կազինոյի մասին հայտնի գրքեր

5 ամենահայտնի գրքերը կազինոների մասին

Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Համաձայնեք, որ կազինոյի աշխարհն ունի յուրահատուկ՝ բոլորից տարբերվող հմայք։ Դժվար է ասել՝ սա պայմանավորված է հրաշալիքների քաղաք Լաս Վեգասով, թե՞ գուցե հոլիվուդյան ֆիլմերի կերտած կարծրատիպերով։ Փաստը մնում է փաստ, որ կազինոն իր վառ լույսերով և հուզառատ ինտրիգներով շարունակաբար գրավում է մարդկանց միտքն ու երևակայությունը՝ խթանելով նրանց մոտ ազարտի և ռիսկի ցանկություն: Այս հրապուրանքն իր ճանապարհն է գտել նաև գրականության մեջ՝ ի հայտ բերելով կազինոների մասին իսկական բեսթսելլերների շարք:

Սույն հոդվածում մենք կլուսաբանենք հինգ ամենահայտնի գրքերը կազինոյի մասին, որոնք տանում են ընթերցողին խաղատների, ազարտի և բարձր խաղադրույքների ադրենալինով լի մոլորակ: Այս ստեղծագործությունները լայն ճանաչում են ձեռք բերել և շարունակում են գրավել ընթերցողներին ամբողջ աշխարհում՝ առաջարկելով յուրահատուկ հայացք կազինոյի ոլորտին:

կազինոյի մասին հայտնի գրքեր

«Կազինո Ռոյալ» (Casino Royale), Յան Ֆլեմինգ 

  • Թեմա՝ հերոսական արկածներ, բարձր խաղադրույքներ, միջազգային հարաբերություններ  
  • Հեղինակ՝ Յան Ֆլեմինգ 
  • Էջերի քանակը՝ 256 

Յան Ֆլեմինգի «Կազինո Ռոյալ»-ն ընթերցողներին ներկայացնում է աշխարհի ամենահայտնի գաղտնի գործակալ Ջեյմս Բոնդի արկածները։ Գործողությունները տեղի են ունենում Ֆրանսիայի շքեղագույն խաղատանը։ Ընթերցողներին սպասվում է շատ հագեցած ճանապարհորդություն՝ լի պոկերի գլխապտույտ խաղերով, խորամանկ չարագործներով և շատ ինտենսիվ թրիլերային ընթացքով: «Կազինո Ռոյալ»-ը վարպետորեն շարադրված իր սյուժեով և գլամուրային տեսարաններով դարձել է հավերժական դասական՝ հիմք դնելով Բոնդի բազմաթիվ ֆիլմերի համար և սահմանելով կազինոյի գրավչության չափանիշներ զանգվածային մշակույթի մեջ: 

«Տան տապալումը» (Bringing Down the House), Բեն Մեզրիխ

  • Թեմա՝ իրական պատմություն 
  • Հեղինակ՝ Բեն Մեզրիչ 
  • Էջերի քանակը՝ 272 

«Տան տապալում»-ը պատմում է MIT-ի (Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ) մի խումբ փայլուն ուսանողների մասին, ովքեր մշակում են քարտերի հաշվարկման բարդ համակարգ կազինոներին հաղթելու համար: Ռիսկի և պարգևի մասին այս պատմության հիմքում տաղանդաշատ ուսանողների կյանքն է սկսած այն պահից, երբ նրանք որոշում են տիրանալ Լաս Վեգասի փայլին ու հմայքին։ Ողջ այդ ընթացքում, իհարկե, հանդիպելով խաղատների անվտանգության աշխատակիցների կողմից հայտնաբերման սպառնալիքին: Բեն Մեզրիչի զգացմունքային պատմությունը գրավում է գլխավոր հերոսների համարձակ սխրանքներով՝ դարձնելով «Տան տապալում»-ը պարտադիր ընթերցանության նմուշ նրանց համար, ովքեր սիրում են կազինոն գրականության մեջ: 

«Վախ և ատելություն Լաս Վեգասում» (Fear and Loathing in Las Vegas) , Հանթեր Ս. Թոմփսոն

  • Թեմա՝ թմրանյութեր, Լաս Վեգասի քրեածին բարքեր  
  • Հեղինակ՝ Հանթեր Ս. Թոմփսոն 
  • Էջերի քանակը՝ 204 

«Վախ և ատելություն Լաս Վեգասում» կուլտային դասական է, որն ընթերցողներին տեղափոխում է Լաս Վեգասի սյուրռեալիստական ետնախորշեր: Հանթեր Ս. Թոմփսոնի կիսաինքնակենսագրական վեպը պատմում է լրագրող Ռաուլ Դյուկի և նրա փաստաբան դոկտոր Գոնզոյի մասին։ Իսկ ավելի կոնկրետ՝ նրանց կողմից հյուսվող խարդավանքների մասին, երբ այս երկուսը միաժամանակ ներխուժում են քաղաքի խաղային մշակույթի մեջ: Սև հումորով համեմված Ամերիկյան երազանքի այս յուրատեսակ մեկնությունը դարձել է խորհրդանշական ստեղծագործություն կազինո գրականության ենթաժանրում: 

«Ոսկե թևով մարդը» (The Man with the Golden Arm), Նելսոն Ալգրեն

  • Թեմա՝ 1940-ականների Չիկագո, փառք, մաֆիա 
  • Հեղինակ՝ Նելսոն Ալգրեն 
  • Էջերի քանակը՝ 351 

«Ոսկե թևով մարդը» խորագրով վեպը զարգանում է Չիկագոյի հանցավոր աշխարհի ստվերում՝ պատմելով Ֆրենկի Մաշենի՝ հմուտ խաղավարի մասին: Նելսոն Ալգրենի վեպը ուսումնասիրում է ազարտի ուժը և կազինո աշխարհի գրավչությունը այն ժամանակ, երբ Ֆրենկին պայքարում է անորոշության ցիկլից դուրս գալու համար: «Ոսկե թևով մարդը» կազինո միջավայրի իր կոպիտ և անսասան պատկերումով հանդիսանում է մարդկային թուլությունների, բայց նաև փրկության փնտրտուքի հզոր հետազոտություն: 

«Խաղացողը» (Игрок), Ֆյոդոր Դոստոևսկի 

  • Թեմա՝ խաղի հոգեբանական ասպեկտները 
  • Հեղինակ՝ Ֆյոդոր Դոստոևսկի 
  • Էջերի քանակը՝ 204 

«Խաղացողը» վեպում Ֆյոդոր Դոստոևսկին խորանում է իր գլխավոր հերոս Ալեքսեյ Իվանովիչի հոգու մեջ՝ երիտասարդ ռուս ուսուցչի, ով հայտնվել է կյանքի բարդ շրջանում: Մինչ պատմվածքը զարգանում է, Դոստոևսկին վարպետորեն ուսումնասիրում է ազարտի ու խաղի հոգեբանական հետևանքները՝ պատկերելով գլորումը դեպի մարդկային էության խելագար ու խրթին խորքեր: Վեպը գրվել է ազարտային խաղերի վերաբերյալ հեղինակի ունեցած անձնական փորձի հիման վրա։

կազինոյի մասին հայտնի գրքեր

Ամփոփում 

Կազինոյի մասին այս հինգ հայտնի գրքերը ներկայացնում են ընթերցողին ազարտի, բարձր խաղադրույքների, կախվածության և հրաժարումի մասին ազդեցիկ պատմություններ: TotoGaming–ում մենք շատ ենք գնահատում դրանցից յուրաքանչյուրը և հաճախ վերընթերցում ենք։   

Ջեյմս Բոնդի մասին տպավորիչ սխրագործությունից սկսած, մինչև Նելսոն Ահլգրենի «Ոսկե թևով մարդը» վեպի կոպիտ ռեալիզմ, յուրաքանչյուր գիրք առաջարկում է յուրահատուկ տեսակետ կազինո աշխարհի վերաբերյալ: Եվ անկախ նրանից, թե ինչպիսն են Ձեր գրական նախասիրությունները՝ սիրահար եք արկածային զարգացումների, իրական պատմությունների, թե խորը հոգեբանական հետազոտությունների՝ միևնույն է կազինոյի մասին բեսթսելլերները, անկասկած, կուրախացնեն և կգրավեն Ձեզ՝ միաժամանակ թույլ տալով ընկղմվել այս հետաքրքրշարժ ենթաժանրի խորքերը:  

Բարի՜ ընթերցում... 

 

Խաղալ հիմա
Նախազգուշացում. խաղին մասնակցելով` կարող եք կրել նյութական վնասներ: Ոչ սթափ կամ հոգեճնշող վիճակում խաղալն անթույլատրելի է:

Բովանդակություն

  1. Ամանորյա սլոթ խաղերի ընտրանի
  2. Նոր Տարվա թեմայով ամենահայտնի սլոթերը
  3. Jolly Wish
  4. Santa’s Xmas Rush
  5. Wild Santa 2
  6. Stay Frosty
  7. Christmas Big Bass
  8. Sweet Bonanza Xmas
  9. Starlight Christmas
  10. Ձմեռային գրաֆիկան ու երաժշտությունը
  11. Մրցակցեք և հաղթեք՝ մասնակցեք տոնական հաջողության հաշվարկին
  12. Ամփոփում