը,և ազգերի միջև պարծենալու իրավունքը ձեռք են բերվում հենց այստեղ՝ Եվրոյի ընթացքում: Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2024-ը մեկնարկում է Հունիսին 14-ին Գերմանիայում։ Կասկած չկա, սպասվում է կատաղի պայքար։

Այս հոդվածում մենք կվերլուծենք, թե որ թիմերը, ամենայն հավանականությամբ, կհաջողեն առաջնությունում և կուսումնասիրենք նաև պոտենցիալ չեմպիոնների հիմնական ուժեղ կողմերը:
Գնացինք․․․

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության պատմությունը

Ֆուտբոլի ասոցացիան սկսեց տարածվել ամբողջ աշխարհում Բրիտանիայից 19-րդ դարի վերջին, և հաջորդ տասնամյակներում միջազգային ընկերական և տարածաշրջանային մրցաշարերը նորմ դարձան Եվրոպայի տարբեր մասերում:

Այնուամենայնիվ, միայն 1960 թվականին տեղի ունեցավ առաջին պաշտոնական համաեվրոպական միջազգային մրցույթը, որտեղ Ֆրանսիան հյուրընկալեց եզրափակիչը, իսկ Խորհրդային Միությունը եզրափակչում հաղթեց Հարավսլավիային՝ բարձրացնելով անդրանիկ գավաթը: Այն ժամանակ մրցույթը կոչվում էր «Եվրոպայի ազգերի գավաթ», իսկ Եվրո [տարի] տերմինը մտել է իրառության մեջ միայն 1996 թվականին։

Եվրոպայի առաջնության սկզբնական տարիներին միայն չորս թիմերի էր թույլատրվում հանդես գալ եզրափակիչներում, սակայն, մրցաշարը ընդլայնվեց ութ թիմերի 1980 թ-ին, երբ մտցվեց խմբային փուլը։ Եվրո 96-ին, որը հյուրընկալվել էր Անգլիայի կողմից, առաջին անգամ մրցեցին 16 թիմեր, իսկ մրցաշարի արդեն վերջին ընդլայնումը ներկայացվեց Եվրո 2016-ի համար, երբ եզրափակիչում խաղացին 24 թիմեր: Այս ձևաչափը մնացել է այդ ժամանակվանից:

ֆուտբոլի եվրոպայի առաջնություն

Ո՞վ է հաղթել Ֆուտբոլի Եվրոպայի վերջին առաջնությունը

Եվրոպայի վերջին առաջնությունը տեղի է ունեցել 2021 թվականին, այն բանից հետո, երբ Covid-19 համաճարակը խաթարեց ֆուտբոլի միջազգային օրացույցը և պատճառ դարձավ, որ Եվրո-2020-ը հետաձգվի մեկ տարով։ Մրցաշարի 60-ամյակի կապակցությամբ 16-րդ առաջնությունը անցկացվեց եվրոպական 11 տարբեր քաղաքներում՝ աննախադեպ քայլ, որը որոշ կազմակերպչական դժվարություններ ստեղծեց, գումարած բազմաթիվ ճանապարհորդություններ խաղացողների և կազմակերպիչների համար:

 Հյուրընկալող քաղաքներն էին Մյունխենը, Հռոմը, Ամստերդամը, Բուդապեշտը, Բաքուն, Կոպենհագենը, Սևիլիան, Սանկտ Պետերբուրգը, Բուխարեստը, Գլազգոն և Լոնդոնը, իսկ կիսաեզրափակիչները և եզրափակիչը տեղի ունեցան Անգլիայի մայրաքաղաքում, Ուեմբլի մարզադաշտում:

Տանտերերը, անշուշտ, առաջ մղեցին Անգլիային (միակ խաղը, որին նրանք պետք է անցկացնեին Լոնդոնից դուրս, քառորդ եզրափակչի հանդիպումն էր Ուկրաինայի դեմ Հռոմում, որը նրանք հաղթեցին 4-0 հաշվով), իսկ վերջում նրանք հանդիպեցին Իտալիայի թիմի հետ՝ Ռոբերտո Մանչինիի գլխավորությամբ: Եզրափակիչն էր Ուեմբլիում։

Այդ գիշեր Իտալիան հաղթեց։ 90 րոպեից հետո հաշիվը հավասար էր՝ 1-1, սակայն լրացուցիչ ժամանակի նյարդային ընթացքից հետո Մանչինիի թիմը հանգիստ էր և շատ հավաքված մոտեցավ 11 մետրանոց հարվածաշարին՝ իրացնելով երեք վճռորոշ 11 մետրանոց՝ կոտրելով անգլիացիների սրտերը և 1968 թվականից ի վեր առաջին անգամ նվաճելով Եվրոն:

Հատկանշական է, որ գործող չեմպիոնները քիչ էր մնում կորցնեին Եվրո-2024-ի ուղեգիրը, բայց ի վերջո նրանք հաղթահարեցին Ուկրաինային և հայտնվեցին ծանր խմբում Իսպանիայի, Խորվաթիայի և Ալբանիայի հետ:
Ի՞նչ եք կարծում՝ արդյո՞ք նրանք ունեն այն, ինչ անհրաժեշտ է տիտղոսը պաշտպանելու համար:

Ովքե՞ր են Եվրո 2024-ի ֆավորիտները

Մարդկանց մեծամասնությունը չի ակնկալում, որ Իտալիան երկու անընդմեջ հաղթանակ կտանի այս ամառ, հատկապես հաշվի առնելով իրենց խմբի հզորությունը: Այդուհանդերձ, Իտալիային լիովին անտեսել նույնպես պետք չէ, այս թիմը ունակ է մատուցել անակնկալներ։ Իսկ ահա մյուս ֆավորիտները շատ ավելի մեծ ուշադրության են արժանացել, երբ խոսքը գնում է հավանական հաղթողների մասին խոսակցություններին: Այսպիսով, ովքեր են Եվրո 2024-ի ֆավորիտները:

Անգլիա

Անցած մրցաշարի եզրափակչի մասնակիցները, անկասկած, միայն ուժեղացել են Իտալիայից այդ դրամատիկ պարտությունից հետո։ Աստղային կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը դարձել է աշխարհի լավագույն խաղացողներից մեկը։ Հարրի Քեյնը շարունակում է մեծ քանակությամբ գոլեր խփել ակումբի և երկրի համար, իսկ Բակայո Սական և Ֆիլ Ֆոդենը նույնպես բավականաչափ աճել են համապատասխանաբար «Արսենալի» և «Մանչեսթեր Սիթիի» հիմնական կազմերում.

Ըստ The Telegraph-ի՝ բուքմեյքերները տալիս են Անգլիային 3/1 հավանականություն մրցաշարը հաղթելու համար։ Դուք կարող եք կատարել խաղադրույք գլխավոր ֆավորիտի վրա, եթե հավատում եք այս թիմի ուժերին։

Ֆրանսիա

Ֆրանսիան հաղթեց Անգլիային Քաթարում կայացած 2022 թվականի աշխարհի առաջնության քառորդ եզրափակչում, բայց «Երեք առյուծները», անկասկած, լավագույն թիմն էին այդ գիշեր: Հավանաբար դա բացատրում է, թե ինչու բուքմեյքերները Ֆրանսիան դիտարկում են որպես երկրորդ ֆավորիտ՝ Անգլիայից հետո, 4/1-ով հաղթելու հավանականությամբ: Այնուամենայնիվ, անակնկալ չէր լինի տեսնել, որ Դիդյե Դեշամի թիմն այս մրցաշարում մինչև վերջ բոլորին կանցնի:

Նա արդեն առաջնորդել է իր երկրին դեպի Աշխարհի գավաթ (2018), երկրորդ Աշխարհի գավաթի եզրափակիչ 2022-ին և Եվրո-ի եզրափակիչ 2016-ին: Ավելին, նրա թիմը հագեցած է անհավատալի քանակությամբ տաղանդներով, այնպիսի խաղացողներով, ինչպիսին են՝ ԿիլիանՄբապեն, Օրելիեն Չուամենին, Անտուան Գրիզմանը, Թեո Էրնանդեսը և Ուսման Դեմբելեն, Ամենայն հավանականությամբ, նրանք կզարդարեն Գերմանիայում եվրոպական ֆուտբոլային բեմը: Ֆրանսիան լինելու է այն թիմերից մեկը, որը շատ է հաղթելու, անկասկած:

Գերմանիա

Գերմանիայի հավաքականը հիանալի մարզավիճակում չէ. այս տարվա մրցաշարին նախորդած վատ մարզավիճակը ստիպեց նրանց հրաժարվել նախկին գլխավոր մարզիչ Հանսի Ֆլիկից՝ հօգուտ երիտասարդ խոստումնալից մարզիչ Ջուլիան Նագելսմանի:

Նա ցանկանում է իրեն առավելագույնս դրսևորել այս շատ կարևոր միջազգային մրցաշարում, և անկախ նրանից, թե ինչ վիճակում է գտնվում Գերմանիան այս պահին, հիմարություն կլինի ֆավորտիների ցանկից դուրս գրել “սերիական հաղթողներին”, ովքեր ունեն ուշագրավ հինգ աշխարհի գավաթներ և երեք Եվրոպայի չեմպիոնություն։ Ներառելով Արևմտյան Գերմանիայի հաղթանակները՝ նրանք ամենահաջողակ թիմն են Եվրո-ի պատմության մեջ, և  արդյունքում բուքմեյքերները տեսնում են Գերմանիայի չեմպիոնության 15% հնարավորություն: Համոզված ենք՝ ձեզանից շատերը խաղադրույք կկատարեն Բունդեսթիմի հաղթանակի վրա։ Խաղադրույքներ ֆուտբոլում մեր հոդվածը կօգնի ձեզ անել դա շատ ավելի մտածված և խոհեմ։

Պորտուգալիա

Երբ խոսքը գնում է կազմի խորության մասին, ապա այս տարվա մրցաշարում Պորտուգալիայի հետ քչերը կարող են մրցել: Նրանց տաղանդավոր խաղացողների ցանկը ներառում է Բեռնարդո Սիլվային, Ռուբեն Դիասին, Ժոաո Ֆելիքսին, Բրունո Ֆերնանդեշին, Ժոաո Կանսելոյին և, իհարկե՝ Կրիշտիանու Ռոնալդուին։ Փորձառու ֆուտբոլիստներին կմիանան բարձրակարգ երիտասարդներ, ինչպիսիք են Գոնսալո Ռամոսը և Ռաֆայել Լեաոն:

Գլխավոր մարզիչը՝ Ռոբերտո Մարտինեսը, նույնպես մեծ փորձ ունի ֆուտբոլային ամնաբարձր մակարդակներում, հետևաբար բուքմեյքերների որոշումն է՝ դիտարկել Պորտուգալիան որպես Եվրո-ի ամենահավանական չորրորդ հաղթողը՝ 7/1-ում:

Եվրո 2024-ի խմբերը

Եվրո 2024-ի հետնապահները

Եվրո-ի ընդլայնումը մինչև 24 թիմեր մի շարք փոքր երկրների հնարավորություն է տվել որակավորվել եվրոպական ֆուտբոլի գլխավոր մրցաշարին: Իսլանդիան ցնցեց Անգլիային Եվրո-2016-ի փլեյ-օֆֆ փուլում, չնայած այն բանին, որ թիմը մասամբ կազմված էր կիսապրոֆեսիոնալ խաղացողներից:

Այս տարի ևս կան մի քանի հետնապահներ, ովքեր հույս ունեն անակնկալ մատուցել։ Երեք ամենացածր տեղերը զբաղեցնում են Վրաստանը (85-րդ տեղ FIFA-ի վարկանիշային աղյուսակում և իրենց պատմության առաջին Եվրոն), Ալբանիան (66-րդ և միայն երկրորդը) և Սլովենիան (65-րդ տեղը, բայց որոշ եվրոպական փորձով): Հետաքրքիր կլինի տեսնել, թե ինչի են նրանք ընդունակ:

Ե՞րբ է սկսվում մրցաշարը

Երկու շաբաթ անց՝ ուրբաթ՝ հունիսի 14-ին, կմեկնարկի Եվրո 2024-ը, որի առաջին հանդիպումը կկայանա Գերմանիայի և Շոտլանդիայի միջև Բավարիայի «Ալիանց Արենա» մարզադաշտում։ Հուսով ենք՝ դուք արդեն որոշել և պլանավորել եք, թե որտեղ դիտել ֆուտբոլ։ Կարծում ենք՝ լավագույն լուծումը ըներների հետ TotoGaming-ի բեթշոփերում Եվրոն վայելելն է, որտեղ ձեզ սպասվում է համեղ սնունդ, բազմատեսակ խմիչքներ և ադրենալինով հագեցած անզուգական մարզական մթնոլորտ։

Հունիսի 14-ին մեկնարկից հետո Եվրոպայի առաջնությունը կտևի ուղիղ մեկ ամիս, իսկ եզրափակիչը կկայանա կիրակի՝ հուլիսի 14-ին, բեռլինյան Հերտայի Օլիմպիաշտադիոնում:

Որտե՞ղ է կայանալու Եվրո-2024-ը

Գերմանական տասը քաղաքներ են ընտրվել Եվրոպայի առաջնություն 2024-ի հանդիպումները ընդունելու համար, որոշ վայրերում միայն խմբային փուլի հանդիպումներ են անցկացվելու, իսկ մյուսները կազմակերպելու են նաև հանդիպումնըեր մրցաշարի վերջին փուլերում: Սկսած Դորտմունդի 62,000 տարողությամբ Westfalenstadion-ից (հայտնի է BVB-ի ֆանատների «դեղին պատով») մինչև 1936 թվականի Օլիմպիական խաղերի համար կառուցված Օլիմպիաշտադիոնը, որն այժմ օգտագործվում է Բեռլինի «Հերտայի» կողմից։ Այս տարվա մրցաշարում մենք կտեսնենք բազմաթիվ պատմական ֆուտբոլային հրապարակներ: Եվ դա հրաշալի է․․․

Բեթ արա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. Ռեալ Մադրիդի պատմական զարգացման փուլերը
  2. Հիմնադրում և վաղ տարիներ
  3. 1950-1960-ականների ոսկե տարիներ
  4. Ռեալ Մադրիդի հաջողությունները և նվաճումները
  5. Ապագան և ժամանակակից մարտահրավերները
  6. Ամփոփում